Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր

Վահան Խաչատրյանի հայտարարությունը

 

25 | 10 | 2007 | 20:00 | Հայտարարություն

 

ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը եւս խոսեց, ավելի ճիշտ չէր կարող չխոսել, քանի որ ԳԱԼԱ հեռուստաընկերությանը բարի խորհուրդ տվողների ցուցակում նա առաջիններից էր: Գրիգոր Ամալյանը Հայոց Աշխարհ օրաթերթին տված իր հարցազրույցում (24 հոկտեմբերի, 2007) ծիծաղելի է համարել ԳԱԼԱ-ի նկատմամբ քաղաքական հետապնդումների վարկածը:

 

Նշենք, որ դա վարկած չէ, այլ անհերքելի փաստ եւ, չգիտես ինչու նա իրեն ներկայացնում է որպես մոտավորապես բանից անտեղյակ սանէպիդի աշխատակից` փորձելով այս ամբողջ պատմությունը տեղափոխել տնտեսական հարթություն: Այդ դիրքորոշմամբ Ամալյանը ինքը հայտնվեց ծիծաղելի կարգավիճակում.  քաղաքական հետապնդումները բացառող անձնավորությունը երեւի մոռացել է, որ ինքը լրատվամիջոցի խոսքի ազատությունը սահմնափակողների կամակատարն է ու հանձնաժողովը` այդ գործի գործիքը: Եթե մոռացել է, մենք կհիշեցնենք, որ ԳԱԼԱ-ի հոկտեմբերի 14-ի հայտնի եթերաժամից հետո (երբ ամբողջությամբ եթեր է հեռարձակվել Լ.Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը Արմենիա-Մարիոթ հյուրանոցում) անմնացորդ խառնաշփոթի մեջ ընկած պաշտոնյաներից մեկն էր:

 

Այդ ինչպե՞ս ստացվեց, որ մարզային մի լրատվամիջոց չենթարկվեց ու չվախեցավ տարատեսակ հրահանգներից ու սպառնալիքներից: Կատարվածը ամեն կերպ տնտեսական ու հարկային ոլորտ քարշ տվողին խաթրով ու սրտանց հորդորում ենք դադարել բոլորին չափել նույն արշինով. բարոյական չափանիշների մասին իր մտքի փնջերը մամուլի էջերով շաղ չտալ, որովհետեւ մամուլն, այնուամենայնիվ, արխիվանում է գրադարաններում ու մի քանի տասնյակ տարի էլ, հարյուրավոր տարիներ հետո էլ մարդիկ կարդալու եւ ապշելու են, թե այդպիսի կարեւոր պետական պաշտոն զբաղեցնող պաշտոնյան որքան խորամանկ պիտի լինի այդպես միամիտ ձեւանալու համար:

 

Թուղթն ու թանաքը ավելի արդյունավետ կարելի է օգտագործել: Ամալյանի պատկերացումները բարոյականության եւ հանրային շահերի մասին ավելի քան պրիմիտիվ են. բարոյական չէ, երբ հանրային ռեսուրսը, որ այս կամ այն ընկերությանը տրամադրվել է հանրային շահն ապահովելու համար, մարդիկ օգտագործում են որպես տանիք` սեփական շահերը սպասրկելու համար:

 

Տեսնես ինչու՞ Ամալյան Գրիգորը չի խոսում այն մարդկանց մասին, ովքեր սեփական շահերը սպասարկելու, իրենց աթոռին ձիգ մնալու համար մայր օրենքի հերն են անիծում, այստեղ փաստերը բազմաթիվ են եւ անգամ մտաբերելու ու այս հայտարարությունը ծանրաբեռնելու կարիք չկա: Ձեր կեղծ ու պատեհապաշտ բարոյականությունը պահեք ձեզ եւ գոնե անհարմարություն զգացեք հանրային շահերից խոսելիս: Հանրային շահերը այլ բան են պահանջում, ու դուք որպես հանրային ռեսուրս տրամադրող, պարտավոր եք հլու-հնազանդ ծառայել այդ շահերին, եւ ոչ թե հանրային շահը մեկնաբանեք այնպես, որքան թելադրում է ձեր ու ձեր պատվիրատուների քաղաքական եւ ինքնապաշտպանական շահը:

 

ԳԱԼԱ Հեռուստաընկերությունը լուրջ է ընդունել ՀՀ Սահմանադրությունը, ու հատկապես դրա 27 ու 27.1 հոդվածները:

 

Այս հայտարարությամբ Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը վերահաստատում է իր դիրքորոշումը, թե հեռուստաընկերությունը շարունակելու է իր ինքնուրույն լրատվական քաղաքականությունը, հանրությանը ներկայացնելու է մեր երկրում առկա բոլոր հասարակական, քաղաքական, մշակութային, սոցիալական, կենցաղային ու հնարավոր բոլոր այլ զարգացումները: Որեւէ մեկին չի թուլատրվելու միջամտել հեռուստաընկերության խմբագրական քաղաքականությանը: ԳԱԼԱ ՀԸ լրատվական քաղաքականության վրա փորձարկվող բոլոր ուղղակի եւ անուղղակի, քողարկված ու բացահայտ, նենգամիտ ու խորամանկ միջամտությունները դատապարտված են խայտառակության եւ անհաջողության: Որքան շուտ սա ըմբռնեն Գրիգոր Ամալյանը, նրա համաախոհներն ու պատվիրատուները, այնքան իրենց լավ են հիշելու տարիներ անց:         

 

Ի վերջո.

ԳԱԼԱ ՀԸ սեփականատեր, գործարար Վահան Խաչատրյան խոստանում է, որ Գյումրիի օճառի գործարանը գործարկելուց հետո (որով այդպես մտահոգ է Գրիգոր Ամալյանը. Հայոց աշխարհ թերթ, 24 հոկտմբերի 2007) օճառի առաջին խմբաքանակը կուղարկի ՀՀ ՀՌԱՀ նախագահ Ամալյան Գրիգորին: Անհատույց: Եւ դա կանի այնքան բարեխղճորեն, որքան բարեխղճորեն կատարում է հանրությանը բազմակողմանի ու անկախ տեղեկատվություն տարածողի իր պարտականությունը:

 

25 հոկտեմբերի 2007


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter