Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի

ԿՈՉԸ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին

 

30 | 11 | 2007 | 09:00 | Կոչ

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի տեղեկություններով, Գյումրու քաղաքապետարանը որպես հայցվոր 2007 թվի նոյեմբերի 23-ին դիմել է ՀՀ Տնտեսական դատարան, պահանջելով` պատասխանող ՉԱՊ ՍՊԸ-ին (ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր) պարտադրել ազատել Գյումրու Վ.Սարգսյան փ., 6/1 հասցեով տեղակայված Գյումրու հին հեռուստաաշտարակը հեռուստաընկերության սարքավորումներից:

 

Պարոն Ղուկասյան, վստահ եմ, որ տեղյակ եք ԳԱԼԱ Հեռուստաընկերության դեմ անցած 45 օրերին մի շարք գերատեսչությունների ծավալած հարձակումների մասին:[1]   

 

Տեղյակ եք նաեւ, որ Գյումրու նոր հեռուստաաշտարակի գործարկումից հետո, հին աշտարակը մոտ 30 տարի եղել է իր տեղում` անպետք եւ անխնամ. որեւէ մեկը իր իրավունքները չի հայտարարել ու պնդել դրա նկատմամբ: Իմ ունեցած տեղեկություններով, Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության եթերային աշխատանքը գործարկելիս, հեռուստատեսության եւ ՍՊԸ հիմնադիրը որոնել է հին աշտարակի օրինական տիրոջը, հարցումներ է արել քաղաքապետարան, մարզպետարան, արխիվ եւ այլն, չգտնելով աշտարակի փաստացի տիրոջը կամ տնօրինողին, 2005 թվի ամռանը նորոգել ու ամրապնդել է աշտարակը եւ այն մինչ օրս օգտագործում է հաղորդումների հեռարձակման համար: Միաժամանակ ԳԱԼԱ ՀԸ սեփականատեր հիմնադիրը երբեք չի պնդել որեւէ սեփականության իրավունք այդ աշտարակի նկատմամբ:

 

ԳԱԼԱ ՀԸ կողմից այդ աշտարակի շահագործման 2,5 տարիների ընթացքում հանրությանը որեւէ մեկը որեւէ  տեղեկություն չի հասցրել այն մասին, որ քաղաքապետարանը, կամ Դուք դժգոհ եք նման շահագործումից, հանրությունը տեղյակ չի էլ եղել, թե ում է պատկանել աշտարակը: Կարծում եմ, քաղաքապետարանը, մինչեւ վերջին դեպքերը, որեւէ պատշաճ կերպով չի իրազեկել աշտարակը շահագործող կողմին այն մասին, որ աշտարակը քաղաքապետարանի սեփականությունն է, ինչի արդյունքում կարող էին ծավալվել աշտարակի վարձակալման, գնման կամ ազատման բանակցություններ, դրանցից բխող հետեւանքներով: Աշտարակի եւ դրա գտնվելու վայրի հողատարածքի սեփականության պետական գրանցման վկայականը Գյումրու քաղաքապետարանը ստացել է 2007 թվի նոյեմբերի 5-ին, անողոք զուգադիպությամբ` ՉԱՊ ՍՊԸ-ում հարկային ստուգումների վերջին օրերին:

 

Հիմա քաղաքապետարանի հայցապահանջը` անբավարար տեխնիկական վիճակում գտնվող, բայց նորոգված հեռուստաաշտարակը ԳԱԼԱ ՀԸ հեռարձակող անտենայից եւ մալուխից ազատելու մասին, անգամ լավագույն ցանկությունների դեպքում անհնար է մեկնաբանել այլկերպ, քան ԳԱԼԱ հեռուստաընկերությունը շուտափույթ եթերազրկելու` շատ ավելի վերեւներից եկող նախաձեռնության շարունակություն. ինչո՞ւ այդպես հրատապ կարիք եղավ գրանցել քաղաքի սեփականության իրավունքը պետական կադաստրում, աշտարակը անտենայից ու մալուխից ազատելու ի՞նչ այդպիսի հրատապ կարիք ծնվեց, որ չկար նախկինում: Այս հարցերի պատասխանները, իմ  խոր համոզմամբ, մեր քաղաքի շահերից չեն բխում: Քաղաքը ձայների մեծամասնությամբ Ձեզ ընտրել է որպես քաղաքապետ, համոզված լինելով, որ Ձեր բոլոր գործողությունները ուղղված կլինեն քաղաքի զարգացմանն ու բարօրությանը: Մեր քաղաքը, իհարկե, կարող է ապրել 3 կամ 2 հեռուստաընկերություններով, նույնիսկ` 1 հեռուստաընկերությամբ: Քաղաքը չի մեռնի նույնիսկ առանց թերթերի, ռադիոյի եւ առանց հեռուստատեսության. 200 տարի քաղաքը, որ հեռուստատեսություն չուներ, չէ՞ր ապրում, ապրում էր, Ձեր ականջին հասած կլինի այս ողորմելի միտքը, որ շրջանառվում է որոշ շրջանակներում` հստակ դիտավորությամբ:

 

Բայց, Ձեզ տեղեկացնելու կարիք չկա, որ քաղաքի շահերից չի բխում արժեքների ոչնչացումը. ԳԱԼԱ հեռուստաընկերությունը Շանթ, Ցայգ եւ Շիրակ հեռուստաընկերությունների հետ մեկտեղ համարվում է մեր քաղաքի հարստությունը եւ հպարտությունը, այդ ընկերությունները, դրանց հիմնադիրներն ու ղեկավարները, հաղորդումների հեղինակները, արտադրողներն ու լրագրողները` բոլորը, արժանի են ըմբռնման, հարգանքի եւ չափավոր` նրանց ազատությունը չվտանգող, օժանդակության: Այս 4 ընկերությունները մեկտեղ ավելի քան 200 աշխատատեղ, օրական 6-10 ժամ լուրեր, վերլուծություններ ու քննադատություն, օրական 40-60 ժամ ժամանց ու զվարճալիք են ապահովում քաղաքի եւ մարզի 220 հազար բնակիչներին, հոգում են բոլոր գործարարների գովազդային ու քաղաքացիների իրազեկման կարիքները: Միեւնույն ժամանակ, նրանց աշխատանքը չի կարող գոհացնել բոլորին, այնպես, ինչպես բոլորը չէ, որ հիացած են Աշոտ Ողորմած թագավորի արձանով:

 

Դուք վստահաբար գիտեք նաեւ, որ աշտարակը դատարանի վճռով կամ առանց դրա, այսպես հրատապ ազատելու դեպքում հեռուստաընկերությունը ժամանակավոր դժվարություններ կունենա իր հաղորդումները նախկին լսարանին հասցնելու գործում, բայց գիտակցում եք նաեւ, որ դրանք անհաղթահարելի դժվարություններ չեն, եւ որոշ ժամանակ անց այդ խնդիրը կլուծվի: Այդպիսով, ԳԱԼԱ հեռուստաընկերությունը լռեցնելու այս միջոցը եւս կանցնի ապարդյուն, դրա փոխարեն կմնա մարդկային հասարակ հիշողությունը եւս մեկ լրատվամիջոց լռեցնելու լայնամասշտաբ գործողությունների մասնակիցների մասին: Ավելի պարզ. ես եւ իմ համախոհները բոլորովին չէինք կամենա Ձեզ էլ տեսնել նրանց շարքերում, ովքեր գիշերը չեն լուսացնում իրենց ինչ-ինչ շահերից դրդված ԳԱԼԱ հեռուստաընկերությանն ու մեր քաղաքին էլի մի վնաս տալու մտատանջանքներից: Տարակույս չկա, որ ԳԱԼԱ ՀԸ դեմ սանձազերծված պատերազմը ուղղակի կապակցվում է ընտրական գործընթացների հետ, եւ նախընտրական շրջանում հարկային ստուգումները եւ հեռուստաաշտարակի պատմության նման դեպքերը ուղղակի որակվում են որպես Խոսքի ազատության ճնշման վարչական միջոցառումներ, որոնք լայնորեն կիրառվում են չկայացած ժողովրդավարությամբ կամ կեղծժողովրդավարական երկրներում:

 

Պարոն Ղուկասյան,

հաշվի առնելով վերը բերված հանգամանքները, նաեւ այն, որ սեփականության իրավունքը մեր երկրում իսկապես հարկավոր է հարգել ու պաշտպանել, այնպես, ինչպես հարկավոր է պաշտպանել այդ եւ այլ իրավունքների մասին ազատորեն խոսելու, բանավիճելու, կարծիք ունենալու եւ Խոսքի, արտահայտման ազատության իրավունքը, չվիճարկելով աշտարակի նկատմամբ մեր քաղաքի իրավունքը, այս կոչով հորդորում եմ թողնել խնդրի կարգավորման դատական ճանապարհի տարբերակը, կամ կասեցնել այդ ճանապարհով խնդիրը լուծելու Ձեր նախաձեռնած գործողությունները մինչեւ 2008 թվականի ապրիլ-մայիս ամիսները, երբ ավարտված կլինեն ՀՀ նախագահի ընտրության 2 փուլերն ու դրանց անմիջական քաղաքական հետեւանքներից ծնված իրադարձությունները: Այդպես բոլոր կողմերն էլ պատվով դուրս կգան այս փորձությունից:

 

Վստահ եմ, որ կես տարի անց էլ, հիմա էլ, խնդիրը հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով, արժանապատվությամբ, համաչափությամբ, ազնվությամբ, պատշաճությամբ. մեր բոլորիս իրավունքների եւ շահերի գերակայության ու փոխզիջումների սկզբունքներով:

 

29 նոյեմբերի, 2007

 

Լեւոն Բարսեղյան

 

Վստահեցնում եմ, որ այս նամակ-կոչին միանում են հազարավոր գյումրեցիներ, հասարակական կազմակերպություններ, գործարար մարդիկ, ու անգամ իշխանությունների որոշ թեւերի բազմաթիվ ծառայողներ:


[1] Այդ հարձակման արդյունքում ՀՀ ՀՊԾ-ն ՉԱՊ ՍՊԸ-ին վերագրեց, իմ համոզմամբ, սխալ հաշվարկված 25.665.100 դրամի բյուջետային պարտքուտուրք: Հեռուստաընկերությունը նոյեմբերի 16-ին առարկություն է ուղղել այդ ծառայությանը: Դրան ի պատասխան` ՀՊԾ-ն ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածով քրեական գործ հարուցեց հարկերը չարամտորեն թաքցնելու մեղադրանքով, իսկ Գյումրու հարկային տեսչությունը 2007 թվի նոյեմբերի 26-ին դիմել է ՀՀ Տնտեսական դատարան` հիշյալ գումարը բռնագանձելու, ընկերության գույքի եւ միջոցների վրա արգելանք դնելու պահանջներով: Այստեղ հարձակում բառի որակական հիմքն այն է, որ ՀՊԾ Օպերատիվ հետախուզության վարչության օպերլիազորների կողմից ՉԱՊ ՍՊԸ առաջին փաստաթղթերին ծանոթանալուց (31.10.2007) դեռ 7 օր առաջ` հոկտեմբերի 24-ին ՀՊԾ պետ Վ.Բարսեղյանը Հայոց աշխարհ թերթին տված հարցազրույցում ասում է ...Իրականում, Հարկային պետական ծառայության աշխատակիցներն արդեն տեւական ժամանակ է, ինչ պլանային ստուգում են անցկացնում ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր հանդիսացող Չապ ՍՊԸ-ում... եւ ապա պատմում, որ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել այդ ստուգումների արդյունքում: Փաստորեն ստուգումները սկսելուց 1 շաբաթ առաջ իր անհիմն հայտարարությամբ ՀՊԾ պետը ուղղորդում է ստուգող օպերլիազորներին. սա պլանավորված հարձակման հստակ եւ անբեկանելի ապացույց է:      


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter