Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ձերբակալվել եւ ազատ են արձակվել Այլընտրանք շարժման ակտիվիստները

 

24 | 10 | 2007 | 10:00 | Լուր

 

Հոկտեմբերի 23-ին, երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում Երեւանում, Կորյունի եւ Աբովյան փողոցների խաչմերուկում հատուկ ջոկատայինների եւ արցունքաբեր գազի օգնությամբ, ծեծկռտուքով ու հայհոյանքներով ձերբակալել են Այլընտրանք շարժման մասնակիցներին այն բանից հետո, երբ նրանք  բարձրախոսով իրազեկել են անցորդներին հոկտեմբերի 26-ին ժամը 17-ին Ազատության հրապարակում կայանալիք ընդդիմության միացյալ հանրահավաքի մասին: Իրազեկմանը մասնակցել են Հայկական ժամանակ օրեթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Չորրորդ իշխանություն թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը եւ էլի մեկ տասնյակ մարդ:

 

Նրանց մոտեցել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղական Ալեքսանդր Աֆյանի (ճշտված. 24.10.2007-15:00) գլխավորությամբ, պահանջել են իրենց տրամադրել մեգաֆոնը: Իրազեկողները պահանջել են ցուցանել օրենքի այն հոդվածը, որի վրա հենված է ոստիկանների այդ պահանջը: Ծավալված ու մոտ 20 րոպե տեւած լեզվակռվի արդյունքում ոստիկանները կանչել են հատուկ ջոկատայինների` կարմիր բերատավորների, ծեծկռտուքով ձերբակալել են 11 հոգու` Նիկոլ Փաշինյանին, Շողեր Մաթեւոսյանին, Դավիթ Մաթեւոսյանին, Թեւոս Մաթեւոսյանին, Պետրոս Մակեյանին եւ նրա որդուն, Միքայել Հայրապետյանին, Տիգարն Տեր-Մարգարյանին եւ էլի 3 հոգու: Ըստ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցի, ձերբակալված Շողեր Մաթեւոսյանը խառնվել է կռվին իր` ծեծված լրագրողուհուն պաշտպանելու համար, եւ ինքն էլ է ձերբակալվել:

 

Ըստ Միքայել Հայրապետյանի` ոստիկանական բաժանմունքից Ա1+-ին տված հեռախոսային հարցազրույցի, ոստիկանական Կենտրոն բաժնում նրան չեն թողել ոչ ծխել, ոչ խմել, ձերբակալվածներից յուրաքանչյուրին պահել են առանձին սենյակներում: Միքայել Հայրապետյանն ու Դավիթ Մաթեւոսյանը հրաժարվել են որեւէ բացատրություն տալուց եւ ոստիկանության առաջարկած փաստաբանների օգնությունից, ասելով, թե իրենց փաստաբանները դրսում են ու նրանց չեն թողնում ներս գալ:    

 

Այլընտրանք շարժման մասնակիցների ձերբակալումից ու բերման ենթարկելուց հետո, տարբեր տվյալներով 100-500 հոգի հավաքվել են ոստիկանական բաժնի առաջ: Ոստիկանությունը իր աշխատակիցներից ռետինե մահակներով ու կենդանի պատ է կազմել շենքից 8-10 մետր հեռավորության վրա ու թույլ չի տվել որեւէ մեկին անցնել այդ շղթան:

 

Ժամը 23:30-ի մոտակայքում այստեղ է ժամանել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին հավաքվածները դիմավորել են բուռն բացականչություններով. Լե-ւոն,  Լե-ւոն,  Լե-ւոն: Նա մարզական բաճկոն ուներ հագին, ուղեկցում էին թիկնապահները: Ոստիկանական մահակավոր շղթան նրա առաջ բացվել է եւ առաջ թողել: Ոստիկանական շենքի մուտքի մոտ մի փոխգնդապետ փորձել է արգելակել Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը, բայց կարճ զրույցից հետո առաջին նախագահը ներս է անցել, իրեն ուղեկցող ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին ներս տանելով: 

 

Շատ չանցած առաջին նախագահը ելել է դուրս եւ հավաքվածներին հորդորել հանգիստ սպասել, ծխել, անեկդոտներ պատմել, խնդիրը կկարգավորվի, ու վերադարձել է ներս: Այս կարճ խոսքին հետեւել են ծափահարություններ ու ողջույնի բացականչություններ:

 

Արդեն կեսգիշերն անց ամենուր խոսում էին, որ 1 ժամից ձերբակալվածներին ազատ կարձակեն:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը ներսում մնաց 4 ժամ եւ ժամը 3:30-ին մոտ բոլոր ձերբակալվածների հետ դուրս եկավ: Հավաքված հանրությունը բուռն բացականչություններով ողջունեց նրանց Պայքար պայքար` մինչեւ վերջ վանկարկումներով: Առաջին նախագահը մեկնեց իր մեքենայով: Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ հավաքվածների առաջ, ասելով, որ հարկավոր է չընկրկել բեսպրեդելի առաջ:  

 

Տեղի ունեցածի մասին հանրությունը հրատապ տեղեկություններ ստացավ նախ Ազատություն ռադիոկայանից, Ա1+ կայքից, որ լուսաբանեց այս իրադարձությունը մինչեւ 3:30-ը` կալանվածների ազատ արձակումը, www.lragir.am կայքից: www.panorama.am կայքը համառորեն լռում է (10:00, 24.10.2007 դրույթամբ): Հանրային կոչվող ռադիոն եւ հեռուստատեսությունը իրենց պահեցին` ինչպես միշտ. դրանք հանրային չեն:   

 

Հեռուստաընկերությունները, բացառությամբ Երեւանի Երկիր Մեդիա, Գյումրու ԳԱԼԱ եւ Ցայգ հեռուստաընկերությունների, լռության են մատնել տեղի ունեցածը, երկար բարակ պատմում էին, թե Ահմադինեժադն ինչպես անակնկալ գնաց` առանց ծառ տնկելու եւ իր ելույթով չհիացրեց ՀՀ ԱԺ պատգամավորներին ու, ինչպես Տիգրան Թորոսյանը աշխատանքային օրվա վերջում տեղեկացրեց պատգամավորներին (այդ մասին դեռ առավոտյան իմանալով-այս մասին չասացին: -Ասպարեզ), որոնք անհամբեր սպասում էին Իրանի նախագահի ելույթին, պատմում էին, թե ինչպես վերնաշապիկով, խիստ գործնական Քոչարյանը զրույցի էր կանչել ՀՀ Բնապահպանության նախարարին ու մեր բնական հարստությունների մասին կարեւոր զրույց էր ունենում, պատմում էին, որ շաքարի գինն իրեն լավ չի պահում ու մեղավորը ոչ այլ ոք է, քան սպառողների անզուսպ խուճապն ու քաղցրակերությունը, թերեւս, ցույց էին տալիս Սարգսյան Սերժին` մի գեղեցիկ բուխարու ֆոնին, ուր ինքը բացատրում էր, թե բանաձեւին դեմ քվեարկած կոնգրեսականները նույնիսկ չեն էլ վիճարկում, թե ցեղասպանություն էր եղել, անմարդկային ժպիտով պատմում էին, թե մի 82-ամյա նորահարս է մահացել օվկիանոսի այն կողմում ... բայց ոչ մեր քաղաքացի 11 հարկատուի ձերբակալության մասին, այն բանի համար, որն նրանք համարձակվել էին Երեւանի կենտրոնում` փողոցում, առանց ամաչելու, պատկերացնու՞մ եք, մեգաֆոնով մարդկանց իրազեկել, թե մի քանի օրից հանրահավաք կա:

 

Դատելով ամենից, գիշերը ազատ արձակվածները բավականաչափ էժան են պրծել. նրանց կարող էին նստեցնել ինչի համար ասեք. օրինակ Ալ Քաիդայի հետ համագործակցելու ծանրակշիռ ապացույցների հիմնա վրա, կամ` որ ուզում էին մեգաֆոնով բռնությամբ տապալել ՀՀ Սահմանադրական կարգը, կամ, որ հենց նրանք էին անցած տարվա երաշտի ու այս տարվա կարկտահարությունների հեղինակները: Իսկ ապացուցե՞լ: Կասկածում եք ռեժիմի հրաշավոր տաղանդի՞ն: Դուք էլ կնստեք մի օր: 

 

Լեւոն Բարսեղյան

24 հոկտեմբերի 2007


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter