Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



96 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը ի պաշտպանություն Սեւանի

 

16 | 09 | 2008 | 10:00 | Հայտարարություն

 

13 սեպտեմբերի, 2008թ.

 

Մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս հայտնում ենք մեր խորը մտահոգությունը և վրդովմունքը Հայաստանում շրջակա միջավայրի վերաբերյալ վերջին ժամանակաշրջանում ընդունվող որոշումների ապազգային բնույթի և անօրինական գործընթացների կապակցությամբ, մասնավորապես նկատի ունենալով 2008թ. օգոստոսի 14-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ընդունված` Սևանա լճից ջրի բացթողումները մինչև 360 մլն խորանարդ մետր (նախորդ տարիների համեմատ 2 անգամ ավելի) ավելացնելու մասին որոշումը:

 

Հիշեցնում ենք, որ Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարն է և դրա օգտագործումը պետք է բացառապես բխի նրա` որպես խմելու ջրի աղբյուրի պահպանման նպատակից` հաշվի առնելով խմելու ջրի սղությունը ողջ աշխարհում: Սևանա լճի մակարդակի բարձրացման խոչընդոտումը ցանկացած նկատառումներով կարող է սպառնալ Սևանի ողջ էկոհամակարգին:

 

Համոզված ենք, որ Սևանա լճից ջրի բացթողումների ավելացումը և, հետևաբար, լճի մակարդակի իջեցումը բխում է մի խումբ մարդկանց շահերից: 2008թ. օգոստոս ամսին ընդունված որոշումը կարող է նախադեպ հանդիսանալ հաջորդ տարիներին ևս վերադառնալու նույն հարցին և տարբեր պատրվակներով խոչընդոտելու Սևանա լճի մակարդակի բարձրացումը: Դրան են ուղղված Սևանա լճի ափերի մաքրման աշխատանքների դանդաղումը, Որոտան-Արփա թունելի գործարկման հետաձգումը, ավտոմայրուղիների վերանորոգման հապաղումները, արտակարգ եղանակային պայմանների շահարկումը, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը փոփոխելու վերաբերյալ առաջարկությունները և այլն:

 

Տարակուսանք ենք հայտնում Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի «փորձագիտական եզրակացության» կապակցությամբ և կասկածի տակ դնում լճի մակարդակի իջեցման և լճի բացասական հաշվեկշռի հանգեցնող բացթողումներին հավանություն տվող «փորձագետների» անկախությունն ու անկաշառությունը:

 

Արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարբեր կառույցների կողմից ստեղծված տարբեր խորհուրդներում ու հանձնաժողովներում հասարակության ներկայացուցիչների ներգրավումը, փաստացիորեն, հանդիսանում է ժողովրդավարության ու թափանցիկության իմիտացիա: Երկրի համար ռազմավարական կարևորագույն ռեսուրսի համար ճակատագրական նշանակության որոշումը չի ներկայացվել և քննարկվել նույնիսկ այնպիսի կառույցներում, ինչպիսիք են` երկրի կայուն զարգացումն ապահովելու և տնտեսական, սոցիալական ու բնապահպանական խնդիրները հավասարակշռելու նպատակով ՀՀ վարչապետին կից ստեղծված Կայուն զարգացման խորհուրդը կամ շրջակա միջավայրին առնչվող որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ հիմնված Օրհուսի կենտրոնի Փորձագետների խորհուրդը:

 

Հայտարարում ենք, որ Սևանա լճից ջրառի կրկնապատկման վերաբերյալ որոշումը ՀՀ կառավարության և ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է առանց ջրառի պահանջարկի բազմակողմանի ու գիտական ուսումնասիրության և հիմնավորման, առանց նման միջոցառման արդյունքում հնարավոր էկոլոգիական վնասների գնահատման, առանց շահագրգիռ կողմերի` այդ թվում` Սևանա լճի առափնյա գյուղերի բնակչության պատշաճ իրազեկման ու ներգրավման: Այդ որոշման արդյունքում խախտվում են ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածը, ՀՀ Ջրային օրենսգրքի 5-րդ հոդվածը, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերով տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայի 4-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները:

 

Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վարվող շրջակա միջավայրին առնչվող քաղաքականությունը և գտնում, որ նրանք չեն կատարում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտավորությունը` ապահովելու շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը և բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:

 

Պահանջում ենք`

-ՀՀ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում անհապաղ վերականգնել 170 մլն խորանարդ մետր ջրառի առավելագույն շեմը, որը սահմանվել է ոչ թե մեկ-երկու կառույցների կողմից ներկայացված կասկածելի հիմքերի, այլ գիտահետազոտական ինստիտուտների բազմամյա ուսումնասիրությունների արդյունքում,

 

-հայտնաբերել և հանրությանը տեղեկացնել, թե ինչ պատճառներով է առաջացել ջրի սակավության խնդիր Արարատյան դաշտավայրում, ինչպես է ծախսվել Ազատ ու Ապարան ջրամբարների ջուրը 2008-ին,

 

-ձեռնարկել անհապաղ միջոցառումներ Սևանա լճի ափերը իրավախախտումներով կառուցված շինություններից ազատելու, լիարժեք մաքրելու և ջրի մակարդակի բարձրացմանը նախապատրաստելու ուղղությամբ,

 

-բացահայտել ՀՀ օրենսդրության խախտումները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, մասնավորապես, կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված պաշտոնատար և այլ անձանց:

 

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվ զանգվածը ներկայացնող ներքոստորոգյալ կազմակերպություններիս համար Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հետ շրջակա միջավայրի հետ կապված հարցերով հնարավոր կլինի համագործակցել այն դեպքում, եթե`

-ստանանք վերը շարադրված մեր պահանջների պատշաճ արձագանքը.

-համոզվենք, որ ՀՀ կառավարությունը շրջակա միջավայրի հետ կապված որոշումների կայացման գործընթացներում ցուցաբերում է քաղաքական կամք և գործում ՀՀ օրենսդրությանն ու միջազգային պարտավորություններին համապատասխան.

-վստահ լինենք, որ պետական կառույցները իրապես հաշվի են նստում  հասարակական կազմակերպությունների կարծիքների ու առաջարկությունների հետ և ոչ թե վերածում նրանց մասնակցությունը իմիտացիայի:

 

 

Ստորագրություններ.

1.«Ա.Դ.Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ

2.«Ա.Դ.Սախարովի  անվան  Մարդու  իրավունքների  պաշտպանության  հայկական  կենտրոն,  Գեղարքունիքի տարածքային  մասնաճյուղ» ՀԿ

3.«Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղ» ՀԿ

4.«Ահազանգ» հայ փախստականների ՀԿ

5.«Աջակից» ԲՀԿ

6.«Առաջնորդություն» ՔՀԶԿ ՀԿ

7.«Աստղացոլք»  հաշմանդամ  երեխաների  ծնողների  ՀԿ

8.«Արազա» բարեգործական ՀԿ

9.«Արաքս կենտրոն» ԲՀԿ

10.«Արեգունի» ՀԿ

11.«Բարի հույս» սոցիալական, հաշմանդամ երեխաների առողջության աջակցության ՀԿ

12.«Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» ՀԿ

13.«Բլեջան» Բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ

14.«Բնատաճար» հասարակական միավորում

15.«Բուրգ» բնապահպանական երիտասարդական ՀԿ

16.«Գալակսի» սոցիալական էկոլոգիական  ՀԿ

17.«Գավառ  «Բիզնես  կենտրոն»« ՀԿ

18.«Գավառի ԲՏՀ Օրհուս կենտրոն»

19.«Գավառի  ռուսական  համայնք»

20.«Գեղամա» երիտասարդական տարածքային  ասոցացիա  ՀԿ

21.«Գեղարքունիքի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ

22.«Գեղարքունիքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատ» 

23.«Գեղարքունիքի մարզի «Բարեկամություն» ազգերի փոքրամասնությունների կանանց» ՀԿ

24.«Գեղարքունիքի մարզի Վարդենիսի  «Ձգտում»« ՀԿ

25.«Գեոֆոն» ՀԿ

26.«Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն»

27.«Դափնեճյուղ» ՀԿ

28.«Երաշխիք» ՔՀԿ ՀԿ

29.«Երիտասարդ դասավանդողների միություն» ՀԿ

30.«Երիտասարդական կառույց» մասնաճյուղ

31.«Երկիր մոլորակ» մարդու և շրջակա  միջավայրի իրավական պաշտպանության  ՀԿ

32.«Զարթոնք-89» ՀԿ

33.«Զոլաքարի կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

34.«Էկոգլոբ» ՀԿ

35.«Էկոդար» ՀԿ

36.«Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ

37.«Էկոլոգիական կենսակայունություն» ՀԿ

38.«Էկոլուր» ՀԿ

39.«Էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ

40.«էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ

41.«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

42.«Թռչնասերների կենտրոն» ՀԿ

43.«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

44.«Ժամանակի հայացքից» ՀԿ

45.«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ

46.«Լիկիդոն» ՀԿ

47.«Լիճքի Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

48.«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ

49.«ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն» ՀԿ

50.«Կայունություն և առաջընթաց» ՀԿ

51.«Կանայք և ժողովրդավարություն» ՀԿ

52.«Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ

53.«Կապուտաչյա  Սևան» ՀԿ

54.«KASA» հիմնադրամ

55.«Կրթության ասպարեզ» ՀԿ

56.«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

57.«Համայնքային նախաձեռնությունների և քարոզչությունների կենտրոն» ՀԿ

58.«Հայ կամավորների համախմբում» հասարակական նախաձեռնություն

59.«Հայաստանի երիտասարդական ակումբների ‎‎ֆեդերացիա» ՀԿ

60.«Հայաստանի կանաչների միություն» ՀԿ

61.«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ

62.«Հայաստանի ճարտարապետների միություն» ՀԿ

63.«Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ

64.«Հայկական աշխարհագրական ընկերություն» ՀԿ

65.«Հայկական էկոլոգիական բարեգործական հիմնադրամ» ՀԿ

66.«Հայկական Կարիտաս» ԲՀԿ

67.«Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ

68.«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

69.«Հույսի կամար» ՀԿ

70.«Մանկուց հաշմանդամների մայրերի խորհուրդ» ՀԿ

71.«Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ

72.«Մարտունու «Տաթև» մարզամշակութային և ձեռնարվեստի» ՀԿ

73.«Լրագրողների «Աժդահակ» ասոցացիայի Գավառի մասնաճյուղ» ՀԿ

74.«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

75.«Մեղվիկ» ՀԿ

76.«Մենք»  երիտասարդական  միություն

77.«Մենք պլյուս» ՀԿ

78.«ՄԷԿ» մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ

79.«Ն.Գետաշենի Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

80.«Նոր բնօրրան» սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման» ՀԿ

81.«Նոր հայացք» ՔՀԿ ՀԿ

82.«Նոր սերունդ» ՀԿ

83.«Շիրակ կենտրոն» ՀԿ

84.«Շողեր» միություն» ՀԿ

85.«Պետական կարիքների զոհեր` ի պաշտպանություն ժողովրդավարության» ՀԿ

86.«Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ

87.«ՌԵՈՐ» ՀԿ

88.«Սբ. Սանդուխտ տիկնանց միություն» ՀԿ

89.«Սիրարփենի» կանանց ՀԿ

90.«Սրբազան հող» ԲՀԿ

91.«Սևանի կանանց տարածաշրջանային ասոցացիա» ՀԿ

92.«Վարդենիսի երիտասարդական մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» ՀԿ

93.«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ

94.«Ցոլինե» ԲՄԻ ՀԿ

95.«Փաստաբաններ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

96.«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ

 

 


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստոս    
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter