Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր

Վահան Խաչատրյանի հայտարարությունը

 

14 | 11 | 2007 | 20:00 | Հայտարարություն

 

ՀՀ Հարկային պետական ծառայության եզրափակիչ արձանագրության եւ

դրան նախորդած հաղորդագրության մասին

  

2007 թվի նոյեմբերի 14-ին, ժամը 15-ին ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանը մյուս օպերլիազորների հետ ներկայացել է ԳԱԼԱ ՀԸ եւ պաշտոնապես ինձ հանձնել ՉԱՊ ՍՊԸ -ում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 7-ը իրենց իրականացրած ստուգումների վերաբերյալ եզրափակիչ արձանագրությունը:

 

Ըստ այդ արձանագրության, ՉԱՊ ՍՊԸ իբր թաքցրած եկամուտների մասով հաշվարկված ԱԱՀ-ի, շահութահարկի եւ համապատասխան տույժերի ու տուգանքների հանրագումարը կազմում է 25.665.100 դրամ:  

 

Ես հայտարարում եմ, որ այդ թիվը որեւէ իրական հիմք չունի, այն հաշվարկելիս պաշտոնյաները օգտագործել են ոչ պատշաճ հիմքեր: Այժմ իմ հրավիրած աուդիտորները ուսումնասիրում են փաստաթղթերի փաթեթը եւ օրենքով սահմանված ժամկետում այն կբողոքարկվի ստուգողների վերադասին կամ դատարան:

 

ՀՊԾ նոյեմբերի 12-ի հաղորդագրության երրորդ բաժնում ասվում է. ... ընկերության կողմից քաղաք Գյումրի, Վազգեն Սարգսյան 6ա հասցեի հարեւանությամբ օտաործվող հեռուստաաշտարակը չի պատկանում կամ չի վարձակալված ընկերության կողմից, այն պատկանում է Գյումրիի քաղաքապետարանին եւ անօրինական ձեւով շահագործվում է ընկերության կողմից::

 

Գյումրու հին հեռուստաաշտարակի օրինական տիրոջը որոնել եմ 2004-2005 թվականներին, դիմել եմ Շիրակի մարզպետարան, Գյումրու քաղաքապետարան, Արխիվ, այդպես էլ չեմ կարողացել պարզել, թե ով է դրա տերը: Իմ ուժերով այն ամրացրել ու նորոգել եմ, ապա` սկսել եմ օգտագործել հեռուստաընկերության կարիքների համար: Միայն 2007 թվի նոյեմբերի 12-ին` ՀՊԾ ստուգումների 14-րդ օրը Գյումրու քաղաքապետարանից ինձ տեղեկացրել են, որ աշտարակն իրենց սեփականությունն է: Նոյեմբերի 13-ին քաղաքապետարանից ինձ են տրամադրել Կադաստրի տրամադրած սեփականության վկայականը, ըստ որի` Գյումրու հին հեռուստաաշտարակը դատարանի որոշմամբ հանդիսանում է Գյումրի քաղաքի սեփականությունը: Սեփականության վկայականը կադաստրից տրվել է քաղաքապետարանին 2007 թվի նոյեմբերի 5-ին` հարկային ստուգումների 7-րդ եւ օպերլիազորների այցելության նախավերջին օրը: Մինչ այդ, ՀՊԾ հաղորդագրության մեջ նշված ամբողջ ժամանակահատվածում (ստուգման ժամանակահատվածը ներառյալ) աշտարակը չի պատկանել որեւէ մեկին, եղել է տիրազուրկ, եւ այդպիսով որեւէ մեկը ԳԱԼԱ ՀԸ-ից պահանջատեր չէր կարող լինել այդ աշտարակի օգտագործման համար: Հաղորդագրության այն հատվածը, թե ... հեռուստաաշտարակը  ... պատկանում է Գյումրիի քաղաքապետարանին եւ անօրինական ձեւով շահագործվում է ընկերության կողմից... բացարձակ սուտ է այն ժամանակահատվածի համար, որ ուսումնասիրել է ՀՊԾ-ն. օպերլիազորները ՉԱՊ ՍՊԸ են ներկայացել 2007 թվի հոկտեմբերի 29-ին եւ ստուգումները վերաբերվել են դրան նախորդած ժամանակահատվածին: Այնինչ աշտարակը, ըստ կադաստրի վկայականի, դարձել է Գյումրու քաղաքապետարանի սեփականությունը միայն 2007 թվի նոյեմբերի 5-ին: Աշտարակի սեփականաշնորհման այս հապճեպ գործընթացը եւս մի անուղղակի ապացույց է այն բանի, որ ԳԱԼԱ ՀԸ դեմ իշխանությունները փորձել են մոբիլիզացնել իրենց բոլոր ռեսուրսները. քաղաքապետարանը նախկինում չի դիմել դատարան իր սեփականության իրավունքը աշտարակի նկատմամբ ճանաչելու համար եւ այդ արել է Լ.Տեր-Պետրոսյանի ելույթի հրապարակումից հետո:

 

Աշխարհում ամենուր խոսքի ազատության սահմանափակման գործողությունները կատարվում են հիմնականում հարկային գործիքների բանեցման, սեփականատերերին կամ լրագրողներին վախեցնելու կամ ոչնչացնելու մեխանիզմով, նրանցից ոմանց` քրեական հոդվածներով ազատազրկելով կամ արտաքսելով: Հայաստանի Հարկային պետական ծառայության մոտեցումն այս դեպքում նորարարական կամ ինքնատիպ չէ: ՀՊԾ-ն մոռանում է, որ իր պետը հոկտեմբերի 25-ին տված հարցազրույցում ասում է, թե ՉԱՊ ՍՊԸ -ում իրականացված տեւական ստուգումների արդյունքում բացահայտվել են բազմաթիվ հարկային չարաշահումներ, այն դեպքում, երբ, հարկային օպերլիազորները ՍՊԸ-ում առաջին փաստաթղթին ծանոթացել են 6 օր հետո` հոկտեմբերի 31-ին: Էլի ինչ-որ ապացույց հարկավո՞ր է այն բանի, որ ԳԱԼԱ-ի գործը քաղաքական է: Ի՞նչն էր խանգարում ՀՊԾ-ին ԳԱԼԱ ՀԸ ստուգումներն իրականացնել մեկ տարի առաջ, կամ ընտրություններից 10 օր անց:

 

ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյան

14 նոյեմբերի 2007


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter