Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Պատրաստվել է Գյումրու ՏԻՄ թեկնածուի Վարքականոնի նախագիծ

 

20 | 09 | 2008 | 10:00 | Լուր

 

Գյումրու հանրային խորհրդի 7-րդ նիստի որոշմամբ (http://www.menqplus.am/projects/weplus-osi-lg/gpc-meetings-minutes/11-september-2008minuttes-gpc-meeting-7.pdf) ԳՀԽ հատուկ աշխատանքային խումբը մշակել եւ հանրությանն է ներկայացնում Գյումրու Տեղական ինքնակառավարման մարմինների թեկնածուների Վարքականոնի նախագիծ:

 

Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել բոլոր այն հնարավոր չարաշահումները, որ կարող են տեղի ունենալ առաջիկա ընտրապայքարում, այն ամենը, ինչ տեղի է ունեցել անցյալում` տեղական եւ համապետական ընտրությունների ժամանակ. պաշտոնական դիրքի չարաշահում, հանրային միջոցների անօրինական օգտագործում, հեքիաթային խոստումներ ընտրողներին, անպատասխանատու վարք, չստուգված տեղեկությունների օգտագործում, կասկածելի դիպլոմների ու կոչումների գոյություն ու շահարկում եւ այլն: Վարքականոնի լրամշակման համար մնում է 6 օր, այն  նախատեսվում է քննարկել, լրացնել եւ հաստատել Գյումրու հանրային խորհրդի սեպտեմբերի 26-ի նիստում` Գյումրու ՏԻՄ թեկնածուների առաջադրման մեկնարկային օրը:

 

Հաստատված Վարքականոնը տրամադրվելու է Գյումրու ավագանու եւ քաղաքապետի բոլոր թեկնածուներին` ծանոթացման: Ապա` մինչեւ քարոզաչրշավի մեկնարկը` հոկտեմբերի 7-ը նրանց առաջարկվելու է ներկայացնել իրենց վերաբերմունքը այս կանոնակարգի նորմերի վերաբերյալ, պարզել` արդյո՞ք իրենց համար ընդունելի են այստեղ բերված նորմերը եւ արդյո՞ք իրենք կամավոր ստանձնում են այդ նորմերի կատարումը, թե՞ ոչ: Անկախ այդ հարցումների արդյունքներից Գյումրու հանրային խորհուրդը ընտրապայքարի դիտարկման իր առաջին միջանկյալ եզրակացության մեջ` հոկտեմբերի 13-ին հանրության համար հանգամանորեն ներկայացնելու է գրանցված եւ ընտրապայքարի մեջ մտած թեկնածուների վերաբերմունքը Վարքականոնի պահանջներին: Ապա, ամբողջ ընտրապայքարի ընթացքում Գյումրու հանրային խորհուրդը եւս երկու անգամ (2-րդ միջանկյալ` հոկտեմբերի 20-ին եւ` եզրափակիչ` հոկտեմբերի 23-ին, քվեարկությունից 3 օր առաջ) իր եզրակացություններով ընտրողներին է ներկայացնելու ընտրապայքարի ընթացքում Վարքականոնի  դիտարկված հնարավոր խախտումները եւ դրանց վերաբերյալ թեկնածուների հնարավոր մեկնաբանությունները:       

 

Գյումրու հանրային խորհրդի ունեցած տեղեկություններով նման փաստաթուղթ Հայաստանում հանրության դատին Է ներկայացվում առաջին անգամ:   

 

Աշխատանքային խումբն ակնկալում է ստանալ բոլոր շահագրգիռ անձանց (հնարավոր թեկնածուների, լրագրողների, ավագանու գործող անդամների, հասարակական կազմակերպությունների, գործարար մարդկանց, ակտիվ քաղաքացիների) դիտողություններն ու առաջարկները: Աշխատանքային խումբն առանձնապես շահագրգիռ է մինչեւ սեպտեմբերի 26-ը ստանալ մասնագիտացված կազմակերպությունների արձագանքներն ու առաջարկությունները: Արձագանքների համար. [email protected], [email protected], հեռ. 0312 50622, 031236918, 091821363:     

 

Ստորեւ ներկայացվում է Գյումրու ՏԻՄ թեկնածուի Վարքականոնի նախագիծը.

 

Գյումրու ՏԻՄ թեկնածուի Վարքականոն

 

Ես` Գյումրու ավագանու անդամության  (քաղաքապետի) թեկնածուս,

 

Հաշվի առնելով,

Տեղական ինքնակառավարման մարմիններում իմ հավակնած պաշտոնի հանրային կարեւորությունը, ինչպես նաեւ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրվելու հրամայականը, կամավոր ընդունում եւ ճանաչում եմ այս վարքականոնի սկզբունքները եւ դրանցով առաջնորդվելու եմ ամբողջ ընտրապայքարի ընթացքում. 

 

ՏԻՄ թեկնածուի Վարքականոնի սկզբունքներ.

 

1. ՏԻՄ քարոզարշավի ընթացքում ընտրողների դիրքորոշման վրա չազդել ընտրակաշառքով, այդ թվում` պաշտոնական առաջխաղացման եւ աշխատատեղերի անձնականացված խոստումներով, նյութական օժանդակությամբ, սննդամթերքի, դեղորայքի մատակարարմամբ, զանազան պարտքերի մարման խոստումներով եւ մարումներով, տնտեսական գործունեությանն առնչվող արտոնությունների եւ կենցաղային (բնակարան, ԲԳՎ, հողամաս, հերթացուցակային առաջխաղացում) բնույթի անձնականացված խոստումներով եւ համանման գործողություններով:

 

2. Քարոզչության շրջանակներում` ելույթներում, մրցակիցների հասցեին քննադատություններում պահպանել քաղաքավարության եւ պարկեշտության նվազագույն նորմերը, չզրպարտել, հրաժարվել չստուգված տեղեկությունների հրապարակումից:

 

3. Բոլոր հնարավոր պարագաներում եւ հանգամանքներում մրցակիցներին վերաբերվել ծայրահեղ հանդուրժողականությամբ եւ հարգանքով:

 

4. Հանրությանը հաշվետու լինել բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում պարբերական մամլո ասուլիսներով, ընտրողների հետ անհատական եւ խմբային հանդիպումներով, կանոնակարգված ընդունելություններով, ԶԼ միջոցներով, իր` որպես ավագանու անդամի, գործունեության մասին նախնական եւ հաջորդիվ իրազեկումներով:

 

5. Թեկնածուի կոչումների եւ վկայագրերի մասին հիշատակելիս, նշել, թե ինչ հաստատությունների կողմից է շնորհվել, ինչ ճանաչում ունեն այդ կազմակերպությունները եւ կոչումները տվյալ ոլորտներում, եւ ինչի համար են շնորհվել:

 

6. Հանրությանը նախկինում մատուցած ծառայությունները հիշատակելիս, կոնկրետ նշել, թե որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ միջոցներով են արվել միջոցները եւ որտեղից են հայթայթվել այդ միջոցները: Այս իրազեկումների մեջ հստակ տարանջատել ի պաշտոնե կատարած աշխատանքները ոչ ի պաշտոնե կատարածներից: 

 

7. Ընտրապայքարում ծրագրային խոստումները սահմանել եւ իրազեկել ողջամիտ իրատեսության սահմաններում, չստել:

 

8. Թեկնածուի ծրագրերը ներկայացնելիս հնարավոր ճշգրտությամբ նշել ծրագրերի ոլորտները, թիրախները, փուլերը, իրականացման ժամկետները եւ ռեսուրսները. հանրային, մարդկային, նյութական, ֆինանսական, մասնագիտական, քաղաքական եւ իրավական:

 

9. Քարոզչական գործողություններում եւ աշխատանքներում չներգրավել անչափահասներին. քարոզչական նյութերի տարածում, նախընտրական հանդիպումների մասնակցություն, քարոզում եւ համանման գորրծողություններ:

 

10. Քարոզչության նպատակով, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, չօգտագործել հանրային միջոցներ, մասնավորաբար.

 

- Չօգտագործել պետական, համայնքային սեփականությունը եւ թաղային կամ համատիրական սեփականությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի,

 

- Չկազմալուծել համայնքային եւ պետական մարմինների, կրթական, առողջապահական հիմնարկների, արտակարգ իրավիճակների, սոցիալական, իրավապահ ծառայությունների եւ . աշխատանքը,

 

- Չիրականացնել քարոզչություն համայնքային եւ պետական հիմնարկներում աշխատանքային ժամերին,

 

- Չօգտագործել հասարակական կազմակերպությունների, ոչնախընտրական հիմնադրամների եւ դրանց տարատեսակ միավորումների ֆինանսական, դրամաշնորհային եւ ծառայողական միջոցները:   

 

11. Չօգտագործել բնական մենաշնորհները սպասարկող ձեռնարկությունների (գազամատակարարման, ջրմուղի, հեռախոսակապի, էներգամատակարարման) միջոցները, չկազմալուծել դրանց աշխատանքը եւ աշխատակիցներին աշխատաժամին չներգրավել քարոզչության մեջ:

 

12. Գովազդային նյութերում զուսպ լինել համայնքային եւ պետական խորհրդանիշների օգտագործման դեպքերում, չչարաշահել դրանք եւ սեփականացնել. գովազդներում շեշտը դնել ոչ թե պետական եւ համայնքային խորհրդանիշների վրա, այլ` սեփական ծրագերի եւ գաղափարների: 

 

13. Բացառել քարոզչական տեղեկատվության մանիպուլիացիաներից` ձեռնածությունից. չապատեղեկացնել ընտրողներին ընտրապայքարի դրվագների չափազանցմամբ, նենգափոխմամբ եւ/կամ խեղաթյուրմամբ:

 

14. Ընտրապայքարում լինել արժանապատիվ այդ արտահայտության այն ընկալմամբ, ինչ ժառանգել ենք մեր նախնիներից:

 

15. Չբացառելով սույն վարքականոնի որեւէ դրույթի պատահական խախտումը, հանդես գալ տեղի ունեցած խախտման հանգամանքների  բացատրությամբ եւ հանրության համար մեկնաբնել տեղի ունեցածը:        


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

   

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտ

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter