Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



 

   Իրազեկման եւ շահերի պաշտպանության ծրագիր

 

Դ Ա Ր Պ Ա Ս

ժուռնալիստների

Ասպարեզ ակումբ

հասարակական կազմակերպություն

Հազարամյակի մարտահրավերներ

Հիմնադրամ-Հայաստան

Ծրագիր

Բաց հասարակության ինստիտուտի

օժանդակության

հիմնադրամ-

Հայաստան

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ-ն Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի դրամաշնորհային աջակցությամբ իրականացնում է ՀՄՀ-Հայաստան ծրագրի շահառուների իրազեկում եւ շահերի պաշտպանություն ծրագիրը:

 

Ծրագիրը նախատեսում է ՀՀ 10 մարզերում ՀՄՀ-Հայաստան ծրագրի շահառուների շրջանում իրականացնել 60 իրազեկման քննարկումեր, մարզկենտրոններում` իրականացնել ծրագրի մասին 10 քննարկում կլոր-սեղանների շուրջ: Իրազեկման ծրագրի շրջանակներում արտադրվում է ՀՄՀ-Հայաստան ծրագրի մասին պատմող վավերագրական ֆիլմ, որն անհատույց տրամադրվելու է մարզային 25 հեռուստաընկերություններին եւ բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, 40.000 տպաքանակով թողարկվելու է 2 թերթային ներդիր մարզային տպագիր մամուլի համար, իսկ ամբողջ տպաքանակը տրամադրվելու է մարզային ավելի քան 35 անուն թերթերին: Թողարկվում է իրազեկող բուկլետ, որը նույնպես տարածվելու է ՀՄՀ-Հայաստան ծրագրի շահառուներին: Բացի վերոհիշյալը, ակումբի այս ծրագրի շրջանակներում մարզային 15 հեռուստաընկերությունների ստուդիաներում կազմակերպվելու են հեռուստաքննարկումներ ՀՄՀ-Հայաստան ծրագրի մասնագետների, փորձագետների եւ շահառուների խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ: 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի այս www.asparez.am կայքում հատուկ դարպաս է բացվել, որտեղ ՀՄՀ-Հայաստան ծրագրի եւ այս իրազեկման ծրագրի շահառուները, այս ծրագրերով հետաքրքրվողները կարող են գտնել իրենց հետաքրքրող տեղեկությունների հսկայական ծավալներ. ՀՄՀ-Հայաստան ծրագրի մանրամասները, բաղադրիչները, կառավարման համակարգը, միջոցառումները եւ այլն:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպությունը քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների կազմակերպած 2006 թվի մայիսի 2-ի ընտրություններում ընտրվել է ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհրդի անդամ: Ակումբը ծրագրի Շահառուների խորհրդում ներկայացնում է խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը (փոխարինող` ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյան):

 

ՀՄՀ-Հայաստան Ծրագրի շահառուները իրենց հուզող հարցերով, առաջարկություններով եւ մտահոգություններով կարող են դիմել ինչպես հենց ՀՄՀ-Հայաստան ծրագրի պաշտոնյաներին, այնպես էլ ծրագրի Շահառուների Խորհրդին, եւ այս իրազեկման ծրագրի ղեկավարին. Լեւոն Բարսեղյան, Հայաստան 3102, Գյումրի, Պուշկինի 96, հեռախոս. 0312 30622, 091826313, levon@asparez.am    


ՀՄՀ-Հայաստան ծրագրի մասին

 

Հայաստանում մոտ 1 մլն մարդ` բնակչության 33 տոկոսը գյուղում է ապրում: Գյուղաբնակների կենսագործնեությունը ու բարեկեցությունը հիմնականում կապված է գյուղատնտեսության զարգացածության մակարդակի հետ: Չնայած ՀՀ տնտեսական աճի պաշտոնական ցուցանիշներին, բավարար հիմքեր կան համարելու, որ այդ տնտեսական աճը խիստ անհավասարաչափ է բաշխվում հանրության շրջանում, մասնավորաբար դրանից մեծապես շահում է քաղաքային բնակչությունը, հատկապես մայրաքաղաքային ագլոմերացիայինը, քան` գյուղականը: Գյուղաբնակների շրջանում կազմում է 41 տոկոս, ինչը նշանակում է, որ գյուղաբնակ 5 հոգուց 2-ը աղքատ է:

 

Գյուղաբնակներն հիմնականում տիրապետում են փոքր հողակտորների եւ փոքր գյուղացիական կամ ֆերմերական տնտեսությունների, ինչն իր հերթին է խոչընդոտում ոլորտի զարգացմանը: Ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտներն են նաեւ գյուղական ճանապարհների մեծ մասի եւ ոռոգման համակարգի քայքայվածությունը:

 

Ամերիկյան Հազարամյակի մարտահրավերների կորպորացիան, ուսումնասիրելով Հայաստանյան աշխատանքային խմբի մշակած ծրագիրը, 2005 թվականի վերջին որոշեց դրամաշնորհով օժանդակել Հայաստանում գյուղական աղքատության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագիրը:

 

2006 թվականի մարտի 27-ին Վաշինգտոնում ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ստորագրեցին Հայաստանին Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի 235,65 մլն դոլար կազմող դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը: Ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց 2006 թվի սեպտեմբերի 29-ին:

 

Ծրագրի գլխավոր նպատակն է 5 տարում լրացուցիչ 6 տոկոսով նվազեցնել աղքատության մակարդակը գյուղական բնակավայրերում: Ծրագրի ուղղակի շահառուներն են լինելու գյուղական բնակչության 75 տոկոսը` մոտ 750 հազար մարդ: Ծրագրի իրականացման արդյունքում ենթադրվում է գյուղատնտեսական գործունեության եկամուտներն աճեցնել 34 տոկոսով:

 

Ծրագրի բաղադրիչները.

 

1. Գյուղական ճանապարհների վերականգնման բաղադրիչ. (67,1 մլն դոլար)

Այս բաղադրիչով նախատեսվում է վերականգնել գյուղական եւ միջմարզային ճանապարհների 85 կտոր, որոնք հանրագումարում կազմում են 943 կմ: Սա Կյանքի ճանապարհների (գյուղը մարզային կամ միջպետական ճանապարհներին կապող ճանապարհներ) 45 տոկոսն է: Նորոգվելիք ճանապարհները հաղորդակցում են 265 համայնք, որոնց բնակչությունը կազմում է 361.657 մարդ: 

 

2. Ոռոգելի գյուղատնտեսության բաղադրիչ. (145,67 մլն դոլար)

 

2.1. Այս բաղադրիչի առաջին ենթաբաղադրիչը ջրաշինարարությունն է` 113,25 միլիոն դոլար: Ջրաշինարարական ենթաբաղադրիչով նախատեսվում է  վերականգնել կամ նորոգել 21 տարածքային ոռոգման սխեմաներ: Ընդհանուր առմամբ նախատեսվում է.

 

  16 մեխանիկական համակարգերի վերափոխում ինքնահոս ոռոգման

    համակարգերի,

  7 գյուղատնտեսական ջրամբարների վերականգնում կամ կառուցում,

  200 կմ ընդհանուր երկարությամբ մայր ջրանցքների վերականգնում,

  68 պոմպակայանների նորոգում:

  15 տոկոս համաֆինանսավորման պայմաններով ներտնտեսային ոռոգման

    ցանցերի վերականգնում:

  Դրենաժային համակարգերի վերականգնում Արարատյան դաշտում:

 

2.2. Կայուն գյուղատնտեսության ենթաբաղադրիչի արժեքը 32,42 միլիոն դոլար է, ներառյալ 8,5 մլն դոլար վարկային գիծը: Այս ենթաբաղադրիչը կոչվում է Ջրից դեպի Շուկա, պայմանավորված այն հանգամանքով, որ այս բաղադրիչը ենթադրում է կատարելագործել ու բարելավել գյուղատնտեսական մթերքի արտադրությունը սկսած ջրից մինչեւ իրացումը: Այս ենթաբաղադրիչով նախատեսվում են հատուկ դասընթացներ 60.000 գյուղացիների համար, բարձրարժեք կուլտուրաների աճեցման եւ/կամ վերամշակման տեխնոլոգիաների ներդրում, 500-50.000 դոլար կազմող վարկերի տրամադրում գյուղացիական տնտեսություններին.

 

Ծրագրի կառավարման համար նախատեսված է ծախսել 17,79 մլն դոլար, իսկ մոնիտորինգի եւ գնահատման համար` 5,08 մլն դոլար: Մոնիտորինգի եւ գնահատման համար որպես հիմնական գործընկեր ընտրվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

 

 

Ակնհայտ է, որ դրամաշնորհային գումարների 76,5 տոկոսը ծախսվելու է  շինարարության վրա. մոտ 180,35 մլն դոլար:

 

ՀՀ Կառավարությունը որպես սեփական ներդրում այս ծրագրի շրջանակներում ստանձնել է 550 կմ-ից ավելի համայնքային (կամ միջհամայնքային ճանապարհ) նորոգելու կամ վերականգնելու պարտավորություն: Այդ ճանապարհների ցանկը պարբերաբար տպագրվում է Պաշտոնական տեղեկագրերում, բայց առաջիկա տարիներին, որպես սեփական ներդրում նորոգվելիք ճանապարհների ամբողջական ցանկ չկա: Առաջիկա տարիների համար այդ ցանկերը մշակվում են տարեցտարի: 

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի, եւ, մասնավորաբար, Ճանապարհային բաղադիչի նախնական մշակման ընթացքը զուգադիպել է Լինսի հիմնադրամի միջոցներով ՀՀ մի քանի ճանապարհների նորոգման պլանավորմանը, եւ ՀՄՀ-Հայաստան ծրագրի նախնական պլանավորմամբ նորոգման նախատեսված մի քանի ճանապարհատվածներ (մոտ 96 կմ) կրկնվում էին արդեն շինարարությունն իրականացնող Լինսի հիմնադրամի պլանավորած մի քանի ճանապարհահատվածների հետ: ՀՄՀ-Հայաստան ծրագրի Գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի ղեկավար Հ.Պետրոսյանի պարզաբանումների համաձայն, Լինսի հիմնադրամը, կապված դոլարի արժեզրկման հետ, հրաժարվել է մոտ 70 կմ երկարությամբ ճանապարհների շինարարությունից, որոնք կրկնվում էին ՀՄՀ-Հայաստան ծրագրի նախնական ճանապարհաշինական պլանների հետ, եւ որոնց կառուցման համար Լինսին արդեն նախագծային-նախահաշվային աշխատանքներ կատարել էր: Մյուս կողմից 27,6 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհներ արդեն հանվել են ՀՄՀ-Հայաստան ծրագրի ճանապարհաշինական բաղադրիչից, որովհետեւ դրանք ներգրավված են Լինսի հիմնադրամի ճանապարհաշինական պլաններում: Այսինքն ՀՄՀ-Հայաստան ծրագրի մեկնարկից կես տարի անց պլանային նորոգվելիք 943կմ ճանապարհը դարձավ 915,4կմ:

 

Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ վերականգնվելիք ճանապարհները վերականգնվելու են այն նախնական կերպարանքով, որոնցով շահագործման են հանձնվել, այսինքն նախինում բարեկարգ ասֆալտապատ, բայց քանդված ու քայքայված ճանապարհը ծրագրի իրականացման արդյունքում վերականգվելու է նախկին տեսքով, կոպճային ճանապարհը` էլի լինելու է կոպճային եւ այլն: Այս պատճառը, որ ըստ վերականգնման նախնական պլանի, միավոր կիլոմետրի վերականգման գինը, ըստ մարզային համախառն հաշվարկի, տատանվում է բավականաչափ լայն տիրույթում. 48750 դոլարից (Վայոց Ձորի մարզ) մինչեւ 88846 դոլար (Արարատի մարզ):

 


ՀՄՀ-Հայաստան ծրագրի կառավարման համակարգը

   Կառավարման խորհուրդ

   ՊՈԱԿ աշխատակազմ

   Շահառուների խորհուրդ

 

Բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունը

 

Ծրագրի գնահատումը եւ մոնիտորինգը

 

Այլ նյութեր

 

15 հոկտեմբերի, 2007

ՀՄՀ-Հայաստան ծրագրի ՇԽ անդամ Լեւոն Բարսեղյանի հատուկ կարծիքը շահերի բախման համակարգային դրսեւորումների մասին:

 

13 նոյեմբերի, 2007

ՀՄՀ-Հայաստան ծրագրի ՇԽ անդամ Լեւոն Բարսեղյանի հայտարարույթունը Շահառուների խորհրդի նոյեմբերի 2-ի նիստի նախագահողի վարքի մասին:

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի մասին օգտակար տեղեկություններ եւ տեղեկատու աղբյուրներ

ըստ ՀՄՀ-Հայաստան ծրագրի գրասենյակի տրամադրած եւ/կամ հրապարակած տեղեկությունների


ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ Լեւոն Բարսեղյանի, Սեյրան Մարտիրոսյանի եւ Արթուր Սաքունցի Հայտարարությունը

Թեղուտի մետաղական հանքավայրի շահագործման ծրագրի մասին


ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ Լեւոն Բարսեղյանի, Սեյրան Մարտիրոսյանի եւ Արթուր Սաքունցի Հայտարարությունը

ՀՄՀ-Հայաստան ծրագրի կասեցման սպառնալիքի մասին


Հազարամյակի մարտահրավերներ Կորպորացիայի գլխավոր տնօրեն

Ջոն Դանիլովիչի նամակն` ուղղված Ռոբերտ Քոչարյանին

11 մարտի 2008

Անգլերեն, pdf ֆորմատով


 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհրդի անդամների թափուր տեղերի ընտրություններ

 

2007 սեպտեմբերի 29



identity - signature - vertical - outlines


 

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգման ենթակառուցվածքով նախատեսված ջրաշինարության ամբողջական ծավալները. Excel - 55Kb

 


ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգման ենթակառուցվածքով նախատեսված ջրաշինարության ծավալները.

 

Ըստ մարզերի

 

Արագածոտնի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Արարատի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Արմավիրի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Գեղարքունիքի  մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Լոռու մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Կոտայքի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Շիրակի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Սյունիքի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Տավուշի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Վայոց Ձորի

մարզ


 

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգելի գյուղատնտեսություն  բաղադրիչի Ջրից դեպի շուկա

ենթաբաղադրիչ . pdf - 87Kb

 


 

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ճանապարհային բաղադրիչով նախատեսված շինարարության ամբողջական ծավալները.

Excel - 55Kb, pdf - 77Kb

 


ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ճանապարհային բաղադրիչով նախատեսված շինարության ծավալները.

 

Ըստ մարզերի

 

Արագածոտնի մարզ

Ճանապարհաշինական  ծավալներ


Արարատի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Արմավիրի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Գեղարքունիքի  մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Լոռու մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Կոտայքի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Շիրակի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Սյունիքի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Տավուշի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Վայոց Ձորի մարզ

Ճանապարհաշինական  ծավալներ


 

 

 

 


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter