Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Լեզվի ուսուցումը խաղերի միջոցով

30 | 09 | 2011 | 13:40 |

Կազա շվեյցարական մարդասիրական հիմնադրամի երկու` Երեւանի Էսպաս երիտասարդական կրթամշակութային կենտրոնը եւ Գյումրու սոցիալ-ուսուցողական եւ զարգացման կենտրոնը երիտասարդների համար մշտապես կազմակերպում են տարբեր միջոցառումներ, համաժողովներ, գրական-երաժշտական երեկոներ, ցուցահանդեսներ եւ լեզվական ակումբներ` ֆրանսախոսների ու անգլախոսների համար:

Սեպտեմբերի 29-ին Կազա հիմնադրամի Գյումրու մասնաճյուղում, Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ ծրագրի շրջանակներում, անցկացվեց սեմինար-քննարկում Խաղերի դերը լեզվի ուսուցման ընթացքում թեմայով, որը վարում էր ֆրանսիացի մեթոդիստ Իզաբել Կազժյուարը:

Անդրադառնալով խաղերի միջոցով լեզվի ուսուցմանը, Ի.Կազժյուարը նշեց, որ մեր ժամանակներում խաղը որպես ուսուցման միջոց ոչ միայն արդյունավետ է, այլեւ համարվում է դասավանդման շարժիչ ուժ: Խաղը ուսուցման միջոց է, որը նպաստում է դասի արդյունավետության բարձրացմանը: Այն կարող է փոխել նախկին հնացած պատկերացումները դասի անցկացման վերաբերյալ:

Դասի ժամանակ խաղերն անցկացվում են աշակերտական մեծ ու փոքր խմբերով` ուսուցչի ղեկավարությամբ, որոնց անցկացման նպատակն է հին նյութի եւ աշակերտներին հանձնարարվող նոր թեմայի ավելի արդյունավետ կերպով յուրացումը: Միաժամանակ, ըստ բանախոսի, խաղերի մեջ պետք է ներգրավվել ոչ միայն թույլ, այլեւ ուժեղ աշակերտներին:

-Երբ դասն անցկացվում է խաղի միջոցով, որի ժամանակ դասի թեմային համապատասխան պարագաներ են օգտագործվում, ուսուցիչը հանդես չի գալիս դասավանդողի դերում, իսկ աշակերտն էլ չունի ընդամենը սովորողի դեր: Միաժամանակ խաղն առաջացնում է մրցակցություն աշակերտների միջեւ, քանի որ բոլորը ձգտում են հաղթողի դերում լինել եւ շատ միավորներ վաստակել: Ուսուցիչը պետք է կարողանա նաեւ խաղի մեջ ընդգրկել այն աշակերտներին, ովքեր ամաչկոտ են. նրանց պետք է տալ այնպիսի դերեր, որ նրանք շարունակեն իրենց մասնակցությունը խաղին,-ասաց Ի.Կազժյուարը:

Խաղի անցկացման համար անհրաժեշտ է նախօրոք դասարանում հարմարություն ստեղծել` աթոռների, սեղանների տեղափոխում, միանման պարագաների ընտրություն: Ուսուցիչը աշակերտներին պետք է բացատրի, թե որն է խաղի անցկացման թեման, պարզի խաղի կանոնները:

Խաղի արդյունավետ անցկացման համար ուսուցիչը պետք է հանձնարարություն տա աշակերտներին եւ վերահսկի խաղի անցկացման ողջ ընթացքը, քանի որ այն կարող է խառնաշփոթի վերածվել եւ հակառակ արդյունքը տալ: Խաղի ընթացքում օգտագործվող դիդակտիկ պարագաներն օգնում են աշակերտին ավելի մեծ տպավորություն ստանալ խաղին առնչվող թեմայի վերաբերյալ:

Տարրական դասարաններում, ինչպես նշեց Ի.Կազժյուարը, ուսուցիչը կարող է աշակերտների հետ տարբեր առարկաներ պատրաստել, հանձնարարել աշակերտներին այս կամ այն պարագաները գտնել դասասենյակում եւ այլն: 

Մեր այն հարցին, թե արդյոք Ֆրանսիական դպրոցներում դասերի ժամանակ խաղերի անցկացումը մեծ կիրառություն ունի, թե ոչ, Ի.Կազժյուարն ասաց, որ դրանք ավելի շատ կիրառվում են լեզուների դասավանդման ժամանակ, քանի որ քերականությունը շատ բարդ է, եւ եթե դասարանը քարացած նստած է, ապա աշակերտներին քերականության ուսուցումը ձանձրույթ կպատճառի:

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 30-ին, ժամը 14:15:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter