Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



 Պաշարում, Լեւոն Բարսեղյան

 

11 | 07 | 2008 | 13:00 | Պատմվածք

 

Պաշարում.

հնացած միջոցներ էրեխեքի ճանապարհին

 

Իմ ընկեր Մեսրոպը բռնում է ձեռքս, տանում-հասցնում է Թումանյան-Մաշտոցի խաչմերուկ, դիպնում Ազատության հրապարակի արեւմտյան դարպասը հսկող ոստիկանաց, ու ասում.-Էրեխին բերել եմ Փոքրիկ երեւանցի միջոցառմանը:

 

Ապա, սրանց ոստիկանական իմաստնությամբ խայտացող երկարականջ զարմանքի առաջ ինձ քաշում է դեպի մարտի 1-ի առավոտվա դեպքի վայր: Ոստիկանները, որ հնացած միջոցներից անջրաթափանց վահանները հանել շարել էին ճեմուղու մուտքի բետոնե ծաղկամանների արանքներում ու իրենց խելքով բարոյահոգեբանական պատնեշ սարքել իմ նման էրեխեքի առաջ, կռահելով, որ սրանք բնական հերուտղա չեն, այլ յուրանց ուստավներում պարզորոշ չսահմանված ու Բաղրամյան 26-ից մշտապես լրացուցիչ մեկնաբանության կարիք ունեցող առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող չարանենգ խառնակիչներ, լարվում են, մարտական դիրքի գալիս, զգաստանում, ու սկսում են իմ ընկեր Մեսրոպին բացատրել, որ Փոքրիկ երեւանցի միջոցառումը հանվել է, չկա այդ միջոցառումը, այդ օրը` չկա: Համեմատաբար խոշոր պագոնավորը, որի կարդացած վերջին գրավոր տեքստը եղել էր մի քսանհինգ-երեսուն տարի առաջ` զինվորական երդման ժամանակ, լոտոյով ավտո շահածի ու հարազատներից թաքցրածի շողարձակ աչուկներով` իմ ընկեր Մեսրոպի արտաքին կերպարանքը սկսում է ֆռռացնել իր գլխուղեղի մնացորդաց դիմապատկերացանկում ցանկում, ոնց գցում-բռնում է` դաշտային ինչ-ինչ հրամանատարների է նմանեցնում, ու թվում է իրեն, թե`հեսա~ա, ապեր, հեսա~,  հեսա անունն էլ կհիշեմ,- ...եւ օզուն չի հերիքում, չի հիշում, անտերը, ավելի է կատաղում ու ինքն էլ է խառնվում խոսակցությանը. -Ասինք` միջոցառում չկա, գնացեք ստեղից: Վերջ:

 

Ուզում եմ ասել, թե. Սա վերջն է առաջին սերիայի, միլիցի..., բայց թաշկինակս եմ հանում, որ սկսեմ հոնգուր-հոնգուր արտասվել ու մեկ էլ`իմ Մեսրոպ ընկերը (հո առաջին անգամ չի երեխաներին միջոցառումների տանում) սկսում է իր անմեղ վեճը.-Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է, որ այսօր այստեղ Փոքրիկ Երեւանցի միջոցառում է լինելու, ես էլ մեծ տղայիս բերել եմ միջոցառման: Բա ինչո՞ւ թույլ չէք տալիս մասնակցել այդ միջոցառմանը: - Վախ, հորս արեւ,-տնքում է զրահաբաճկոնի մեջ ճաքող ոստիկանը: - Ի՞նչ երեխա,-հարցնում է:

 

Մեսրոպը հորեղբոր խանդաղատանքով ինձ է ցույց տալիս.-ահա, ջարդվում է երեխան, խոստացել էի բերել այս միջոցառմանը: -Ոստիկանները իմ կողմն են նայում ու երեխայի փոխարեն տեսնում են, որ անխնա լուսանկարում են իրենց` աշխարհացանցի համար:

 

-Այ ախպեր, ձեռ ես առնու՞մ, դրա ի՞նչն է երեխա,-դառնում են իմ ուղղությամբ,-մի նկարի ապե ...

 

Ուզում եմ ասել` Ապեն հերդ է, ուռած գլուխ ... , Մեսրոպը սաստում է հայացքով, ու դիմում ոստիկանին.

 

-Երեխային բան չասես, բան ունես` ինձ ասա, համ էլ` ես քեզ ի՞նչ ախպեր: - Այդ ամառվա շոգին սրանց միայն Մեսրոպն էր պակաս: - Ինքն էլ իր գործն է անում: -Շարունակում է Մեսրոպն իր հրեշավոր հանդարտությամբ.- Հիմա ես էս երեխային ի՞նչ ասեմ, բա որ սկսի լացել, ո՞վ է սրա տերը: Բա որ ձենը գլուխը գցեց, ի՞նչ էք անելու:

 

Ազատության հրապարակի արեւմտյան դարպասի պահակազոր ոստիկանաց ավագը, այն, որ Մեսրոպին դաշտային ինչ-որ հրամանատարի էր նմանեցրել ու տեղը չէր բերում, եւ հիմա մտքով ետուառաջ էր անում մարտի 1-2-ի իրենց ունեցած տեսաերիզները` Մեսրոպին այնտեղ որեւէ դրվագում` Մոլոտովի կոկտեյլով կամ ավտոբուսի անիվ ծակելով գտնելու եւ անհապաղ բերման ենթարկելու կանխակալությամբ, մտքում արագ դնում-վերցնում է ու ձեռը պարզում դեպի Մատենադարան ... - Ընդեղ է ապեր, (չրխկ) միջոցառումն ընդեղ է (չրխկ), (չրխկ), ստեղ չի, էրեխին տար Մատենադարան (չրխկ): Ապե մի նկարի էլի, ցավդ տանեմ, մենք հո դերասան չենք, նկարում էս ...[1]:

 

Մնացածը լեյտենանտը մտքում շարունակեց` իրենց դեսը ղրկողի մասին, միլիցայական ակադեմիա ընդունվելու համար կաշառք տվողին էլ, վերցնողին էլ, միջնորդին էլ, ես անտեր զրահաբաճկոնը եւ ուռածգլուխը մոգոնողին էլ, էն մորա ...

 

Էդ արանքում Մատենադարանի փեշին տղերքն ու տղամարդ աղջիկները դեմ էին տվել աֆիոզ սաղավարտավորաց պատնեշին[2], ինչպես ասում են իմ ծննդավայրի հեղինակավոր խաչմերուկներում` կոխել էին սրանց մինչեւ յուրանց օձիքները, բացատրում էին, թե չհաշված այն, որ իրենց սպառազինությունը Մատենադարանի մատույցներում արդեն մեզ բոլորիս հասցեին յոթնհարկանի քֆուր է, հասկացնում էին, մոտավորապես, որ Մեսրոպ Մաշտոցը նույնիսկ իրենց դեսը ղրկողների ազգային հարստությունն է, արձանը նրա եւ Կորյունի, այդ, հարակից, եւ այլեւայլ տարածքները Հայաստանի Հանրապետությանն են ու, քանի որ Հայաստանի Հանրապետությունը իրականում այնքան էլ շոշափելի եւ, ինչպես ասում էին լեզվի ինստիտուտում` թանձրացական չէ, տեղական եւ նպատակային թանձրացման դեպքում վերածվում է Հայաստանի Հանրապետության Ժողովրդի, եւ, երբ Ժողովրդի մի փոքրիկ մասը ազդվել է Վարդան Մամիկոնյանի արձանից ու սաղավարտ հագել, պետականության ամրապնդման համար միջազգայիններից կորզած դրամաշնորհներով Հայաստանեից վերջին ալյումինից կոփած վահաններով ու տոկի տալու էն բաներով զինվել, որ մյուս մասի վրա քսի տալուն կազմ լինի, եւ ծեծելուն` պատրաստ, ապա նույն Ժողովրդի մյուս` մեծ մասն էլ վստահաբար գիտե, որ կամ` հիմա, կամ` երբեք, ու քանի, որ այս աշխարհագրական տարածքում որեւէ օլիգարխված օրենք չի գործում, ուրեմն գործում է անտիկ ժողովրդապետության կարգը ու` արդյունքում, ով ուժեղ` նա` ճիշտ ... առկա մենթապետերը, դրսանց` թիթի~զ, ներսանց` սրտիկները գուլպաներում` վերհիշեցին մարտի 1-ի գիշերվա այն բոլոր ծակերը, որ հազար թումանով առան ու մտան ու լուսացրին մի կերպ, կռահած արդեն, որ մարդկային անեծքը, որքան էլ անհավատալի, այնքան իրական` քա~շ ունի, կոնկրետ կշիռ` գրամ, կիլո, տոննա, ու ճիշտը Հայաստանի բոլոր մարզերից եկած ու տեղացի պատվական տասնյակ հազարավոր Փոքրիկ երեւանցիներն էին, հաշված րոպեներում աֆիոզները ջոկեցին, որ Բաղրամյան 26-ն այսօր այնքան կենդանի չէ, որքան էր փետրվարի 29-ին, լկտի չէ այնքան, որքան` մարտի մեկին` կանուխ, ու արյունարբու չէ, որքան մարտի 1-ի իրիկունն էր ... որքան էլ` ոստիկան, բութ չէին այնքան, ու հասկացան, որ իրենց թողել են բերկրալի, բայցեւ հոգեթրթիռ ինքնահոսի եւ Բաղրամյան 26-ում արդեն հավես չունեն, զըզ-վե-լեն, զըզ-վել արդեն, եւ մնում էր պատվով նահանջի մի կայծ, մի ծիտ ծրտեր մեկի սաղավարտին, կամ քամին մի թարս ավազ լցներ սրանց ականջները. մի բարեբախտ պատեհություն կամ մի անփորձանք միջադեպ էին աղերսում բարձրյալից, որ Հայաստանի Հանրապետության Ժողովրդին պատկանող Մատենադարանն ու հարակից տարածքները հանձնեին տերերին` առանց պատվազրկվելու... եւ փրկվեցին միլիցիք. տղերքից մեկը մոտեցավ, սկսեց բանակցել ... թե այս տարածքը` Հայ Ժողովրդինն է: Ու միլիցիք գյուտ արեցին.-լավ, միտինգը արտոնում ենք ... :- Մաշտոցի արձանն անգամ սկսեց հռհռալ ...

 

Բայց հանրահայտ է, որ խայտառակությունից շնորհալի խուսափումը համաներման հիմք չէ, դա շատ-շատ տարկետում է` ցպահանջ. Միլիցու լավը` բացակա միլիցին է, ասում էին հին Հռոմում, Սովետի տարածքում էր արդեն, որ այլասերեցին այս հրաշալի ասույթը: Եւ բավականաչափ լավ այլասերեցին:

 

[1] 26 տարի անց, 2034 թվին, երբ ես ու Մեսրոպ ընկերս արխիվում ուսումնասիրում էինք Մարտի 1-2-ի արնախմության կազմակերպիչների ու իրականացնողների դատավարության 159-րդ հատորի նյութերին, լուսանկարներից մեկում տեսանք այն մուրազըփորը ոստիկանին, ով 2008-ի հունիսի 20-ին ժամը 17:35-ին Մեսրոպի հետ անպտուղ վեճում տանուլ տալով, ճարը կտրած ձեռը պարզեց դեպի Մատենադարան ու խախտելով իրենց տերերի օրենսդրությունը, քարոզեց չարտոնված հանրահավաքն ու դրա անցկացման չարտոնված վայրը: Մարտի մեկի նյութերի մեջ այս թշվառը լուսանկարված էր Ազատության հրապարակի վրաններից մեկը հրկիզելով:          

 

[2] Բառի ստուգաբանությունը գավառական խտրականության մեղադրանք կարող է հարուցել եւ չի ստուգաբանվում:  


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

       

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտ

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter