Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԴԱՀԿ-ն արգելանք դրեց ՉԱՊ ՍՊԸ ունեցվածքի եւ դրամական միջոցների վրա

 

03 | 12 | 2007 | 22:00 | Մամլո հաղորդագրություն

 

2007 թվի նոյեմբերի 26-ին ՀՀ ԿԱ ՀՊԾ աշխատակազմի Գյումրու հարկային տեսչությունը դիմել էր Տնտեսական դատարան` ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի` ըստ ՀՀ ԿԱ ՀՊԾ ակտի պետբյուջեին, իբր, ՉԱՊ ՍՊԸ պարտք (ԱԱՀ, Շահութահարկ, տույժեր եւ տուգանքների հանրագումար) գումարի եւ ստուգման պահին բյուջեին ՉԱՊ ՍՊԸ գերավճարի (մոտ 450 հազար դրամ) տարբերությունը բռնագանձելու պահանջով, ինչպես նաեւ գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին հայցապահանջներով: Դատարանը մերժել էր արգելանքի պահանջը հետեւյալ հիմնավորմամբ.

 

... Քննության առնելով հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվողի միջնորդությունը, գտնում եմ, որ այն հիմնավորված չէ եւ ենթակա է մերժման, նկատի ունենալով, որ նման պահանջով հայցի ապահովում կիրառելու հանգամանքը հիմնավորող ապացույցներ, ինչպես նաեւ հիմնավոր փաստարկ հայցի ապահովում չկիրառելու հետեւանքով դատական ակտի կատարումը դժվարացնելու կամ անհնարին դարձնելու մասին հայցվորի կողմից հայցադիմումին կից փաստաթղթեր դատարան չեն ներկայացվել:

 

Գյումրու հարկային տեսչությունը դժգոհ մնալով այսօրինակ մերժումից, 2007 թվի նոյեմբերի 30-ին ՀՀ Տնտեսական դատարան միջնորդություն է ներկայացրել, որով դատարանին կրկին միջնորդել է որպես հայցի ապահովման միջոց հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողի գույքի եւ դրամական միջոցների վրա, միջնորդությանը կից դատարան ներկայացնելով լրացուցիչ փաստաթղթեր: Միջնորդությունը դատարան է մուտքագրվել դեկտեմբերի 3-ին:

 

Դատարանը, քննության առնելով հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի նոր միջնորդությունը, այսօր իսկ գտել է, որ այն ենթակա է բավարարման, նկատի ունենալով, որ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը ու որոշել է հայցագնի չափով արգելանք դնել ՉԱՊ ՍՊԸ-ին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա: Սույն որոշումը ենթակա է անհապաղ կատարման ՀՀ ԴԱՀԿ ծառայության միջոցով ասվում է որոշման մեջ:

 

Դեկտեմբերի 3-ին, ժամը 17:00-ին ԳԱԼԱ ՀԸ (ՉԱՊ ՍՊԸ) են ներկայացել ՀՀ ԴԱՀԿ տեղական ծառայության ներկայացուցիչները եւ մինչեւ ժամը 17:30-ը կատարել իրենց պարտականությունները` գույքագրել ու արգելանք են դրել ՉԱՊ ՍՊԸ հաշվապահական փաստաթղթերում առկա գույքի եւ դրամական միջոցների վրա:

 

Այսպիսով, այսուհետ, մինչեւ դատարանի վերջնական վճռի օրինական ուժի մեջ մտնելը ՉԱՊ ՍՊԸ գույքը եւ, տեսականորեն, հնարավոր մուտքագրվելիք դրամական միջոցները մնալու են արգելանքի տակ:

 

Այսպիսով ՀՀ իշխանությունները, օգտագործելով իր հարկային եւ դատական լծակները, շարունակում են աննման հրատապությամբ իրականացնել ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը եթերազրկելուն ուղղված իրենց ծրագիրը:

 

3.12.2007

ՉԱՊ ՍՊԸ եւ ԳԱԼԱ ՀԸ 


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter