Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հայտարարությունը

ԳԱԼԱ ՀԸ նկարահանող օպերատորի վրա հարկային պաշտոնյայի հարձակման մասին

 

06 | 11 | 2007 | 19:00 | Հայտարարությունը

 

Այսօր՝ նոյեմբերի 6-ին Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունում ՀՀ Հարկային պետական ծառայության աշխատակիցները շարունակում էին ՉԱՊ ՍՊԸ ստուգումները, որն սկսել էին հոկտեմբերի 29-ին: Ստուգումները, սկսման պահից, ԳԱԼԱ ՀԸ լրատվական լուրերի բաժինը նկարահանում էր հատվածաբար եւ իր թողարկումներում լուսաբանում:

 

Այսօր, ժամը 13-ի հատվածում, ինչ-որ մի արձանագրության կազմման ժամանակ, ՀՀ ՀՊԾ օպերատիվ հետախուզության վարչության գլխավոր օպերլիազոր Հարություն  Սուքիասյանը անակնկալ հարձակվել է այդ պահին նկարահանում իրականացնող  օպերատոր Գրիգոր Շաղոյանի վրա, նախ փորձել է փակել տեսախցիկի տեսադաշտը, ապա ձեռքով փակել է տեսախցիկի մոնիտորը, եւ հետո՝ փորձել է խլել տեսախցիկը: Գրիգոր Շաղոյանը պաշտպանել է տեսախցիկը, եւ շարունակել նկարահանումը: Քաշքշելով օպերատորին, Հարություն Սուքիասյանը բռնել է օպերատորի կոկորդից: Օպերատորը պաշտպանվելու եւ կոկորդն ազատելու համար բռնել է ՀՀ Հարկային պետական ծառայության օպերլիազորի կոկորդից: Հարկային մյուս 5 օպերլիազորները եւ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիրն ու ներկա աշխատակիցները կասեցրել են միջադեպի զարգացումը: Գրիգոր Շաղոյանը ժամը 15-ին միջադեպի մասին հայտարարություն է տվել Ոստիկանության քաղաքային բաժնում, ապա հարցաքննվել միջադեպի կապակցությամբ: Վաղը հարցաքննության են հրավիրվելու միջադեպի ականատեսներն ու օպերատորի վրա հարձակվողը:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, գործընկեր կազմակերպությունները, մի մեծ խումբ համաքաղաքացիներ ու լրագրողները տեղի ունեցածը գնահատում են որպես լրագրողի օրինական պարտականությունները իրականացնելուն ուղղված գործողություններ, որը պիտի արժանանա դատախազության ուշադրությանը: Մենք նորից հիշեցնում ենք, որ լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է: Ավելին` ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի երկրորդ մասը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նույն արարքը կատարելուն:

 

Հույս ենք հայտնում, որ ոստիկանությունն ու քրեական հետապնդում իրականացնող մարմինը հրատապ ջանքեր կներդնեն միջադեպի հետաքննման ուղղությամբ:

 

Մենք խստորեն դատապարտում ենք ՀՀ ՀՊԾ օպերատիվ հետախուզության վարչության գլխավոր օպերլիազոր Հարություն Սուքիասյանի այդօրինակ անպատասխանատու եւ լկտի վարքը, կոչ ենք անում ազատասեր եւ առաջադեմ հանրությանը համախմբվել ԳԱԼԱ հեռուստաընկերության, լրագրողների իրավունքների եւ մեր բոլորի խոսքի ու արտահայտման ազատության պաշտպանության համար: 


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter