Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



 

   Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունները                            

 

Հայկական Կարիտաս

Բարեսիրական հասարակական կազմակերպություն

 

ENGLISH VERSION

 

Նախագահ` Հայր Ներսէս Արքեպիսկոպոս Տէր Ներսեսէան Առաջնորդ Կաթողիկե Հայոց

Գործադիր տնօրեն` Անահիտ Մխոյան

Հասցեն` Հ .Սարգսյան փող. 3-րդ նրբ., տուն 8

Հեռախոս` (0312) 5-72-01 Ֆաքս` (0312) 5-28-49

Էլ. փոստ` [email protected]  

 

Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությունը Գյումրիում հիմնական գործունեությունը սկսել է 1992-1993թթ, երբ Գյումրիում հաստատված Հայր Ներսէս Արքեպիսկոպոս Տէր-Ներսէսեանը` Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայ կաթողիկեների Առաջնորդը սկսեց հովվական գործունեություն ծավալել Հայաստանի հյուսիսային շրջաններում, որոնք զգալիորեն տուժել էին սկզբում երկրաշարժից, հետո նաեւ տնտեսական ճգնաժամից: Այս տարածքը միանշանակորեն համարվում է երկրի ամենաանբարենպաստ շրջաններից մեկը նաեւ իր կլիմայական դաժան պայմանների պատճառով:

 

1995թ. մայիսին Գյումրիում Հայ Կաթողիկե եկեղեցին հիմնադրեց Կարիտասի գրասենյակը: Հովվական խորհուրդը դիմեց Միջազգային Կարիտասին` խնդրելով հաստատել այդ նախաձեռնությունը: Ստանալով ֆաքսային հաղորդագրություն այն մասին, որ Հայկական Կարիտասը ընդունվել է Կարիտասի համաշխարհային ընտանիքի կողմից որպես համագործակից անդամ` բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկեցին ՀՀ Արդարադատության նախարարություն` Հայկական Կարիտասը որպես տեղական հասարակական կազմակերպություն գրանցելու նպատակով:

 

Շնորհիվ Գերմանական, Իտալական, Անգլիական եւ Ֆրանսիական Կարիտասների դրամական աջակցության` մինչ 1996թ. հունիսը հավաքագրվեցին բանիմաց եւ խանդավառ անհատներ: Աշխատանքային խումբը, որը գլխավորում էր Հայր Միքայել Վրդ. Մուրադյանը` որպես գործադիր տնօրեն, սկսեց իր գործունեությունը` ծառայելով Շիրակի մարզի ամենակարիքավոր խմբերին:

 

Վերջապես, 1997թ. կազմակերպությունը պաշտոնապես ճանաչվեց ՀՀ Արդարադատության նախարարության կողմից որպես տեղական հասարակական կազմակերպություն եւ 1999թ. հունիսին դարձավ Կարիտասի բարեսիրական միջազգային կազմակերպության լիիրավ անդամ:

 

Կարիտասը քրիստոնյա համայնքի բարեսիրության արտահայտությունն է, բարեսիրություն իրագործող մարմինը: Որպես այդպիսին այն հետեւում է Հիսուսի օրինակին, Ես եկել եմ ոչ թե ծառայեցնելու, այլ ծառայելու համար:

 

Հետեւաբար Կարիտասը իր առջեւ խնդիր է դրել կազմակերպել եւ իրագործել մարդասիրական, բարեսիրական եւ ընկերային ձեռնարկներ եւ օգնություններ` ի նպաստ դժվարին պայմաններում ապրող քաղաքացիների եւ հասարակական խմբերի առանց կրոնական, ազգային եւ ռասայական խտրականոթյան: Ավելին, այն իր պարտքն է համարում օժանդակել Հայաստանում կատարվող բարեփոխումների եւ զարգացման գործընթացին:

 

Առաջին քայլերը, որոնք կատարել է կազմակերպությունը, զուտ մարդասիրական օգնության բնույթ են կրել:

 

1995թ. դեկտեմբերին Կարիտասը իրականացրեց իր առաջին անմիջական օգնության ծրագիրը Սուրբ Ծնունդ անունով: Այս ծրագրի շահառուներն էին` հաց գնելու համար իրենց անձնագրերը գրավ դնող անձինք, որոնք հետագայում կուտակված պարտքը փողհատուցելու էին թոշակով: Այս ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր ընտանիք ստացավ $94.8 արժողությամբ 65 կգ. փաթեթ` բաղկացած տարբեր սննդատեսակներից: 992 դպրոցական նույնպես օգտվեցին այս ծրագրից` յուրաքանչյուրը $10 արժողությամբ գրենական պիտույքներ ստանալով: Նմանատիպ ծրագիր է իրականացվել նաեւ 1997թ. Սուրբ Ծնունդի նախօրեին` Ֆրանսիական Կարիտասի ու ՄԱԿ-ի Համաշխարհային Պարենի ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Ավելի քան 442 ընտանիք, երկու կամ երեք երեխա ունեցող գործազուրկ մայրեր, միայնակ ծերեր, հաշմանդամներ եւ բազմանդամ ընտանիքներ օգտվեցին այս ծրագրից` ստանալով $20 արժողությամբ ծանրոցներ: Դրանից քիչ անց կազմակերպությունը տրամադրեց նաեւ ջեռուցման վառելանյութ Աշոցքի տարածաշրջանի չորս գյուղական դպրոցների:

 

Երկու ամիս շարունակ Հայկական Կարիտասի կողմից կարիքի գնահատման այցելություններ են կատարվել Հայաստանի հյուսիսային տարածքների բազմաթիվ շրջաններ, հանդիպումներ են կազմակերպվել համայնքների հետ` բացահայտելու եւ վերլուծելու մարդկանց խնդիրները, եւ արդյունքում պատրաստվել են  մարդասիրական օգնության ծրագրերի մի քանի առաջարկներ:

 

Սկսած առաջին իսկ օրվանից Հայկական Կարիտասը փորձել է իր գործունեությունը կազմակերպել այնպես, որ հոգա բնակչության ամենաառաջնային կարիքները: Կազմակերպությունը օգնություն է ցուցաբերում` ելնելով մարդկանց սոցիալական վիճակից, անկախ նրանց դավանանքից, ազգից եւ ռասսայական պատկանելությունից:

 

Աշխատանքի ծանրաբեռնվածության ավելացման հետեւանքով աշխատողների թիվը սկսեց ավելանալ: 1998թ. Հայկական Կարիտասի Կազմակերպչական Կարողությունների Զարգացման ծրագրի շնորհիվ, որը ֆինանսավորվում էր Միջազգային Կարիտասի անդամ հանդիսացող մի քանի կազմակերպությունների կողմից, աշխատողների թիվը հասավ 16-ի: Այս ծրագիրը հնարավորություն տվեց Հայկական Կարիտասին հզորանալու, ավելի լավ պատրաստվել` արձագանքելու բնակչության կարիքներին եւ դիմակայելու ապագա դժվարությունները:

 

Ժամանակի ընթացքում կազմակերպությունը աստիճանաբար ընդլայնեց իր մարդասիրական եւ զարգացման գործունեությունը երկրի այլ շրջաններում` ներառյալ Լոռու, Գեղարքունիքի ու Երեւանի մարզերում:: Այս տարածքներում հիմնվել են Հայկական Կարիտասի ենթագրասենյակներ:

 

Հինգ տարի շարունակ (1997-2001թթ.) Կարիտասը մարդասիրական օգնություն տրամադրեց շուրջ 1500 կարիքավոր երեխաների, որոնք ապրում են հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված Հայաստանի ութ հաստատություններում` Գյումրիի թիվ 1, 5, 10, 26 գիշերօթիկ դպրոցներ, Սպիտակի Գթության Քույրերի որբանոցը, Վանաձորի որբանոց, Վանաձորի թիվ 3 օժանդակ դպրոց, Արթիկի թիվ 16 գիշերօթիկ դպրոց: Շնորհիվ Գերմանական, Ֆրանսիական ու Իտալական Կարիտասների դրամական ներդրման, Հայկական Կարիտասը հնարավորություն ունեցավ աջակցելու այս հաստատություններին` տրամադրելով համակարգչային սարքավորումներ, սննդամթերք, սպորտային պարագաներ, խաղալիքներ, հեռուստացույցներ, դեղորայք, դպրոցական պիտույքներ, անկողին, հիգիենիկ պարագաներ, խոհանոցային գույք, էլեկտրական ջրատաքացուցիչներ, վարագույրներ, սեղաններ, աթոռներ, եւ այլ պարագաներ:

 

Սոցիալական անցման ծրագիրը, որը ֆինանսավորվել էր ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության եւ Կաթողիկե Օգնության Ծառայության կողմից, հնարավորություն է ընձեռել Հայկական Կարիտասին` կրթությանն աջակցող այս ծրագրի միջոցով զգալիորեն մեծացնել գործունեության ծավալները: Ծրագիրն սկսվեց 2001թ.-ին եւ ընդգրկեց Հայաստանի երեք մարզերի 40 դպրոց: Որպես տրամաբանական շարունակություն այս ծրագրի, Հայկական Կարիտասը 2004 թ. սկսեց իրագործել մեկ այլ եռամյա ծրագիր` Աջակցություն կրթական համակարգի զարգացմանը` համայնքի ներգրավման եւ մասնակցության միջոցով. դպրոցական ծնող-խորհուրդների կարողությունների հզորացում Երեւանում, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում: Այս դեպքում արդեն ծրագրի նպատակն ու խնդիրներն էին ծնող-խորհուրդների կայացումն  ու հզորացումը, դպրոցական ծնող-խորհուրդների` որպես հասարակական կազմակերպություններ, իրավական գրանցումը, Ծնող-խորհուրդների ազգային ասոցիացիայի ստեղծումը եւ հզորացումը, ինչպես նաեւ փոքր դրամաշնորհների տրամադրումը արդեն իրավաբանական կարգավիճակ ստացած դպրոցական ծնող-խորհուրդներին:

 

Մինչ օրս կազմակերպությունը իրականացրել է դպրոցաշինության մի շարք ծրագրեր: Հայկական Կարիտասի ֆինանսավորմամբ կառուցվեց եւ կահավորվեց Գյումրու թիվ 34 դպրոցը, որն ունի առանձին կաթսայատունը: Դպրոցաշինություն ծրագրի շրջանակներում Հայկական Կարիտասը իրականացրել է նաեւ Բավրայի դպրոցի վերակառուցումը,  Գյումրու թիվ 14 դպրոցին տրամադրել է գույք, Գյումրու մանկավարժական ինստիտուտի եւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզի տանիքներն է վերանորոգել, Գյումրու թիվ 4, 42, 17, 24, թիվ 2 սպորտ կոմպլեքսի, Մարալիկի թիվ 2, Գետքի դպրոցների կաթսայատները կառուցել եւ/կամ ջեռուցման համակարգերը վերանորոգել:

 

Կազմակերպությունն իրագործում է նաեւ խմելու ջրի մատակարարման եւ ոռոգման համակարգի բարելավման ծրագրեր, որոնց շրջանակներում Շիրակի մարզի գյուղերում իրագործվել է ավելի քան 15 ծրագիր, եւ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղում` 1 ծրագիր: 1997-2004 թթ. գործել է նաեւ բարեգործական ճաշարան` 120 միայնակ ծերերի համար, իսկ 100 միայնակ ծերերի համար սկսած 2003-ից կազմակերպվում է տնային խնամք: Սոցիալական աշխատողների կողմից հաճախակի կազմակերպվում են տնային այցեր, կարիքի դեպքում նրանց այցելում է նաեւ Հայկական Կարիտասի Առաջնային Առողջության Պահպանման կենտրոնի ընտանեկան բժիշկը:

 

Կազմակերպությունն ունի Առաջնային առողջապահության պահպանման կենտրոն, որը գործում է գրասենյակի նախկին տարածքում` Մ.Մկրտչյան 41 հասցեով: Կենտրոնի նպատակն է առավել կարիքավոր խմբերին ցուցաբերել բուժ. օգնություն: Բուժումն անվճար է, ինչպես նաեւ առկայության դեպքում հիվանդին տրվող դեղամիջոցը, սակայն հիվանդը իր ցանկությամբ կարող է իր դրամական ներդրումը կատարել` հանգանակության արկղ գումար գցելով:: Ծրագրում նախատեսված է նաեւ այլ երկրների բժիշկների այց եւ փորձի փոխանակում: Այսօր կենտրոնը ապահովված է ժամանակակից սարքավորումներով, կատարում է լաբորատոր, ուլտրաձայնային եւ ԷԿԳ հետազոտություններ: 

 

75-ամյա Ռոբերտ Հայկազի Գրիգորյանը արդեն 2 տարի է օգտվում է Կարիտասի Առաջնային առողջապահության պահպանման կենտրոնից եւ մեծ երախտագիտությամբ է արտահայտվում այս կազմակերպության աշխատանքների մասին: Այս երկու տարվա ընթացքում կենտրոնը նրան  ցուցաբերել է բուժօգնություն եւ  տրամադրել անվճար դեղորայք:

 

Վերջին մի քանի տարվա ընթացքում Կարիտասի կողմից նախաձեռնվել են մի քանի նոր ծրագրեր, որոնց թվին են պատկանում Ընտանեկան բռնության կանխարգելման, Անօրինական միգրացիայի եւ թրաֆիկինգի կանխարգելման, Տեղեկատվական եւ հյուրընկալող կենտրոն թրաֆիկինգից տուժած զոհերի համար ծրագրերը:

 

Իր գործունեության ընթացքում կազմակերպությունը համագործակցել եւ այժմ էլ համագործակցում է տասնյակ միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների հետ: Տաս տարիների ընթացքում այսքան մեծ թվով ծրագրեր իրագործվել են եվրոպական երկրների քույր Կարիտաս կազմակերպությունների, Նիդեռլանդական CORDAID կազմակերպության, Կաթոլիկ Օգնության Ծառայության, ԱՄՆԶԳ-ի, ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի, Եվրոպական Խորհրդի եւ այլ շատ կազմակերպությունների եւ անհատների սրտացավ վերաբերմունքի եւ ֆինանսական աջակցության շնորհիվ:

 

Այսօր կազմակերպության լիարժեք գործունեության համար հիմնական խոչընդոտը ֆինանսավորումն է, այդքանով հանդերձ կազմակերպությունն իր 10-ամյա գործունեության ընթացքում կարողացել է իր ներդրումը կատարել գլխավորապես Շիրակի մարզում պատմական մի քանի իրադարձությունների արդյունքում առաջացած սոցիալական ճգնաժամը թուլացնելու, համայնքային զագացումը խթանելու ուղղությամբ, ինչն էլ հանդիսանում է իր գործունեության մեծագույն հաջողությունը:

 

Իսկ գալիք հինգ տարիների ընթացքում Հայկական Կարիտասի ռազմավարական ուղղությունները կլինեն`

 

  • Բարեփոխումներ սոցիալական ոլորտում` ուղղված ամենակարիքավոր խմբերին ուղղակի աջակցություն ցուցաբերելուն եւ փոքրամասնություններին հասարակությանը ինտեգրելու խնդիրների լուծմանը:

 

  • Բարեփոխումներ առողջապահության ոլորտում` ուղղված առաջնային առողջության պահպանման համակարգի, կանխարգելիչ բժշկության ու հոգեբանական աջակցության ոլորտների զարգացմանը:

 

  • Բարեփոխումներ կրթության բնագավառում` ուղղված երեխայի, ընտանիքի, ուսանողների եւ երիտասարդների, ինչպես նաեւ մարդու իրավունքների կրթության ոլորտների զարգացմանը:

 

Զարուհի Գաբրիելյան 


 

ENGLISH VERSION

 

 

г ܻ - ܻ뿳`

γϻ  г  гϳϳ γ ݳ˳

гϳϳ γ ˳ ۳ ٳݳ߻

ѳٳ ٳ

10 ųݹ

ٳϳ гϳϳ γ ųݹ۳ٵ ϳ

dzɳϳ ٳ

42 ϳ۳ ϳ гϳϳ γ

۳ ݳ ٳ ϻ

 

ՀԱՅԿԱԿԱՆ

ԿԱՐԻՏԱՍ

 

 

Գործադիր տնօրեն

Անահիտ Մխոյան

 

Գյումրի, Սարգսյան փ. 3-րդ նրբանցք, տուն 8

 

Հեռ. 00 374 312  5 72 01

 


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter