Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԳԱԼԱ հեռուստաընկերությունում ՀՀ Հարկային պետական ծառայությունը սկսեց ստուգումները

 

30 | 10 | 2007 | 12:00 | ռեպորտաժ 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի տեղեկություններով, հոկտեմբերի 29-ին ժամը 15-ին Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության (ՉԱՊ ՍՊԸ) հիմնադրին են ներկայացել երեք հոգի եւ կամեցել սկսել ՍՊԸ-ի ստուգումները:

 

Այս մարդիկ հոկտեմբերի 23-ին նույնպես այցելել էին Վահան Խաչատրյանին ու պաշտոնապես ծանուցել կայանալիք հարկային ստուգումների մասին, իսկ ավելի վաղ` հոկտեմբերի 20-ին` գյումրեցի իրենց գործընկերների հետ այցելել էին Վ.Խաչատրյանի անձնական սեփականությունը հանդիսացող տարածք եւ, առանց որեւէ իրավական հիմքի, կամեցել ծանոթանալ տարածքի շինություններին, ապա թողել էին տարածքը այն բանից հետո, երբ սեփականատերը իր սեփականությունը հանդիսացող տարածք` հարկային օպերլիազորների ստուգայցը փաստագրելու համար հրավիրել էր հեռուստանկարահանող լրագրողական խումբ:

 

Հոկտեմբերի 29-ին ժամը 15-ին ԳԱԼԱ հեռուստաընկերություն այցելած երեւանյան օպերլիազորներից Վահան Խաչատրյանը պահանջել է պատշաճ ներկայանալ, մասնավորաբար, ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակցի վկայականները: ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՊԾ օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի ավագ օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանը, գլխավոր օպերլիազոր Հարություն Սուքիասյանը ներկայացրել են  իրենց աշխատանքային վկայականները, իսկ խմբի ղեկավար ՀՊԾ օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանը գրպանները, երկար պրպտելուց հետո, այդպես էլ չի կարողացել գտնել իր աշխատանքային վկայականը: Չնայած այդ հանգամանքին, Վահան Խաչատրյանը հրավիրել է հաշվապահին ու երեւանյան հյուրերին թույլ է տվել սկսել ստուգումները: Այս ամենը ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ընդարձակ ռեպորտաժներով ցուցադրել է իր լրատվական թողարկումներում: Ռեպորտաժներում երեւում է, թե ինչպես է նկարահանումից դժգոհում ՀՊ Ծառայության օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանը: Ինչպես մեզ հաղորդեց Վ.Խաչատրյանը, երեկ ստուգումների վերջում իրենց երեւանյան գործընկերներին են միացել գյումրեցի 3 գործընկերները, նրանք բոլորն իրենց պահել են բացարձակ հարգալից: Ստուգումների առաջին օրը ստուգումները տեւել են մինչեւ ժամը 17:30-ը:

 

Հիշեցնում ենք, որ ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ զանազան գերատեսչությունների կողմից ճնշումներն ու այս ստուգումը նախաձեռնվել են այն բանից հետո, երբ վերջինս հոկտեմբերի 14-ին եթեր է հեռարձակել Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 21-ին եւ հաջորդ օրը իր հաղորդաշարերից մեկում հարցազրույցի է հրավիրել Հայկական Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Մեր ունեցած տեղեկություններով, Վահան Խաչատրյանը որեւէ կուսակցական կամ քաղաքական համակրանք կամ հակակրանք չունի որեւէ ուժի նկատմամբ: Համենայն դեպս, չուներ մինչեւ այս բռնաճնշումները: Ըստ Վահան Խաչատրյանի, ինքը նախկինում մի քանի անգամ դիմել է հարկային ծառայությանը` իր հիմնարկում ստուգումներ անցկացնելու խնդրանքով: Գյումրու հարկայինի նախկին պետ Լիդա Նանյանը այն ժամանակ նպատակահարմար չի գտել ստուգումներ հանձնարարել այստեղ: Իսկ ահա նոր պետ Մարտին Զիֆլիմյանը, հավատարիմ իր հռչակին (1996, 1998-ին նույն պաշտոնում լինելով նախաձեռնեց 2 հարձակում տեղական հեռուստաընկերության վրա ու չհաջողեց), նախ հոկտեմբերի 15-ին զրույցի է հրավիրել Վահան Խաչատրյանին, ապա, դատելով հետագա զարգացումներից, չհասնելով իր նպատակին, ենթադրաբար` ավելի վերեւների հետ խորհրդակցելով, 5 օր անց հարկային օպերլիազորներ է ուղարկել Վ.Խաչատրյանի տարածք, ապա` հեռուստաընկերություն: Ինչպիսի նվիրում:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը համարում է, որ տեղի ունեցածը եւ այսօրինակ զարգացումները ուղղակի ճնշումներ են ազատ զանգվածային լրատվամիջոցի վրա: Նախկինում էլ բազմիցս ասել, այժմ էլ կրկնում ենք, որ ընտրությունների նախօրեին ԶԼՄ-ներում անցկացվող որեւէ գերատեսչական ստուգում, անկախ դրանց ելքից, ուղղակի կաշկանդում է ԶԼՄ աշխատանքն ու հնարավոր ազատությունը, այդօրինակ ստուգումները ցանկացած ընտրության նախորդող 6-8 ամիսների ընթացքում դիտվում է որպես ԶԼՄ-ների նկատմամբ ուղղակի ճնշում: Այս արատավոր պրակտիկայի վերջը տալու ժամանակն է:            

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ, Գյումրի


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter