Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Սեւանի ոչնչացման մեղավորները պատասխան են տալու

 

03 | 09 | 2008 | 13:30 | Հայտարարություն

 

Մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս հայտնում ենք մեր խորը մտահոգությունը և վրդովմունքը Հայաստանում շրջակա միջավայրի վերաբերյալ վերջին ժամանակաշրջանում ընդունվող որոշումների ապազգային բնույթի և անօրինական գործընթացների կապակցությամբ, մասնավորապես նկատի ունենալով 2008թ. օգոստոսի 14-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ընդունված` Սևանա լճից ջրի բացթողումները մինչև 360 մլն. խոր. մետր (նախորդ տարիների համեմատ 2 անգամ ավելի) ավելացնելու մասին որոշումը:

 

Հիշեցնում ենք, որ Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարն է և դրա օգտագործումը պետք է բացառապես բխի նրա` որպես խմելու ջրի աղբյուրի պահպանման նպատակից` հաշվի առնելով խմելու ջրի սղությունը ողջ աշխարհում: Սևանա լճի մակարդակի բարձրացման խոչընդոտումը ցանկացած նկատառումներով կարող է սպառնալ Սևանի ողջ էկոհամակարգին:

 

Համոզված ենք, որ Սևանա լճից ջրի բացթողումների ավելացումը և, հետևաբար, լճի մակարդակի իջեցումը բխում է մի խումբ մարդկանց շահերից: 2008թ. օգոստոս ամսին ընդունված որոշումը կարող է նախադեպ հանդիսանալ հաջորդ տարիներին ևս վերադառնալու նույն հարցին և տարբեր պատրվակներով խոչընդոտելու Սևանա լճի մակարդակի բարձրացումը: Դրան են ուղղված Սևանա լճի ափերի մաքրման աշխատանքների դանդաղումը, Որոտան-Արփա թունելի գործարկման հետաձգումը, ավտոմայրուղիների վերանորոգումը, արտակարգ եղանակային պայմանների շահարկումը, Սևանա լճի մասին ՀՀ օրենքը փոփոխելու վերաբերյալ առաջարկությունները և այլն:

 

Տարակուսանք ենք հայտնում Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի փորձագիտական եզրակացության կապակցությամբ և կասկածի տակ դնում լճի մակարդակի իջեցման և լճի բացասական հաշվեկշռի հանգեցնող բացթողումներին հավանություն տվող փորձագետների անկախությունն ու անկաշառությունը:

 

Արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարբեր կառույցների կողմից ստեղծված տարբեր խորհուրդներում ու հանձնաժողովներում հասարակության ներկայացուցիչների ներգրավումը, փաստացիորեն, հանդիսանում է ժողովրդավարության ու թափանցիկության իմիտացիա: Երկրի համար ռազմավարական կարևորագույն ռեսուրսի համար ճակատագրական նշանակության որոշումը չի ներկայացվել և քննարկվել նույնիսկ այնպիսի կառույցներում, ինչպիսիք են` երկրի կայուն զարգացումն ապահովելու և տնտեսական, սոցիալական ու բնապահպանական խնդիրները հավասարակշռելու նպատակով ՀՀ վարչապետին կից ստեղծված Կայուն զարգացման խորհուրդը կամ շրջակա միջավայրին առնչվող որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ հիմնված Օրհուսի կենտրոնի Փորձագետների խորհուրդը:

 

Հայտարարում ենք, որ Սևանա լճից ջրառի կրկնապատկման վերաբերյալ որոշումը ՀՀ կառավարության և ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է առանց ջրառի պահանջարկի բազմակողմանի ու գիտական ուսումնասիրության և հիմնավորման, առանց նման միջոցառման արդյունքում հնարավոր էկոլոգիական վնասների գնահատման, առանց շահագրգիռ կողմերի` այդ թվում` Սևանա լճի առափնյա գյուղերի բնակչության պատշաճ իրազեկման ու ներգրավման: Այդ որոշման արդյունքում խախտվում են ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածը, ՀՀ Ջրային օրենսգրքի 5-րդ հոդվածը, Սևանա լճի մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Շրջակա միջավայրի հարցերով տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին (Օրհուսի) կոնվենցիայի 4-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները:

 

Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վարվող շրջակա միջավայրին առնչվող քաղաքականությունը և գտնում, որ նրանք չեն կատարում ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտավորությունը` ապահովելու շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը և բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:

 

Պահանջում ենք`

- Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին ՀՀ օրենքում անհապաղ վերականգնել 170 մլն. խոր. մետր ջրառի առավելագույն շեմը, որը սահմանվել է ոչ թե մեկ-երկու կառույցների կողմից ներկայացված կասկածելի հիմքերի, այլ գիտահետազոտական ինստիտուտների բազմամյա ուսումնասիրությունների արդյունքում.

- բացահայտել, թե ինչ պատճառներով է առաջացել ջրի սակավության խնդիր Արարատյան դաշտավայրում, ինչպես է ծախսվել Ազատ ու Ապարան ջրամբարների ջուրը 2008 թվին.

- պատասխանատվության ենթարկել ՀՀ օրենսդրությունը խախտած և, մասնավորապես, կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված պաշտոնատար և այլ անձանց.

- ձեռնարկել անհապաղ միջոցառումներ Սևանա լճի ափերը իրավախախտումներով կառուցված շինություններից ազատելու, լիարժեք մաքրելու և ջրի մակարդակի բարձրացմանը նախապատրաստելու ուղղությամբ:

 

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվ զանգվածը ներկայացնող ներքոստորոգյալ հասարակական կազմակերպություններս պատրաստ կլինենք համագործակցել Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հետ շրջակա միջավայրի հետ կապված հարցերով, եթե`

- ստանանք վերը շարադրված մեր պահանջների պատշաճ արձագանքը.

- համոզվենք, որ ՀՀ կառավարությունը շրջակա միջավայրի հետ կապված որոշումների կայացման գործընթացներում ցուցաբերում է քաղաքական կամք և գործում ՀՀ օրենսդրությանն ու միջազգային պարտավորություններին համապատասխան.

- վստահ լինենք, որ պետական կառույցները իրապես հաշվի են նստում  հասարակական կազմակերպությունների կարծիքների ու առաջարկությունների հետ և ոչ թե վերածում նրանց մասնակցությունը իմիտացիայի:

 

 

Ստորագրություններ.

1.   Ահազանգ հայ փախստականների ՀԿ

2.   Արազա բարեգործական ՀԿ

3.   Բնատաճար հասարակական միավորում

4.   Բուրգ բնապահպանական երիտասարդական ՀԿ

5.   Էկոդար ՀԿ

6.   Էկոլոգիական ակադեմիա ՀԿ

7.   Էկոլոգիական կենսակայունություն ՀԿ

8.   Էկոլուր ՀԿ

9.   Էկոտուրիզմի ասոցիացիա ՀԿ

10. Թռչնասերների կենտրոն ՀԿ

11. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ

12. Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ

13. Կանայք և ժողովրդավարություն ՀԿ

14. Կրթության ասպարեզ ՀԿ

15. Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ

16. Հայ կամավորների համախմբում նախաձեռնություն

17. Հայաստանի երիտասարդական ակումբների ‎‎ֆեդերացիա ՀԿ

18. Հայաստանի կանաչների միություն ՀԿ

19. Հայաստանի հելսինկյան կոմիտե ՀԿ

20. Հայաստանի բուսաբանական ընկերություն ՀԿ

21. Հայկական աշխարհագրական ընկերություն ՀԿ

22. Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա ՀԿ

23. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

24. Մենք պլյուս ՀԿ

25. Շողեր ՀԿ

26. Փաստաբաններ հանուն մարդու իրավունքների ՀԿ

27-51. Գյումրու բնապահպանական կոալիցիա (Գյումրու հանրային խորհրդի բնապահպանական հանձնախումբ) թվով 28 ՀԿ, ներառյալ վերեւում հիշատակված երեքը

 

Հայտարարությունը բաց է այլ ստորագրությունների համար 


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստոս    
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter