Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Իրազեկման կոչ լրագրողներին ու հասարական կազմակերպություններին

30 | 09 | 2011 | 14:15 |

Հարգելի գործընկերներ, եկեք առաջիկա հոկտեմբեր ամիսը հայտարարենք գյումրեցի անօթեւան, բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքներին իրազեկելու միամսյակ: Համատեղ ուժերով աջակցենք, որ նեղության ու կարիքի մեջ գտնվող մեր համաքաղաքացիները օր առաջ կարողանան ազատվել ցուրտ ու խոնավ տնակներից: Շիրակ կենտրոն ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի այս  կոչն ուղղված էր այսօր կլոր սեղան-քննարկման մասնակից լրագրողնեին ու տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Քաղաքաշինության նախարարությունում գրանցված ավելի քան 2200 անօթեւաններից այս ծրագրի շրջանակում բնակարաններով կապահովվեն 1750-ը միայն: Սակայն նշված գործերից 1100-ում կան փաստաթղթային թերություններ, մոտ 300 էլ զանազան պատճառներով ընդհանարապես ոչ մի փաստաթուղթ հանձնաժողովին չեն ներկայացրել: Մինչդեռ այս ընտանիքները բնակարանների բաշխման գործընթացում ընդգրկվելու, փաստաթղթային անճշտությունները վերացնելու ու փաթեթները բնակբաշխման հանձնաժողովին ներկայացնելու համար շատ քիչ ժամանակ ունեն. ՀՀ կառավարությունը վերջնաժամկետը է սահմանել 2011 թ. նոյեմբերի 1-ը:

-Այդ մարդկանց պետք է բոլորիս օգնությունը: Կան շատ ծանր վիճակում գտնվող մարդիկ, որոնք ունեն ե՜ւ շարժվելու դժվարություններ, ե՜ւ տեղեկանքներ ձեռք բերելու ֆինանսական դժվարություններ, ե՜ւ պատշաճ տեղեկացված չեն, չնայած նրանց իրազեկելու մեր բոլոր ջանքերին,-քննարկման ժամանակ նշեց Վահան Թումասյանը:

Վ.Թումասյանը ակնկալում է տարբեր լրատվամիջոցների ու ՀԿ-ների աջակցությունը անօթեւաններին հայտնաբերելու, աջակցելու եւ գործընթացին տեղյակ պահելու ուղղությամբ: Նա համոզված է` մեկ ամսվա ընթացքում անօթեւանների խնդիրներին ավելի հաճախակի,  ամենօրյա անդրադարձը ինչ-որ չափով հարցի լուծման տարբերակ է:

-Կոչ ենք անում բնակչությանը ակտիվություն ցուցաբերել` իրենց իսկ շահերց ելնելով,-նշում է Գյումրու քաղաքապետերանի բնակարանների հաշվառման ու բաշխման բաժնի պետ Անուշավան Պապիկյան եւ ավելացնում,-որպեսզի հետագայում նախարարության կողմից չլինի պատճառաբանություն, թե մենք շահագրգռված չենք կամ որտեղ են ձեր անօթեւանները, եթե ցանկանում են բնակարան ստանալ:

Սակայն քաղաքապետարանի ներկայացուցիչը վստահեցնում է. մինչեւ նոյեմբերի մեկը չներկայացածները բնակարան ստանալու իրավունքից չեն զրկվի: Նրանք կշարունակեն մնալ հերթացուցակներում` որպես անօթեւան, պարզապես չեն կարողանա օգտվել այս տարվա ծրագրից:

Հասարակական կազմակերպություններն էլ առաջարկեցին անօթեւաններին օգնելու մի շարք  տարբերակներ. օգնություն կարելի է ցուցաբերել ե՜ւ իրենց շահառուներին առանձին-առանձին զանգելով ու տեղյակ պահելով, ե՜ւ մարդահամարի գործընթացում ընդգրկված գործակալների միջոցով բնակիչներին իրազեկելով:

Իսկ թե բնակարանների բաշխման գործընթացը երբ է մեկնարկելու, այնքան էլ հստակ չէ.

-Նախարարն ասում է`ժամկետի մեջ կտեղավորվենք, շինարարությունը ժամանակին կավարտվի, բայց թե դա ինչ ժամկետ է, չհստակեցրեց,- ավելացրեց Ա.Պապիկյանը:

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 30-ին, ժամը 14:15:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter