Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու հանրային խորհուրդը հաստատեց Գյումրու ՏԻՄ ընտրությունների Վարքականոնը

 

29 | 09 | 2008 | 10:30 | Վարքականոն

 

Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների Վարքականոնը մշակվել է Գյումրու հանրային խորհրդում: Այն հաստատվել է 2008 թվի սեպտեմբերի 26-ին` ԳՀԽ 8-րդ նիստում:

 

Վարքականոնը մինչեւ Գյումրու ՏԻՄ ընտրությունների ընտրապայքարի մեկնարկը` 2008 հոկտեմբերի 6-ը առձեռն կամ պատվիրված նամակով հանձնվելու է Գյումրու ՏԻՄ բոլոր թեկնածուներին: Կից նամակով թեկնածուներից խնդրվելու է մինչեւ քարոզարշավի մեկնարկը ծանոթանալ Վարքականոնին, հրապարակայնորեն հայտնել իրենց դիրքորոշումները թեկնածուական կարգավիճակում Վարքականոնի սկզբունքներն ընդունելու կամ մերժելու մասին:

 

Գյումրու հանրային խորհուրդը Գյումրիում ընդարձակ իրազեկում է իրականացնելու այս Վարքականոնի վերաբերյալ թեկնածուների արձագանքների մասին. ովքեր են ընդունել մրցակցության այս Վարքականոնը, ովքեր են մերժել այն., եւ ովքեր են անտարբերություն ցուցաբերել այս Վարքականոնին:

 

Ամբողջ ընտրապայքարի ընթացքում մի շարք միջոցներով Գյումրու հանրային խորհուրդը հսկելու է բոլոր թեկնածուների թեկնածութական վարքը եւ պարբերաբար հանրային իրազեկումներ է իրականացնելու այդ մասին, այն ակնկալիքով, որ ընտրողները կարողանան ավելի լավ կողմնորոշվել ընտրության հարցում: Ընտրապայքարի ընթացքում ԳՀԽ-ն հրապարակելու է 2 միջանկյալ եզրակացություն (հոկտեմբերի 10-ին եւ 17-ին) եւ մեկ Եզրափակակիչ եզրակացություն (հոկտեմբերի 23-ին` քվեարկությունից 3 օր առաջ):

 

Վարքականոնը, այն ընդունած թեկնածուների համար գործում է թեկնածուների պաշտոնական ընտրապայքարի մեկնարկից մինչեւ այն պահը, երբ վերջիններս դադարում են լինել թեկնածու, ընտրություններում իրավաբանորեն ճանաչվում են հաղթող կամ պարտված:  

 

Գյումրու ՏԻՄ թեկնածուի Վարքականոն

 

Ես` Գյումրու ավագանու անդամության / կամ քաղաքապետի թեկնածուս,

 

Հաշվի առնելով,

Տեղական ինքնակառավարման մարմիններում իմ հավակնած պաշտոնի հանրային կարեւորությունը, ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրվելու հրամայականը, ընդունելով Գյումրի քաղաքի հավաքական շահի գերակայությունը, առաջնորդվելով մեր նախնիներից ժառանգած արժանապատվությամբ, կամավոր ընդունում եւ ճանաչում եմ այս վարքականոնի սկզբունքները եւ դրանցով առաջնորդվելու եմ ամբողջ ընտրապայքարի ընթացքում: Այս պարտավորությունը բոլոր հնարավոր դրվագներով տարածվում է նաեւ իմ նախընտրական թիմի յուրաքանչյուր անդամի վրա:

 

ՏԻՄ թեկնածուի Վարքականոնի սկզբունքներ.

 

1.    ՏԻՄ քարոզարշավի ընթացքում ընտրողների դիրքորոշման վրա չազդել ընտրակաշառքով, այդ թվում` պաշտոնական առաջխաղացման եւ աշխատատեղերի անձնականացված խոստումներով, նյութական օժանդակությամբ, սննդամթերքի, դեղորայքի մատակարարմամբ, զանազան պարտքերի մարման խոստումներով եւ մարումներով, տնտեսական գործունեությանն առնչվող արտոնությունների եւ կենցաղային (բնակարան, ԲԳՎ, հողամաս, հերթացուցակային առաջխաղացում) բնույթի անձնականացված խոստումներով եւ համանման գործողություններով:

2.    Քարոզչության շրջանակներում` ելույթներում, մրցակիցների հասցեին քննադատություններում պահպանել քաղաքավարության եւ պարկեշտության նորմերը, չզրպարտել, հրաժարվել չստուգված տեղեկությունների հրապարակումից:

3.    Բոլոր հնարավոր պարագաներում եւ հանգամանքներում մրցակիցներին վերաբերվել հանդուրժողականությամբ եւ հարգանքով:

4.    Թեկնածուի կոչումների եւ վկայագրերի մասին հիշատակելիս, նշել, թե ինչ հաստատությունների կողմից է շնորհվել, ինչ ճանաչում ունեն այդ կազմակերպությունները եւ կոչումները տվյալ ոլորտներում, եւ` ինչի համար են շնորհվել:

5.    Հանրությանը նախկինում մատուցած ծառայությունները հիշատակելիս, կոնկրետ նշել, թե որտեղ, երբ, ինչ եղանակներով են արվել այդ ծառայությունները եւ որտեղից են հայթայթվել այդ միջոցները: Այս իրազեկումների մեջ հստակ տարանջատել ի պաշտոնե կատարած աշխատանքները ոչ ի պաշտոնե կատարածներից: 

6.    Ընտրապայքարում ծրագրային խոստումները սահմանել եւ իրազեկել ողջամիտ իրատեսության սահմաններում, չստել:

7.     Նախընտրական ծրագրերը ներկայացնելիս, հնարավոր ճշգրտությամբ նշել ծրագրերի ոլորտները, թիրախները, փուլերը, իրականացման ժամկետները եւ ռեսուրսները. հանրային, մարդկային, նյութական, ֆինանսական, մասնագիտական, քաղաքական, մշակութային եւ իրավական:

8.    Քարոզչական գործողություններում եւ աշխատանքներում չներգրավել անչափահասներին. քարոզչական նյութերի տարածում, նախընտրական հանդիպումների մասնակցություն, քարոզում եւ համանման գործողություններ:

9.    Քարոզչության նպատակով, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, չօգտագործել հանրային միջոցներ, մասնավորաբար.

- Չօգտագործել պետական, համայնքային սեփականությունը եւ թաղային կամ համատիրական սեփականությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի,

- Չկազմալուծել համայնքային եւ պետական մարմինների, կրթական, առողջապահական հիմնարկների, արտակարգ իրավիճակների, սոցիալական, իրավապահ ծառայությունների աշխատանքը,

- Աշխատանքային ժամերին համայնքային եւ պետական հիմնարկներում քարոզչություն չիրականացնել,

- Չօգտագործել հասարակական կազմակերպությունների, ոչնախընտրական հիմնադրամների եւ դրանց տարատեսակ միավորումների ֆինանսական, դրամաշնորհային եւ ծառայողական միջոցները:    

10. Չօգտագործել բնական մենաշնորհները սպասարկող ձեռնարկությունների (գազամատակարարման, ջրմուղի, հեռախոսակապի, էներգամատակարարման) միջոցները, չկազմալուծել դրանց աշխատանքը եւ աշխատաժամին աշխատակիցներին չներգրավել քարոզչության մեջ:

11. Գովազդային նյութերում զուսպ լինել համայնքային եւ/կամ ազգային խորհրդանիշների օգտագործման դեպքերում, չչարաշահել դրանք եւ չսեփականացնել. գովազդներում շեշտը դնել ոչ թե ազգային եւ/կամ համայնքային խորհրդանիշների վրա, այլ` սեփական ծրագերի եւ գաղափարների: 

12.  Բացառել քարոզչական տեղեկատվության մանիպուլիացիաներից. չապատեղեկացնել ընտրողներին ընտրապայքարի դրվագների չափազանցմամբ, նենգափոխմամբ եւ/կամ խեղաթյուրմամբ:

13.  Չբացառելով սույն վարքականոնի որեւէ դրույթի պատահական խախտումը, հանդես գալ տեղի ունեցած խախտման հանգամանքների բացատրությամբ եւ հանրության համար մեկնաբնել տեղի ունեցածը:        

14. Ընտրվելու դեպքում, հանրությանը հաշվետու լինել բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում պարբերական մամլո ասուլիսներով, ընտրողների հետ անհատական եւ խմբային հանդիպումներով, կանոնակարգված ընդունելություններով, զանգվածային լրատվության միջոցներով, իր` որպես ավագանու անդամի, գործունեության մասին նախնական եւ հաջորդիվ իրազեկումներով:  


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

   

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտ

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter