Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




Բուլտերիերի հմայքը դնչկալում է

 

Իմ Տիգրան ընկերը շների մեծ սիրահար է ու ամեն անգամ մի պատմություն է պատմում շների մասին: Հանդգնում եմ հայտարարել, որ նա ամեն ինչ գիտե շների մասին, ամեն նրբություն շներից յուրաքանչյուրի ցեղատեսակի մասին: Շատերը գիտեն Տիգրանին, ու, ասել, թե նա շների սիրահար է, նշանակում է` ոչինչ չասել. նա շների մեծ մասնագետ է:

 

Ուրեմն իմ ընկեր Տիգրանը մի 15 տարի առաջ մի պատմություն պատմեց այն տարիներին (ու հիմա էլ, ու միշտ էլ) իրենց ահարկու համբավով հայտնի Բուլտերիեր շնատեսակի կամ ցեղի սերման մասին: Բուլտերիերները հայտնի կենդանիներ են, գիտեն ամենքը, սիրում են ... երեխաների հետ խաղալ, լիզել նրանց երեսները` ուշագնաց եղող ծնողների լալահառաչ հայացքի ներքո, նիհարավուն խոզուկի կերպարանքով ու ամեհի գազանի հեղինակությամբ, մարմնով մեկ մկանների, կամքի ու կամակորության կծիկ: Ուրեմն. ինչպե՞ս են սրանց սերել (կամ գուցե սերում են դեռ):

 

Սերնդի շարունակման համար մի քանի թեկնածու բուլտերիեր մայրերի տանում են փորձադաշտ ու հրահանգում գրոհել փորձնական ցուլին, կենդանի, առողջ ցուլին: Սրանց էլ` գրոհելու պես բան լինի, գրոհում են: Բուլտերիերի գրոհը երկար չի տեւում որպես կանոն: Իրենց ամեհի ծնոտներով` չրխկ. ասում են 27-28 մթնոլորտ ճնշմամբ, բռնում մի հարմար կտոր ու փակում են: Պրծ: Եւ հրաշք պիտի լինի, որ ... բացեն ծնոտները: Բուլտերիերների ցեղի շարունակման համար լավերից լավին ջոկելու նպատակով ցլի վրա քսի տված մի քանի շներն իրենց ատամներով կառչում են այնպես, ինչպես ոչինչ աշխարհում չի կառչում ոչնչից: Հետո, հենց կառչում են ցլից, շնաբույծները շատ արագ ու վարպետորեն գնդակահարում են բոլոր շներին, հենց այդպես` ցլից ատամներով կառչած պահին: Միամիտ ու անտեղյակ մարդիկ կասեն, է վեր՞ջը: Վերջը, սրանք այդպես էլ կառչած մնում են, սատկած, չեն թողնում ցլի կաշին ու միսը, ցուլը իրեն պատերով է տալիս, էդ լեշերը քամուց քշած լվացքի պես ֆռռում են ու թպրտում, զարկվում են իրար ու ցլին, չեն պոկվում, ծնոտները գերմանական կողպեքի պես չրխկացել-փակվել են: Այս ամենը կարող է տեւել 10 րոպե, 20 րոպե, կես ժամ ... մինչեւ մեկի ծնոտները թուլանում են` բացվում, ընկնում է ցլի կճղակների տակ, հետո մյուսը, երրորդը, ցուլը շարունակ իրեն պատեպատ է տալիս ... մինչեւ վերջին բուլտերիերի լեշն է պոկվում: Հենց այս վերջինի թուլեքին էլ պահում են ցեղի շարունակման համար, մյուսներին` բնաջնջում են, որ թույլերի արտահոսք չլինի ու ցեղը չարատավորվի: Բա:           

 

... Հիմա, մտքով գրեթե անընդհատ աղալով այս անցած տարիներն ու 15 օրերը, հասկանում եմ, որ միայն կրթությունս է ինձ խանգարում հասկանալ, թե ինչպես կարող էին ինքնակենսագրության չափ այդ հայտնի երկոտանիները սերված լինել վերոհիշյալ փաղաքուշ չորքոտանիների սերման մեթոդով ... մենք էլ իրենց բաժին ցուլն ենք ուրեմն, ողորմի Հրանտի հոգուն` թողել ենք, որ թիկունքից մոտենան:  

 

Լեւոն Բարսեղյան


 

ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳԻՐ


ԳՅՈՒՄՐԻ-ԿԱՐՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

ԾՐԱԳԻՐ


 

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ




 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Գյումրու ԱՐԱՔՍ հյուրանոց


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ


ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005 ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը


 

 

Մեսրոպ Հարությունյան

Հետհեղափոխությունն`

իր եզրերով

վիպակ



ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


 

 

Գյումրու կենտրոնական

հրապարակից մի դրվագ

 





Հայաստանի զարգացման ուղեցույց


Տարածաշրջանային զարգացման կենտրոն,

Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հայաստան



 

Հետաքննող լրագրողների ընկերակցություն


Ինֆորմացիայի ազատության

կենտրոն


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter