Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Քաղաքապետարանի նախկին աշխատակիցը բարձրաձայնում է այս կառույցում տիրող անօրինականությունների մասին

30 | 09 | 2011 | 19:22 | ասուլիս

Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների անօրինականությունները բարձրաձայնելու ու իրեն անարդարացիորեն աշխատանքից ազատելու մասին հայտարարությամբ սեպտեմբերի 30-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում մալո ասուլիս էր հրավիրել քաղաքապետարանի նախկին աշխատակից Հենրիկ Մալխասյանը:

2007 թվականին քաղաքապետի միջնորդությամբ նա աշխատանքի էր ընդունվել քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնում` որպես աղբի վարձավճարներ գանձող գործակալ: Եկամուտների բաժնի աղբահանության ավագ մասնագետ Հմայակ Փափազյանի` նորակառույց քաղաքապետարանի նոր աշխատասենյակի հարդարման համար Հենրիկ Մալխասյանը հրաժարվել էր նույն բաժնի աշխատակցուհի Արմինե Հարությունյանին վճարել պահանջված 2000 դրամ գումարը, որ պարտադիր հավաքել էին բոլոր աշխատակիցներից:

Հ.Մալխասյանի ասելով, ինքը հրաժարվել էր նաեւ քաղաքապետարանի նոր շենքի կառուցման համար նվիրաբերել մեկ ամսվա աշխատավարձն ու մեկ տարվա արձակուրդայինը:

-Ես շատ հանգիստ պատասխանեցի, որ քաղաքապետարանին տրամադրելու համար գումար չունեմ, ավելին` բանկից 1 մլն դրամ եմ վերցրել բանակում սպանված որդուս գերեզմանը կառուցապատելու համար եւ տոկոսներ եմ վճարում:

Հ, Մալխասյանն ասաց, որ դրանից հետո իր ու Ա.Հարությունյանի միջեւ վեճ է ծագել, լեզվակռիվ սկսվել, ապա փոխադարձ վիրավորանքներ տեղացել ու արդյունքում Արմենուհին ոստիկանություն է զանգել: Քիչ անց ժամանել են ոստիկանության աշխատակիցները ու 2-ին էլ հրավիրել բաժին: Արդյունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երկրորդ մասով քրեական գործ է հարուցվել:

Մեղադրական եզրակացությունում նշված է, որ Հ.Մալխասյանը շուրջ 10-15 րոպե տեւողությամբ խուլիգանական հայհոյանքներ է կատարել եւ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը` խանգարելով Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի բնականոն աշխատանքը:

Մալխասյանը ոչ միայն հրաժարվում է իրեն ներկայացված մեղադրանքից, այեւ ինքն է մեղադրում քաղաքապետարանի աշխատակիցներին.

 -Փափազյանը բաժնի աշխատակից բոլոր գործակալներից ժամանակ առ ժամանկ գումարներ է հավաքել` քաղաքապետարանի նոր շենքի կառուցման համար: Իբր դա քաղաքապետի հրամանն է եղել,- ասաց Հ.Մալխասյանը:- Անձամբ ես տարբեր առիթներով ստիպողաբար նրանց եմ տվել 4000, 6000, 8000, 15000 դրամ:

Ինչպես հավաստիացնում է Մալխասյանը` ինքը բազմիցս է բարձրաձայնել, որ քաղաքապետարանի աշխատակիցները ու մասնավորապես եկամուտների բաժնի աղբահանության ավագ մասնագետ Հ. Փափազյանը զբաղվում են դրամաշորթությամբ, խաբեությամբ ու անօրինական գործունեությամբ: Այդ մասին նա դիմում-բողոքով նույնիսկ երկրի նախագահին ու գլխավոր դատախազին է տեղեկացրել: Բայց ապարդյուն:

-Իմ նպատակն այն է, որ հանրությանը ցույց տամ, թե քաղաքապետարանում ինչ դրություն է տիրում, ինչպես են շորթում աշխատակիցների գումարները ու մարդկանց խաբում,- ասուլիսի ժամանակ նշեց Հ. Մալխասյանը:

Նա այս ամենում միտում է տեսնում եւ համոզված է, որ դա կազմակերպել է Հմայակ Փափազյանը` իրեն աշխատանքից հեռացնելու համար: Ինչպես նշեց Հենրիկ Մալխասյանը, արդարության հասնելու համար ինքը պատրաստ է մինչեւ վերջ պայքարել:

Այս քրեական գործով դատական առաջին նիստը կկայանա 2011թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 11:30-ին:

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 30-ին, ժամը 19:25:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter