Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հերթական անգամ Գյումրու ավտոկայանում բացակայում են Երեւան մեկնող միկրոավտոբուսները. միտինգ է

30 | 09 | 2011 | 15:45 |

Սեպտեմբերի 30-ին Գյումրու ավտոկայանում նույն իրավիճակն էր տիրում, ինչ մի քանի օր առաջ: Այսօր եւս սեպտեմբերի 23-ի նման, Գյումրիից-Երեւան մեկնող ոչ մի միկրոավտոբուս չկար: Ինչպես տեղեկացանք Գյումրու ավտոկայանի հերթապահից, այսօր առավոտից մինչ 13:00-ն Երեւանցից ոչ մի միկրոավտոբուս չի եկել եւ Գյումրիից էլ չի մեկնել:

Ավտոկայանում Երեւան մեկնելու համար միկրոավտոբուսի սպասող ուղեւորներն էլ ասում էին, որ բավական ժամանակ այստեղ են ու դեռ չգիտեն` լինելու է մեքենա, թե` ոչ, քանզի իրենց այդ հարցին հստակ ոչ ոք ոչինչ չի պատասխանել: Իսկ Երեւան ուղեւորափոխադրում կատարող տաքսու վարորդներն էլ ուղեւորներին առաջարկում են տեղափոխել սովորականից 50-80% թանկ գնով`4000-4500 դրամ:

-Մոտ մեկ ժամ կլինի այստեղ կանգնած եմ, մեքենա չկա, չգիտեմ էլ, թե ինչն է պատճառը, մենակ եմ ու մի քիչ խուսափում եմ տաքսի նստելուց, ինձ համար ավելի ապահով են միկրոավտոխուսները,-ասում է Երեւան մեկնող մի ուսանողուհի:

-Կես ժամից ավել է կանգնած եմ, միկրոավտոբուս  չկա, իսկ տաքսու վարորդներն էլ մեզ առաջարկում են Երեւան տեղափոխել 4000-4500 դրամով: Ստիպված եմ սպասել, եթե տաքսիները Գազելի գնով, կամ գոնե սովորական ամենօրյա արժեքով` 2500 դրամով տանեին, ես էլ կգնայի, բայց դրանք սաղ անհատ տաքսու վարորդներ են, ինչ գին ուզում ասում են, ով է տերը,-ասաց Երեւան մեկնող մեր համքաղաքացիներից մեկը:

Իսկ ուղեւորափոխադրում իրականացնող Տրանս ակնթարթ ընկերության աշխատակիցը մեր հեռախոսազրույցի ժամանակ հերքեց այդ ամենը եւ ասաց, որ նման խնդիր չկա ու հենց հիմա էլ միկրոավտոբուսը կանգնած է, ուղղակի ուղեւոր չկա: Իսկ երբ ասացի, որ եկել ու տեսել ենք, որ  միկրոավտոբուս չկա, իսկ ուղեւորներն էլ երկար ժամանակ  սպասում են, ավելացրեց.

-Ձեր եկած ժամանակ չկար, հիմա արդեն կա, ուղղակի միկրոավտոբուսներն են քիչ, ընդամենը 11 մեքենայով ենք աշխատում, քանի որ 6 միկրոավտոբուս այս պահին գտնվում է ավտոտնակում` անսարք վիճակում:

Իսկ, երբ ասացի, որ ավտոկայանի հերթապահից տեղեկացել ենք, որ այսօր առավոտվանից ոչ մի միկրոավտոբուս չի մեկնել, Տրանս ակնթարթ ընկերության աշխատակիցը զայրացած ավելացրեց.

- Ինչըղ չկա, հենց հմի էլ կանգնած է,  խոմ զոռով չէ:

Այսօր Երեւանում ՀԱԿ-ն հերթական հանրահավաքն է կազմակերպել եւ Երեւան մեկնող ուղեւորներն այս ամենը կապում են հանրահավաքի հետ:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի Գյումրու տարածքային գրասենյակը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես նշված էր. Սեպտեմբերի 30-ի համապետական հանրահավաքի նախօրեին իշխանությունները, մասնավորապես  Ոստիկանության Գյումրու բաժինը, հերթական անգամ գերազանցելով Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները, սկսել են տոտալ վերահսկողությունն ու ահաբեկումների իր գործելաոճը հանրահավաքի մասնակիցներին Երեւան տեղափոխող մարդատար ավտոմեքենաների վարորդների նկատմամբ:

Հայ ազգային կոնգրեսի Գյումրու գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք եւս տեղյակ են Գյումրու ավտոկայանում տեղի ունեցող անօրինություններին եւ ավելացրեց.

-Միանշանակ այս ամենը կապ ունի Երեւանում կազմակերպվող հանրահավաքի հետ: Ամեն անգամ էլ այս նույն իրավիճակն է, խոչնդոտում են ուղեւորափոխադրմանը: Բայց այս ամենը մեզ չի խանգարում ու մեր ակտիվիստների 80%-ն արդեն Երեւանում է,  ժամը 12:00-ի սահմաններում են մեկնել Գյումրուց:

Արմեն Զաքարյանն նշեց նաեւ, որ իրենց ակտիվիստները տեղեկացրել են, որ Գյումրի-Երեւան ողջ ճանապարհը ոստիկանների կողմից վերահսկվում է:

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 30-ին, ժամը 14:15:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter