Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



40 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը  ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների Խարհրդի առաջիկա ընտրություններին չմասնակցելու մասին

 

15 | 09 | 2008 | 18:00 | Հայտարարություն                              ENG-Անգլերեն

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհրդի երրորդ գումարման ընտրություններում թեկնածություն չառաջադրելու եւ որեւէ թեկնածություն չպաշտպանելու մասին

 

Մենք` ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս ՀՄՀ-Հայաստան ծրագրի նախապատրաստական եւ իրականացման անցած փուլերում մեծ շահագրգռությամբ մասնակցել ենք ծրագրի հնարավոր թիրախների մշակմանը, Շահառուների խորհրդի (ՇԽ) կազմավորման կարգի մշակմանը, ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, մոնիտորինգ եւ հանրային իրազեկում ենք իրականացրել` հնարավորինս ապահովելու ծրագրային գործընթացների թափանցիկությունը: Այդ ամենի հետ մեկտեղ, անցած 2 տարում ուշադրությամբ հետեւելով Հազարամյակի մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան ծրագրում քաղաքացիական հասարակության դերակատարությանը, որոշել ենք սեպտեմբերի վերջին կայանալիք ՇԽ-ի երրորդ գումարման ընտրությունների համար թեկնածուներ չհայտավորել եւ թեկնածություն չպաշտպանել` հետեւյալ պատճառներով.

 

ՀՄՀ-Հայաստան Ծրագրի հանրային հսկողության մարմինը` Շահառուների Խորհուրդը, որ կոչված է պաշտպանելու ծրագրի 750.000 ուղղակի շահառուների շահերը, իր կանոնակարգում համակարգային թերություն ունի, ինչը էականորեն նվազեցնում է ՇԽ-ի առաքելության իրականացման արդյունավետության աստիճանը. քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ 15 անդամներից բաղկացած Շահառուների խորհուրդը ծրագրի գլխավոր մարմին` Կառավարման խորհուրդ (ԿԽ) է պատվիրակում 5 հոգու իր կազմից, որոնք շարունակում են միաժամանակ մնալ ՇԽ-ում` այդպիսով հանգեցնելով շահերի ակնհայտ բախման:

 

Անցած 2 տարվա ընթացքում ծրագրի ՇԽ-ի կազմից ԿԽ պատվիրակված մի քանի անդամներ մասնակցել են ծրագրային (կապալային) մրցույթների, ծրագրային միջոցներից պատվեր ակնկալելով, եւ բոլոր այդ մրցույթների անցկացման ժամանակամիջոցում  մնացել են ՇԽ-ի ու ԿԽ-ի անդամներ: Բացի այդ, նրանք, մասնակցելով մրցույթներին, այդ մասին անհրաժեշտ չեն համարել տեղեկացրել Շահառուների խորհրդին: Շահերի այսօրինակ բախման քննադատություններին ի պատասխան, հայտատուները նշել են, թե իրենք ՇԽ-ից եւ ԿԽ-ից հրաժարական կտան միայն այն դեպքում, եթե մրցույթում շահեն:

 

2008 թվի հուլիսի 23-ի նիստում[1] ծրագրի Կառավարման խորհուրդը միաձայն որոշել է դոլարի արժեզրկման եւ շինաշխատանքների թանկացման պատճառաբանություններով կրճատել ծրագրի ջրաշինարարական արդյունքները: Ջրաշինարարական արդյունքների կրճատումները, զանազան մեթոդաբանական հաշվարկներով, կազմում են 50-70 տոկոս: Այս որոշմանը ԿԽ-ի պետական պաշտոնյաների հետ միաձայն կողմ են քվեարկել նաեւ ՇԽ-ից ԿԽ պատվիրակված բոլոր 4 անդամները[2]: Այս կրճատման որոշումից առաջ ՇԽ-ի կարծիքն ու դիրքորոշումը չեն կամեցել իմանալ ոչ միայն ԿԽ-ի անդամները, այլեւ ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ը: Նման կրճատումն ուղղակիորեն եւ խստորեն վնասում է հարյուրհազարավոր գյուղացիների եւ ֆերմերների շահերին: Այնինչ, մի կողմից ծրագիրը պլանավորող եւ նախապատրաստող աշխատանքային խումբը պարտավոր էր ժամանակին պատշաճ կերպով կանխատեսել բոլոր հնարավոր ռիսկերը, իսկ, մյուս կողմից, կառավարությունը պարտավոր էր պահուստային կամ այլ միջոցներ ներդնել ծրագիրը չկրճատելու եւ գյուղացիներին հուսախաբ չանելու համար, մանավանդ, երբ ծրագրի համաֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների առկայության մասին ՀՀ իշխանությունները բազմիցս են վստահաբար արտահայտվել:

 

ՇԽ-ի անցած 2 ընտրությունների ժամանակ քաղաքացիական հասարակության անունից են ներկայացել, ընտրել եւ ընտրվել մի ամբողջ խումբ կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, որոնք միաժամանակ աշխատում են պետական հիմնարկներում, արդյունքում` ՀՄՀ-Հայաստան ծրագրի խնդիրների լուծման գործում իրենց դիրքորոշումները հիմնականում համընկել են իշխանական պաշտոնյաների դիրքորոշումներին[3]: Դրանով շահագրգիռ հանրության մասնակցության գաղափարը նենգափոխվել է եւ իրական շահառուների (ոչ թե մասնավոր շահ հետապնդողների) պաշտպանությունը խորհրդում դարձել է գրեթե անհնարին:

 

ՇԽ-ից համառորեն եւ հետեւողականությամբ գաղտնի են պահվում ծրագրի ընթացքին եւ, հավանաբար, կասեցման կամ դադարեցման ռիսկերին վերաբերվող ու ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված գաղտնիք չպարունակող այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են ՀՀ նախկին նախագահ Ռ.Քոչարյանի եւ գործող նախագահ Ս.Սարգսյանի նամակները` ուղղված ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ջ.Դանիլովիչին:

 

Վերոհիշյալ եւ այլ խնդիրների լուծման ուղղությամբ Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության պաշտպանած ՇԽ երեք անդամների (Լեւոն Բարսեղյան, Արթուր Սաքունց եւ Սեյրան Մարտիրոսյան) ներդրած ջանքերը հիմնականում ապարդյուն են եղել: Խնդիրների հնարավոր լուծումների նախաձեռնությունները ՇԽ-ի մեծամասնության ջանքերով տապալվել են:

 

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան եւ կորպորացիայի հայաստանյան ներկայացուցիչները ամբողջությամբ տեղյակ են վերոհիշյալ խնդիրներին, բայց էական ջանքեր չեն ներդրել դրանց լուծման համար եւ շոշափելի ազդեցություն չեն ունեցել ՇԽ-ի աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա:      

 

Այսպիսով, մենք գտնում ենք, որ ՇԽ-ն իր կանոնակարգային ձեւաչափով ըստ էության, եղել ու մնում է որպես միջպետական համաձայնագրով պահանջվող` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձեւական մարմին եւ ոչ թե շահառուների շահերի պաշտպան ու ի զորու է կարգավորել մանր ընթացակարգային հարցեր միայն:

 

Առաջիկայում առավել խիստ հսկողության տակ ենք պահելու ՀՄՀ-Հայաստան ծրագրի ընթացքը, ՇԽ-ի եւ ԿԽ-ի աշխատանքները, եւ պարբերաբար հանրությանն ենք ներկայացնելու մեր դիտարկումները ծրագրի ընթացքի մասին: 

 

 

15 սեպտեմբերի, 2008

 

1. Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

2. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

3. Երևանի մամուլի ակումբ

4. Հայաստանի Հելսինկյան կոմիտե

5. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

6. Համայնքների ֆինանսիստների միություն

7. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

8. Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանյան մասնաճյուղ

9. Մենք պլյուս ՀԿ,

10. Կրթության ասպարեզ ՀԿ 

11. Ազատանի Ազատան համայնքային կենտրոն

12. Լրագրողների Սելեն ակումբ, ՀԿ

13. Հոգևոր Հայաստան, ՀԿ

14. Համագործակցություն հանուն ժողովրդավարության, ՀԿ

15. Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն

16. Խնամք ՀԿ

17. Լոռե էկո ակումբ

18. Ֆեմիդա ՀԿ,

19. Վստահություն սոցիալական աշխատանքի և հետազոտությունների կենտրոն

20. Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա, ՀԿ

21. Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

22. Թիմ հետազոտությունների կենտրոն, ՀԿ

23. Ինտերնյուս-Հայաստան ՀԿ

24. Հոգեկան առողջության հիմնադրամ

25. Սոցիալական քաղաքականության և զարգացման կենտրոն

26. Ս. Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն

27. Բժիշկների և ինժեներների միություն ՀԿ

28. Իրավունքների տեղեկատվական կենտրոն

29. Հույսի կամուրջ ՀԿ

30. Դափնեճյուղ ՀԿ

31. ՄԷԿ մշակութային էքսպերիմենտալ կենտրոն

32. Բիոսոֆիա ՀԿ

33. Երաշխիք ՔՀԿ ՀԿ

34. ԽորանԱրդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

35. Գեոֆոն ՀԿ

36. Շիրակ կենտրոն ՀԿ

37. Գյումրու Օրհուս-կենտրոն

38. Ժամանակի հայացքից, ՀԿ

39. Վանաձորի մամուլի ակումբ, ՀԿ

40. Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն

 


[1] Պաշտոնական արձանագրությունը. http://www.mca.am/new/armversion/pdf/GC%20minutes-32-arm.pdf

  

[2] Կարեն Նազարյան (Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի նախագահ), նիստում լիազորված անձ` Կարինե Բաղդասարյան, Արայիկ Հովհաննիսյան (Հայաստանի ավագանիների ասոցիացիայի նախագահ), Վանիկ Սողոմոնյան (Ֆերմերների ազգային միավորման նախագահ), Աշոտ Ոսկանյան (ՙԱգրոզարգացում՚ ՀԿ նախագահ, ՙԳյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն՚ ՓԲԸ տնօրեն:

 

[3] 2007 թվի ընտրությունների ժամանակ արձանագրվեց դեպք, երբ քաղծառայողը` ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության գլխավոր մասնագետը, թեկնածուական հայտում չնշելով իր պետական պաշտոնը, ընտրվել էր ՇԽ անդամ եւ մասնակցել Կառավարման խորհուրդ 5 պատվիրակների ընտրության փակ-գաղտնի քվեարկությանը:


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստոս    
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter