Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել

 

03 | 09 | 2008 | 10:00 | Լուր, ըստ www.lragir.am կայքի

 

Մարտի 1-ի երեկոյան Մյասնիկյանի արձանի հրապարակում բազմության առաջ ելույթ ունենալու համար ձերբակալված եւ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում ազատազրկված Շանթ Հարությունյանը սեպտեմբերի 2-ից սկսել է հացադուլ: Շանթ Հարությունյանը հանդես է եկել նաեւ հայտարարությամբ.

Ես` Շանթ Շահենի Հարությունյանս, հայտարարում եմ, որ ինձ կալանավորել են ռուսական հատուկ ծառայությունների պատվերով` իմ քաղաքական հայացքների համար: Հայաստանի կամակատար իշխանությունները Մոսկվայի պատվերը կատարելու պատրաստակամությամբ, չունենալով իմ նկատմամբ մեղադրանքի որեւէ հիմք, փորձել են մարտի 1-ի հանրահավաքում իմ քաղաքական համոզմունքներից բխած ելույթները որակել որպես հանցագործություն: Նույնիսկ էքստրեմալ պայմաններում անցկացված ինքնաբուխ հանրահավաքում, իմ կողմից ասված մտքերը հանցակազմ չէին պարունակում, սակայն Մոսկվայի խամաճիկները ներկայացված մեղադրանքում փորձել են աղավաղել դրանք, ինչպես նաեւ չհնչած խոսքեր վերագրելով ինձ: Ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանում գոյություն չունի սահմանադրական կարգ եւ օրինական իշխանություն, իմ` բանտարկյալի կարգավիճակը հստակեցնելու համար, ես դիմում եմ ոչ թե Հայաստանի իշխանություններին, այլ Սովետական կայսրության ժամանակաշրջանի քաղբանտարկյալներին: Բոլոր այն նախկին սովետական քաղբանտարկյալներից, ովքեր իրենց իրավունք են վերապահել հրապարակային կարծիքներ հայտնել կամ դատողություններ անել մարտի 1-ի իրողությունների մասին, բոլոր նրանցից ես պահանջում եմ նույն հրապարակայնությամբ ինձ ճանաչել որպես քաղբանտարկյալ եւ իմ պահանջը պաշտպանելու համար հայտարարում եմ հացադուլ:


Իսկ ինչ վերաբերում է ռուսական հատուկ ծառայություններին, ովքեր ուշի-ուշով հետեւում են իմ հակակրեմլյան յուրաքանչյուր հայտարարությանը եւ արագ արձագանքում, զգուշացնում եմ, իմ առաջիկա դատական պրոցեսում Ձեզ մեծ տհաճություններ են սպասվում:

Հ.Գ. Հայտարարությունս ուղղում եմ անվանական` առաջին հերթին Պարույր Հայրիկյանին եւ Ռազմիկ Զոհրաբյանին, ովքեր առիթ են ունեցել խոսելու մարտի 1-ի դեպքերի մասին, եւ միայն հետո մյուսներին: Ժամանակին սովետական բանտերում դուք դիմել եք հացադուլի, որպեսզի ճանաչվեք քաղբանտարկյալ: Տականք բոլշեվիկներն ու չեկիստները չեն ճանաչել Ձեր պահանջը: Հիմա ես ուզում եմ տեսնել, թե այդ հարցում դուք որքանով եք տարբերվում նրանցից:

 

Հավելյալ.

Շանթ Հարությունյան. Դրոշը


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստոս    
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter