Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու մի խումբ հասարակական կազմակերպությունների ու անհատների բողոքի հայտարարությունը

 

30 | 10 | 2007 | 16:00 | հայտարարություն

 

2007թ. հոկտեմբերի 26-ին, ցերեկը ժամը 13:00-14:00-ի միջակայքում, հատվել են Գյումրու Անկախության հրապարակի յոթ եղևնիները, որոնք մոտավորապես 35-40 տարեկան էին: Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանը այդ եղեւնիների հատման կարգադրությունը հիմնավորում է այն հանգամանքներով, թե դրանք փակում էին հրապարակի շենքերը, եւ նման որոշում կայացնելուց առաջ ինքը խորհրդակցել է քաղաքի գլխավոր նկարչի, գլխավոր ճարտարապետի, քաղաքաշինության բաժնի մասնագետների եւ ավագանու հետ, եւ, ի վերջո, այդ ծառերը հատելու համար կայացվել է Գյումրու ավագանու որոշումը:

 

Մենք բոլորովին հակառակ կարծիքին ենք. մեզ համար միանշանակ է, որ Գյումրու Անկախության հրապարակի եղեւնիները ոչ թե վնասում էին հրապարակի տեսքին, այլ զարդարում էին այն, դրանք ոչ թե ծերացած ծառեր էին, այլ` երիտասարդ:

 

Տեղին ենք գտնում այստեղ մեջբերել եղեւնիների մասին հանրագիտարանային տվյալներ.

 

Եղեւնիները ուղղաձիգ բնով և կոնաձև սաղարթով փշատերև, մշտադալար ծառեր են, որոնց կյանքի միջին տևողությունը 250-300 տարի է, երբեմն 500 տարի: Աչքի են ընկնում ցրտադիմացկունությամբ և երաշտադիմացկու-նությամբ, պահանջկոտ չեն հողի նկատմամբ, լավ են աճում նույնիսկ սննդանյութերով աղքատ կավաավազային հողերում:

 

Եղեւնին գնահատվում է որպես շատ արժեքավոր դեկորատիվ տեսակ, կանաչապատման մեջ կիրառվում է բարձր առանձնածառերի, ծառախմբերի, շարքերի կամ այլ ծառատեսակների հետ համակցված կանաչ զանգվածների տեսքով: Օգտագործվում է մոնումենտալ շենքերի, հրապարակների, ծառուղիների, կենտրոնական փողոցների, պարտեզների կանաչապատման և ձևավորման համար: Ըստ օգտագործման կարգի, եղեւնիները կանաչապատման գլխավոր տեսակներից են, որոնք ապահովում են քաղաքի կանաչ գոտիների ձևավորման հեռանկարային և երկարաժամկետ արդյունքներ:

 

Եղևնիները դիմացկուն են բույսերի տարաբնույթ հիվանդությունների նկատմամբ և չեն ենթարկվում սնկերի և միջատների վնասակար ազդեցությանը: Արտադրում են ֆիտոնցիդներ, որոնք օժտված են ուժեղ մանրէասպան հատկություններով և էապես նպաստում են քաղաքային միջավայրի օդի որակի բարելավմանը:

 

Եղևնու փշոտ տարատեսակը (Գյումրիում հատված ծառերը պատկանում էին հենց այս տարատեսակին) լավ են դիմանում քաղաքային միջավայրի յուրահատուկ անբարենպաստ պայմաններին` հողերի տրորվածություն, ծխագազերի ու փոշու ազդեցություն և այլն: (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3, էջ 504, Լ.Հարությունյան, Ս.Հարությունյան Հայաստանի դենդրոֆլորան, Երևան Լույս 1985թ., , 1989., . 191-192):

 

Մենք մեր տարակուսանքն ենք հայտնում այդ ծառեր հատման վերաբերյալ, երբ Գյումրի քաղաքն ունի մեկ տասնյակից ավելի խոշոր պրոբլեմներ` 4000-ից ավելի անօթեւան ընտանիքներ, գործազրկության խիստ բարձր մակարդակ, աշխատանքային միգրացիայի բարձր տոկոս, մոտ 300 կմ անբարեկարգ փողոցներ, մի քանի հարյուր անբարեկարգ բակեր, կանոնավոր եւ ամբողջական աղբահանության պակաս եւ այլն, ու ծախս է արվում որեւէ մեկին որեւէ կերպ չվնասող ու քաղաքը զարդարող ծառերը հատելու համար:

 

Տեղի ունեցածն ուղղակի համարում ենք տարօրինակ ու անհասկանալի, ոչ այլ ինչ, քան օրինականացված վանդալիզմ:

 

Տարրական ճշմարտութուն է, որ քաղաքում, այն էլ քաղաքի կենտրոնական հրապարակում դեկորատիվ բուսականությունը, այս դեպքում եղեւնիները, ճարտարապետական լուծումների բաղադրիչ են, դրանք չի կարելի դիտել  ճարտարապետությունից ու` քաղաքաշինությունից անջատ: Հենց այս մեկնաբանությամբ էլ դրանք 40 տարի առաջ տնկվել էին Գյումրու ամենագեղեցիկ հրապարակներից մեկում: Դրանք անգամ չէին կտրվել 1992-94 թվականների էներգետիկ ճգնաժամի տարիներին, ոչ մեկի  ձեռքը չէր բարձրացել այդ եղեւնիների վրա: Այդ եղեւնիները մեր քաղաքի պատմության մի մասն են, եւ ոչ ոք բարոյական իրավունք չուներ դրանք կամայականորեն հատել, այնպես, ինչպես իրավունք չունի մտմտալ կամ երազել քաղաքի մյուս եղեւնիները հատելու մասին: Բոլորովին այլ կլիներ մեր դիրքորոշումը, եթե այդ ծառերը օբյեկտիվորեն խանգարեին ճանապարհային հաղորդակցությանը, քաղաքի հանրային կարիքների սպասարկմանը: Բայց, այս դեպքում, որեւէ տրամաբանական ու բարոյական արդարացում չկա օրը ցերեկով 40-ամյա երիտասարդ եղեւնիների հատմանը: 

 

 Այս հայտարարությամբ մենք մեր տարակուսանքն ենք հայտնում ծառահատման ականատես գյումրեցիների կրավորական ու անտարբեր պահվածքի նկատմամբ. նրանցից ոչ մեկը չի համարձակվել բռնել իրենց պարտականությունները սրբորեն կատարող փայտահատների ձեռքը: Փայտահատներն իրենց գործողությունները մեկնաբանում են որպես ավագանու որոշման իրականացում ու չեն էլ ուզում անձնական պատասխանատվություն ստանձնել իրենց գործողությունների համար: Կարծում ենք` նրանք իրենց դռան առջեւի ծառերը ոչ մի դեպքում չէին հատի, եթե անգամ համանման հրաման կամ ավագանու որոշում լիներ:

 

Մենք համարում ենք, որ ավագանու որոշմամբ (30.10.2007թ-ի դրությամբ այն դեռ չի հրապարակված քաղաքապետարանի պաշտոնական www.gyumricity.am կայքում) եւ քաղաքապետի նախաձեռնությամբ Գյումրի քաղաքի առանց այդ էլ աղքատիկ կանաչ տարածքներին հասցվել է նշանակալի  վնաս, ծառերի հատման հարցում քաղաքային իշխանությունները արհամարհել են քաղաքի բնակիչների կարծիքը. կենտրոնական հրապարակներից մեկի եղեւնիների հատումը բենզինի գնում կամ կարիքավորին դրամական օգնության տրամադրում չէ:

 

Մենք պահանջում ենք քաղաքապետից եւ ավագանու` ծառահատման որոշմանը կողմ քվեարկած անդամներից իրենց անձնական միջոցներով հատուցել քաղաքին հասցված վնասը: Մասնավորաբար, իրենց անձնական միջոցներով գնել, արմատներով հանել եւ Գյումրու անկախության հրապարակում վերատնկել 20-30 տարեկան եղեւնիներ եւ վերացնել վանդալիզմի հետքերը: Եղեւնիների հատման հեղինակներն, իհարկե, ազատ են քաղաքին հասցված վնասը փոխհատուցել քաղաքի համար շահեկան որեւէ այլ ձեւով:

 

Մենք ծառերի հատման նախաձեռնողներից ու որոշում կայացնողներից առաջիկա 30 օրերի ընթացքում ակնկալում ենք համարժեք արձագանք` այս բողոքի հայտարարության եւ քաղաքին հասցված վնասի հատուցման վերաբերյալ, պատրաստ ենք նրանց կամ նրանց ներկայացուցիչների հետ քննարկել այս խնդիրն ու լուծման հնարավոր բոլոր տարբերակները:

 

30 հոկտեմբերի, 2007, Գյումրի

 

Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի Շիրակի մարզնաճյուղ, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ, Բիոսոֆիա ՀԿ, Գեոֆոն ՀԿ,  Կայունություն և առաջընթաց ՀԿ, Աջակից ՀԿ, Մենք պլյուս ՀԿ, Կրթության ասպարեզ ՀԿ, Դափնեճյուղ ՀԿ, Մեղվիկ ՀԿ, Նորվեգական թաղամաս ՀԿ, Գյումրու Ուսանողական Խորհուրդ, Տարածաշրջանային մոնիտորինգի և գնահատման կենտրոն, Առողջ կենտրոն վերականգնողական ՀԿ, Ռոթարի ակումբ, Առաջնորդություն ՀԿ, Նոր սերունդ ՀԿ, Երաշխիք ՀԿ, Կանայք հանուն զարգացման ՀԿ,  Գոհար Մարկոսյան, Ռուզան Բաղդասարյան, Սերգեյ Գաբրիելյան, Ալեքսան Տեր-Մինասյան, Սերգեյ Նազարեթյան, Սեյրան Մարտիրոսյան, Լեւոն Բարսեղյան, Գևորգ Պետրոսյան, Լուիզա Պետրոսյան, Գայանե Մարգարյան, Գուրգեն Տարախչյան, Արմեն Պետրոսյան, Ռուզան Մովսիսյան, Նադեժդա Հակոբյան, Կարեն Պետրոսյան, Հեղինե Մկրտչյան, Աշոտ Միրզոյան, Անուշ Խաչատրյան, Աշոտ Միրզոյան, Հրաչյա Մելիք-Սարգսյան, Գոհար Հակոբյան, Արմեն Բեգոյան, Ալլա Խաչատրյան, Նաիրա Այվազյան, Կարինե Քոչարյան, Վարդուհի Ալեքսանյան, Գայանե Պետրոսյան, Կարեն Գևորգյան, Երանուհի Սողոյան:  

 

Բողոքի հայտարարությանը շարունակում են միանալ:

 

Տես նաեւ. http://www.asparez.am/news/reports/26.10.2007gyumri-trees-catting.htm  


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter