Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՉԱՊ ՍՊԸ-ն առարկություններ է ներկայացրել ՀՀ ՀՊԾ պետին նրա օպերլիազորների կազմած արձանագրության մասին

 

14 | 11 | 2007 | 20:00 | Մամլո հաղորդագրություն

 

Այսօր ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր եւ ՉԱՊ ՍՊԸ նախագահ Վահան Խաչատրյանը, առաջնորդվելով ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքի 11 հոդվածի եւ Հարկերի մասին օրենքի 36-րդ հոդվածով, իր առարկությունն է ուղարկել ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանին ՉԱՊ ՍՊԸ 2007 թվի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգման արդյունքում կազմված ՀՊԾ 12.11.2007թ. N 1034621 ակտի վերաբերյալ:

 

Առարկության տեքստում ասվում է. Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՊԾ 12.11.2007թ. N1034621 ստուգման ակտի, արձանագրվել է ՀՀ Պետբյուջե լրացուցիչ (պակաս ցույց տրված) գանձման ենթակա շահութահարկ 9264,8 հազ. դրամ, ԱԱՀ` 16304,3 հազ. դրամ եւ տուգանք Հարկերի մասին օրենքի 26 հոդվածի հիմքերով`  96 հազ. դրամ, ընդամենը` 25665,1 հազ. դրամի չափով: ...

 

... Ստուգման ակտում որպես երրորդ անձ ներկայացվել են անձինք, որոնք, ըստ գործող օրենսդրության այդպիսիք չեն հանդիսանում.

 

ա) ՀՀ Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովը ի դեմս նախագահի, 1.10.2007թ. թիվ 01-255 գրությամբ, ներկայացրել է տեղեկություններ ՉԱՊ ՍՊԸ-ին պատկանող ԳԱԼԱ հեռուստաընկերության կողմից 2005թ. սեպտեմբերից առ 2007թ. սեպտեմբեր ամիսը ներառյալ հեռարձակված հեռուստածրագրերի ժամանակային ցանկի վերաբերյալ: Պակաս ցույց տրված հարկերի հաշվարկման համար ստուգողների կողմից հանրագումարվել է հեռուստածրագրերի ժամանակային ցանկից` գովազդային ժամանակահատվածը (քանակը), որը եւ ծառայել է որպես ելակետային տվյալ հարկվող օբյեկտը հաշվարկելիս: ...

 

Սակայն. ... Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ գոյություն չունի որեւէ օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտ, որով հեռուստաընկերությանը պարտավորված է ՀՀ Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովին ներկայացնել հեռարձակված հեռուստածրարերի ժամանակային ցանկ: Հետեւաբար, հարկման համար հիմք հանդիսացած գրությունում ներկայացված գովազդային ժամաքանակը (արտահայտված րոպեներով) չունի իրավական եւ տնտեսական հիմք:

 

  ... այդօրինակ տեղեկությունների մատակարարումը հեռուստաընկերությունից ՀՌԱՀ-ին կրել է կամավորական, եւ ՀՌԱՀ-ին իր աշխատանքների իրականացման գործում` հեռուստաընկերությունից օժանդակման բնույթ: Այդ տեղեկությունները փաստաթղթային կշիռ ուղղակի չունեն: 

 

... Այդ տեղեկությունները առանձին-առանձին եւ հանրագումարը ամբողջությամբ փաստաթուղթ չեն կարող հանդիսանալ նաեւ այն պատճառով, որ տնօրենի կողմից դրանք չեն ստորագրվել ու կնքվել: Միաժամանակ, հաշվի առնելով վերոհիշյալ հարցի իրավական անորոշությունը, գործադիրն իր 18.09.1998թ. թիվ 580 որոշմամբ սահմանված կարգի 6-րդ հոդվածի գ) կետում նշված ցանկում չի նախատեսել ՀՀ Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովից, որպես երրորդ անձից տեղեկությունների ստացման հնարավորությունը:

 

Իսկ տնտեսական տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Հեռուստագովազդ հասկացությունը լայն հասկացություն է, որն իր մեջ ընդգրկում է նաեւ ինչպես Առեւտրային գովազդ, այնպես էլ Սոցիալական գովազդ հասկացությունը (Գովազդի մասին օրենք հոդված 13): Համաձայն նշված հոդվածի պահանջների, հեռուստաընկերությունը (գովազդակիրը) պարտավոր է ... առաջնահերթ տրամադրել գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի ոչ պակաս քան հինգ տոկոսը: Բացի այդ, հանրահայտ է եւ ամենուր կիրառվող հեռուստատեսային ինքնագովազդը (Promotion), այդ թվում հեռուստաընկերության հնարավորություններից ու ծառայություններից օգտվելու մասին գովազդները, որոնք հեռուստաընկերությունը նույնպես հեռարձակել է իր եթերում: 2005-2007թթ.` ՀԸ գործունեության մեկնարկի տարիներին, հեռուստաընկերության զարգացման ռազմավարական ծրարերի շրջանակներում սոցիալական գովազդի եւ ինքնագովազդի հեռարձակման համար նախատեսվել է գովազդային ընդհանուր ժամաքանակի կեսից ավելին:...

 

...Մեր պատրաստած եւ եթեր հեռարձակած սոցիալական հեռուստահոլովակները եւ ինքնագովազդային հոլովակները (10-180 վայրկյան) այժմ էլ են եթեր հեռարձակվում ու պահվում են հեռուստաընկերության ակտիվ արխիվում: Որեւէ հետաքրքրության դեպքում դրանք կարող ենք ներկայացնել հետաքրքրություն ցուցաբերող անձին: Այդ հոլովակները արտադրվել են ՀԸ նախաձեռնությամբ եւ տեղադրվել են եթերում անվճար: Այսպիսով, ԳԱԼԱ ՀԸ հեռարձակած ընդհանուր գովազդային ժամաքանակից, եթե հանենք ՍՊԸ սկզբնական հաշվառման փաստաթղթերի տվյալներին համապատասխան ժամաքանակը (առեւտրային գովազդ), մնացորդում կստացվի այն ժամաքանակը, որը հատկացվել է սոցիալական գովազդի եւ ինքնագովազդի հեռարձակման համար:

 

բ) Ստուգման ակտում հարկվող օբյեկտների հաշվարկման համար հիմք ընդունված, եւ մեր կողմից առարկվող, մյուս ելակետային տվյալը հանդիսանում է հեռուստագովազդի մեկ րոպեի համար սահմանված գինը, որը, ըստ ստուգող մարմնի հաշվարկների, կազմել է 2005-2007թթ. համար 2300 դրամ, իսկ 2007թ. 9 ամիսների համար` 3250 դրամ: Սակայն հեռուստաովազդի մեկ րոպեի գների հաշվարկման հիմքում ընկած է ստուգման շրջանակներից դուրս կատարված հաշվարկներ: ...

 

...Անհրաժեշտ է նշել, որ ընկերության տնօրենի կողմից տրված գնային առաջարկների ցանկը չի կարող հարկվող օբյեկտների հաշվարկման համար հիմք հանդիսանալ, քանի որ վերջինս հեռուստաընկերության համար չի հանդիսանում  երրորդ անձ համաձայն 18.09.1998թ. թիվ 580 որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետի գ) ենթակետի, եւ ավելին, համաձայն Հարկերի մասին օրենքի 111 հոդվածի պահանջների, նա հեռուստաընկերության համար հանդիսանում է փոխկապակցված անձ:

 

Ի ամփոփումն նշված փաստարկների գտնում եմ, որ 12.11.2007թ. N1034621 ակտով հեռուստաընկերությանն առաջադրված 25569,1 հազ.դրամ պակաս ցույց տրված հարկային պարտավորությունն անհիմն է հետեւյալ պատճառաբանությամբ. ստուգող խմբի կողմից սխալ է կիրառվել Հ.Հ.Կ.Ա.Պ.Ծ օպերատիվ հետախուզության վարչության պետի 09.11.2007թ. որոշմամբ սահմանված կարգի կիրառման պահանջները (18.09.1998թ. թիվ 580 որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետի գ) ենթակետի դրույթները, որն ի դեպ հեռուստաընկերության հիմնադրին տեղեկացվել է 13.11.2007թ., այնինչ ստուգման ակտը ներկայացվել է ստորագրման 12.11.2007թ.` ըստ էության խախտվել է հարկ վճարողի իրավունքները), ի հակասումն որի, երրորդ անձ է դիտվել ՀՀ Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ ընկերության գործադիր տնօրենը: Այնինչ, համաձայն 18.09.1998թ. թիվ 580 որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետի գ) ենթակետի, նշված անձինք չեն հանդիսանում երրորդ անձ, որոնցից օրենքով սահմանված կարգով ստացված տեղեկությունները կարող են հիմք հանդիսանալ հարկվող օբյեկտների եւ պակաս ցույց տրված հարկերի հաշվարկման համար: Ուստի, համաձայն Հարկերի մասին օրենքի 18-րդ հոդվածի, այն է Հարկերի հաշվարկման հսկողության եւ գանձման ընթացքում օրենքի խախտմամբ հարկ վճարողների վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման եւ գանձման համար:

 

Այս առարկության մեջ բերած փաստարկներով ՉԱՊ ՍՊԸ եւ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիրը պնդում է ՀՊԾ եզրափակիչ արձանագրության տուգանային գումարի հիմքերի ոչ պատշաճ լինելը:

 

ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի արձագանքից կամ պատասխանից հետո, ՉԱՊ ՍՊԸ-ն կկողմնորոշվի իր առաջիկա գործողություններում. դրանք լինելու են համարժեք:  

 

ՉԱՊ ՍՊԸ եւ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիրը աշխատակիցները, աջակիցները եւ համակիրները իսկապես բարձր են գնահատում ՀՀ ԿԱ ՀՊԾ օպերլիազորների նվիրումն իրենց աշխատանքին եւ հույս հայտնում, որ այդ գերատեսչությունը որոշակիորեն կպարգեւատրի նրանց ու կփոխհատուցի այն նյութական եւ բարոյական զրկանքները, որ վերջիններս կրել են ԳԱԼԱ ՀԸ-ում ստուգումների, ԳԱԼԱ ՀԸ գովազդատուների մոտ հանդիպակաց ստուգումների, ինչպես նաեւ հարակից անխուսափելի գործողությունների համար, որ ճարահատ կատարել են այս մարդիկ: 


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter