Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանի հաղորդագրությունը մամուլի, հասարակական պաշտպանների, Հայոց աշխարհ թերթի ու հարակից մտահոգ գերատեսչությունների պաշտոնյաների համար

 

ՀՀ ՀՊԾ օպերլիազորների գործողությունների եւ Հայոց աշխարհ թերթի

հոկտեմբերի 25-ի եւ 31-ի երկու հոդվածների մասին

 

31 | 10 | 2007 | 12:00 | մամլո հաղորդագրություն 

 

Այսօր` հոկտեմբերի 31-ին ժամը 12:30-ի մոտ ԳԱԼԱ հեռուստաընկերություն են այցելել ՀՀ ՀՊԾ օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի ավագ օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանը, գլխավոր օպերլիազոր Հարություն Սուքիասյանը եւ օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանը ու կամեցել շարունակել այն ստուգումները, որ սկսել էին հոկտեմբերի 29-ին ժամը 16-ից: Հոկտեմբերի 29-ին` նրանց այցելության եւ ստուգումների մեկնարկին ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանը խնդրել էր պատշաճ ներկայանալ, մանավորաբար` ներակայացնել այն ՀՀ ԱՊԾ աշխատակցի վկայական կամ որեւէ փաստաթուղթ, որը կվկայի, որ այս մարդիկ աշխատում են այդ հիմնարկում:

 

Ստուգումները սկսելու մասին պաշտոնական իրազեկման մեջ առկա են միայն այս մարդկանց պաշտոններն ու անուն ազգանունները, առկա չեն անձնարային տվյալներ, որոնց առկայության դեպքում կարելի կլիներ ստուգման ներկայանալ անձնագրով եւ ՀՀ ԱՊԾ աշխատակցի վկայականի անհրաժեշտությունը չէր լինի: Հոկտեմբերի 29-ին, պատշաճ վկայականներ ներկայացրին միայն ՀՀ ՀՊԾ օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի ավագ օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանը, գլխավոր օպերլիազոր Հարություն Սուքիասյանը, իսկ օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանը, գրպաններում երկար որոնելուց հետո այդպես էլ չգտավ անհրաժեշտ փաստաթուղթը: Չնայած այդ հանգամանքին Վահան Խաչատրյանը թույլ տվեց նրան եւս սկսել ստուգումները, պայմանով, որ հաջորդ այցելության ժամանակ նա կներկայանա համապատասխան փաստաթղթով: Ավելի ուշ նրանց միացան գյումրեցի երեք գործընկերները: Իսկ ստուգումն այդ օրը տեւեց մինչեւ ժամը 17:15-ը: 

 

Հոկտեմբերի 30-ին պարոնայք չներկայացան ստուգումները շարունակելու:

 

Այսօր` հոկտեմբերի 31-ին, ժամը 12-ին, երեւանյան պարոնայք ներկայացան նորից, բայց օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանը` կրկին առանց այդ բաժնի պետի համապատասխան վկայականի: Վահան Խաչատրյանը հանգամանալից եւ մոտ կես ժամ նրան բացատրեց, որ առանց համապատասխան վկայականի ինքը չի կարող վերջինիս թույլ տալ ստուգմանը մասնակցելու: Գագիկ Օհանյանը ներկայացնում էր իր անձնագիրը եւ պնդում, որ ինքն իսկապես Գագիկ Օհանյանն է, իսկ իր ՀՀ ՀՊԾ աշխատակցի վկայականը Երեւանում պատրաստվում է, դեռ պատրաստ չէ: Վահան Խաչատրյանը բազմիցս նշեց, որ ինքը սրտանց ու անկեղծորեն հավատում է, որ այդ մարդը Գագիկ Օհանյանն է, բայց որ նա նաեւ ՀՀ ՀՊԾ աշխատակից է, չի պատրաստվում առանց համապատասխան տեղեկանքի կամ վկայականի հավատալ: Ի վերջո, Գագիկ Օհանյանը թողեց ԳԱԼԱ ՀԸ տարածքը, ենթադրաբար, մեկնեց Երեւան` վկայականը բերելու: Հարկային երկու օպերլիազորները շարունակեցին ստուգման աշխատանքները: Ավելի ուշ նրանց միացան գյումրեցի գործընկերները, իսկ ժամը 17:50-ին Երեւանից նոր վկայականով վերադարձավ Գագիկ Օհանյանը: Այս ամենը ցուցադրվել է ԳԱԼԱ ՀԸ լրատվական թողարկումներում: Այսօր օպերլիազորների խումբը ժամը 18-ին ավարտեց ստուգումը, ինչը կշարունակի, ամենայն հավանականությամբ, վաղը:

 

Վահան Խաչատրյանի հարցին այն մասին, թե արդյո՞ք իրենք են դեռ ստուգումները չսկսած Հայոց աշխարհ թերթին տեղեկացրել ... ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատիրոջ լեվի բիզնեսներում հայտնաբերված խախտումների եւ չարաշահումների ... (Հայոց աշխարհ, 31.10.2007) մասին, Գագիկ Օհանյանը այդպես էլ դրական պատասխան չտվեց:

 

Բանն այն է, որ երկու օր առաջ` հոկտեմբերի 29-ին ԳԱԼԱ ՀԸ ստուգման ներկայացած օպերլիազորները այդ օրը այդպես էլ որեւէ փաստաթուղթ չեն հասցրել ստուգել, բացակայել են հոկտեմբերի 30-ին, ու այսօր Հայոց աշխարհ թերթում տպագրած մի հոդվածում եւ հոկտեմբերի 25-ին նույն թերթում հրապարակված ՀՀ ՊՀԾ պետ Վ.Բարսեղյանի հարցազրույցով ասվում է, թե ՉԱՊ ՍՊԸ-ում իրականացված ստուգումների արդյունքում բացահայտվել են բազմաթիվ չարաշահումներ: Լրարության տարրական կանոնները պիտի որ ստիպեին այդ թերթին եւ այնտեղ ստեղծագործողներին ստուգել փաստերը: Իսկ փաստն այն է, որ հարկայինի օպերլիազորները ԳԱԼԱ ՀԸ եւ ՉԱՊ ՍՊԸ-ի հաշվապահական առաջին փաստաթղթերին ծանոթացել են այսօր` հոկտեմբերի 31-ին ժամը 12:30-ին:

 

Այս ժամանակային հակասությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ փաստերը խեղաթյուրելով ԳԱԼԱ ՀԸ-ի դեմ գործ սարքելու ողորմելի հնարք. հիմա օպերլիազորները ուղղակի դատապարտված են հարկային օրենսդրությունը խախտելու մասին գործ սարքել ԳԱԼԱ ՀԸ դեմ, այլապես իրենց պետը եւ իրենց խոսնակ թերթը ստախոս դուրս կգան:

 

Այս մարդիկ կարծում են թե իրենց վարքը մոռացվելու է:     

 

31.10.2007, ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վ.Խաչատրյան, հեռ. 0312 31819, 31889


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter