Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Աղետի գոտու հիմնախնդիրներով մտահոգ Գյումրու մտավորականների, հասարակական գործիչների, գործարարների եւ տեղական իշխանությունների

 

06 | 12 | 2007 | 19:00 | Ուղերձ

 

ՈՒՂԵՐՁԸ

 

ՀՀ Նախագահին,

ՀՀ Նախագահի բոլոր թեկնածուներին,

ՀՀ Վարչապետին եւ Կառավարությանը,

ՀՀ Ազգային Ժողովին եւ պատգամավորներից յուրաքանչյուրին,

Տեղական եւ օտարերկրյա բարեգործական եւ զարգացման հիմնադրամներին,

Միջազգային կազմակերպություններին,

Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին

 

Շուտով լրանալու է Երկրաշարժի 20-րդ տարելիցը:

 

Չնայած 1988 թվի դեկտեմբերի 7-ի աղետից հետո անցած 19 տարիների ընթացքում Աղետի գոտում իրականացված հսկայական վերականգնողական աշխատանքների ծավալներին, այժմ պարտավոր ենք արձանագրել, որ միայն Գյումրի քաղաքում երկրաշարժից անօթեւան ընտանիքների թիվը կազմում է 3972, այդպիսով, մոտավորապես 16-18 հազար մարդ  (Գյումրու բնակչության 13-14%-ը) 19 տարի է ապրում է քայքայված, խարխլված տնակներում, որոնց պայմանները վաղուց անտանելի են դրանցում բնակվող մարդկանց համար: Գյումրու անօթեւան ընտանիքների թիվը օբյեկտիվորեն աճի միտում ունի այն ընտանիքների հաշվին, որոնք տարբեր պատճառով առայժմ չեն հաշվառվել որպես անօթեւաններ: 

 

Քայքայված տնակներում են ապրում նաեւ Աղետի գոտու այլ բնակավայրերում:

 

Դժբախտաբար ՀՀ Գյումրու մասին օրենքը եւս անկարող եղավ լուծել աղետյալ քաղաքի հիմնահարցերը:

 

Այսպիսով պետությունը դեռ չի կատարել իր պարտքը երկրաշարժից բնակարան կորցրած ընտանիքների հանդեպ:

 

Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) ծրագիրն անզոր է լուծել բնակարանային հիմնահարցը Գյումրիում, որովհետեւ շուկան անկարող է բավարարել պահանջարկը. սա բերում է գների աճի, ինչն էլ իր հերթին բերում է ԲԳՎ գնային քաշի աճի, այսպիսով ԲԳՎ գնողունակությունը միշտ մի կողմից մնում է բնակարանների շուկայական գնից ցածր, իսկ մյուս կողմից շուկայում նվազում է առաջարկի ներուժը: Մեր խորին համոզմամբ, ԲԳՎ ծրագիրը արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ ուղեկցվում է ինտենսիվ շինարարական եւ ամրացման աշխատանքներով ու նպատակային վարկային ծրագրերով:

 

Գյումրի քաղաքից, աշխատանքային միգրացիան կազմում է, տարբեր տվյալներով, տարեկան 7-11 հազար մարդ, հիմնականում դեպի ԱՊՀ երկրներ եւ Երեւան, գործազրկության մակարդակը Գյումրի քաղաքում մնում է ամենաբարձրերից մեկը հանրապետությունում: Գործարարության զարացման անցած տարիների եւ առկա տեմպերը տեսանելի ապաայում ործազրկության մակարդակի շոշափելի նվազում չեն խոստանում:

 

Հաշվի առնելով Աղետի գոտու` արդեն 19 տարի չլուծվող հիմնահարցերը, համոզված լինելով, որ հիշյալ եւ դրանցից բխող խնդիրների հատվածական լուծումներն անարդյունավետ են ու դրանք լուծելու համար համակարային մոտեցում է հարկավոր, առաջարկում ենք ձեռք առնել հետեւյալ միջոցառումները.

 

1. ՀՀ պետական բյուջեից եւ բոլոր հնարավոր պահուստային ֆոնդերից 5 տարի շարունակ` 2008-2012 թվականներին, հատկացնել այնքան գումար, որ կբավարարի Գյումրի քաղաքում անօթեւան ընտանիքներին ապահովելու նպատակով տարեկան շուրջ 800 բնակարանների կառուցման համար: ԲԳՎ ծրագրին ուղղվող բոլոր միջոցները նույնպես հարկավոր է հատկացնել այս նպատակին: Անօթեւանների հիմնահարցը բնակարանաշինական ճանապարհով լուծելը մեծ առավելություն ունի այն տեսակետից, որ Գյումրիում տարեկան 7000-8000 մարդ շինարարության ընթացքում աշխատանք կունենա:

 

2. Գործարարության խթանման նպատակով 5 տարով շոշափելի արտոնություններ սահմանել Աղետի գոտում արտադրական գործունեություն ծավալող ցանկացած հզորության գործարարության համար: Մասնավորաբար, 5 տարի շարունակ Գյումրիում գտնվող եւ արտադրական գործունեություն ծավալող ընկերություններին ազատել ավելացված արժեքի հարկի, պարզեցված հարկի, եկամտահարկի եւ շահութահարկի վճարման պարտավորությունից:

 

3. Վերոհիշյալ միջոցառումների իրականացման համակարման համար 2008 թվականին բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համատեղմամբ ստեղծել, ապա անհրաժեշտ մակարդակում ընդունել Շիրակի մարզի զարգացման պետական հեռանկարային ծրագիր:

 

4. Աղետի գոտու, Գյումրի քաղաքի անօթեւան ընտանիքների համար ստեղծել արտոնյալ` երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման հնարավորություն կամ ուսումնասիրել նման հնարավորությունը: Անօթեւան ընտանիքների համար երկարաժամկետ հիպոթեկային վարկավորումը որոշակիորեն կթեթեւացնի անօթեւանության հիմնահարցը:

 

5. Ջանքեր ներդնել բարեգործական հնարավոր բոլոր կազմակերպությունների հետ Աղետի գոտում բնակարանային հիմնահարցի լուծման եւ գործարարության խթանման ուղղությամբ հնարավոր օժանդակությունների եւ միջոցների ներգրավման համար, այդ թվում` կազմակերպել համահայկական դրամահավաք-մարաթոն, հաշվի առնելով 20-րդ տարելիցի առիթը, օգտագործելով զանազան մշակութային միջոցառումներ:

 

Վստահ ենք, որ վերոհիշյալ միջոցառումները իրականացնելու դեպքում իսկապես վերջնականապես կլուծվի աղետի գոտու հիմնահարցը:

 

Այս ուղերձը արդյունք է հասարակական կազմակերպությունների, գործարարների, մասնագետների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների: 

 

Աղետի գոտում եւ Գյումրի քաղաքում առկա վերոհիշյալ խնդիրների լուծման եւ, մասնավորաբար, այստեղ ներկայացված մեր առաջարկությունների իրականացման ուղղությամբ ցանկացած գործողությանը նպաստելու կամ մասնակցելու համար հայտնում ենք մեր պատրաստակամությունը:

 

17:46,

6 դեկտեմբերի, 2007

 

Ընդունվել է Գյումրու մտավորականության, հասարակական գործիչների, գործարարների եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչների ժողովում: 


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter