Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ընտրական գործընթացներում տիրում է կրիմինալը

 

30 | 09 | 2008 | 19:00 | Մասնակի դիտարկումներ

 

Երևան

  

Ընտրական գործընթացներում տիրում է կրիմինալը

 

30 | 09 | 2008 | 19:00 | Մասնակի դիտարկումներ

 

Երևան

  

Երևանի համայնքներում տեղի ունեցած վերջին ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Հայաստանի ընտրական գործընթացներում արմատավորվում են կրիմինալ մեխանիզմները, սաստկանում է վախն ու հուսալքությունը: Այս պայմաններում ի չիք են դառնում ընտրական համակարգի բարելավմանն ուղղված բոլոր քայլերը և հարցականի տակ է դրվում ընտրված պաշտոնյաների լեգիտիմությունը: 

 

2008 թվի սեպտեմբերի 7-ին ու 28-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն կազմակերպությունը թաղապերի և ավագանու ընտրությունների ժամանակ հանդես է եկել դիտորդական առաքելությամբ Արաբկիր 5 (4/12, 4/22, 4/39, 4/45, 4/46) և Կենտրոն 10 (10/10, 10/13, 10/17, 10/21, 10/25, 10/28, 10/30, 10/37, 10/39, 10/44) համայնքների ընտրատեղամասերում: Արաբկիր համայնքի ընտրությունների ընթացքում բազմաբնույթ խախտումների շարքում արձանագրվել է հետևյալը` 

 

4/12 տեղամաս.

 

ա. Արաբկիր 49, տուն 6 հասցեով ցուցակներում կար մի բնակչի անուն, որ արդեն 8 տարի է ապրում է Գերմանիայում, ինչի կապակցությամբ գրվել է 4 դիմում, որոնց ընթացք չի տրվել. 

բ. Ժամը 17:00-ից 20:00-ը նկատվել են մարդկանց (մոտ 20-25 հոգի) և մեքենաների կուտակումներ տեղամասին կից տարածքում.

գ. ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և Չորրորդ իշխանություն օրաթերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին չեն թույլատրել նկարել մարդկանց  կուտակումը: Վերջինիս և ավագանու անդամներից մեկի վստահված անձի միջեւ տեղի ունեցած քաշքշուկին չէին միջամտում մեծաթիվ ոստիկանները, որոնք պնդում էին, թե նկարելը անօրինական է:

 

4/39 տեղամաս.

 

ա. Ընտրացուցակներում գրառումները կատարելիս հանձնաժողովի անդամը չէր գրանցում անձնագրի սերիայի տառերը.

բ. Ընտրողը անձնագրով եկել էր քվեարկելու, սակայն իր տեղն արդեն քվեարկված և ստորագրված է եղել (փաստը արձանագրվել է).

գ. Քվեարկողի ստորագրությունը չի համապատասխանել իսկությանը, անձը գտնվում էր արտերկրում (փաստը արձանագրվել է).

դ. Ժամը 18-ից 19-ը տեղամասում վստահված անձի ու հանձնաժողովի անդամի միջև սկսվեց ծեծկռտուք հայհոյանքների ուղեկցմամբ, ինչի պատճառով քվեարկությունն ընդհատվեց մոտ 20 րոպեով:

ե. Քվեարկության արդյունքների պաշտոնական արձանագրությունում առկա են կոպիտ սխալներ և անհամապատասխանություններ:

  

4/45 տեղամաս.

 

ա. Հանձնաժողովի անդամներից մեկը հայտնաբերել էր, որ թաղապետի քվեաթերթիկներից պակասում էր 2-ը` որոնց ելունդները պահպանված էին (փաստն արձանագրվել է).

բ. Հանձնաժողովի քարտուղարը խոչընդոտել է վստահված անձի աշխատանքը, պնդելով, որ առանց նախագահի թույլտվության նա իրավունք չուներ կանգնելու քվեատուփերի, քվեախցիկի և գրանցման սեղանի մոտ:

 

Կենտրոնի ընտրությունների ընթացքում նկատվել են ավելի մեծ քանակությամբ խախտումներ, որոնցից ներկայացվում է հետևյալը`  

 

10/10 տեղամաս.

 

ա. Տեղամասի մուտքի մոտ նկատվել էին մարդկանց (մոտ 20-25 հոգի) կուտակումներ.

բ. Տեղամասում պարբերաբար առաջանում էին երիտասարդ տղաների կուտակումներ, իսկ ընթացքում ելումուտ էին անում կողմնակի անձինք` ոստիկաններ, վստահված անձանց ընկերներ, թաղի տղաներ և այլն.

գ. Տեղամասում քարոզչություն էր իրականացվում Գ. Բեգլարյանի օգտին:

 դ. Գ.Բեգլարյանի վստահված անձը անարգել մոտենում էր ընտրողներին ու ականջներին շշնջում:  

 

10/13 տեղամաս.

 

ա. Հանձնաժողովի նիստը սկսվել էր 07:10-ին և անմիջապես փակվել էր տեղամասի դուռը, որի պատճառով մի քանի վստահված անձ և հանձնաժողովի Ժառանգություն կուսակցության անդամը չեն կարողացել մասնակցել դրան.

բ. Տեղամասի անմիջական հարևանությամբ Գ.Բեգլարյանի պաստառները չէին հանվել.

գ. Ընտրողների ցուցակները տեղադրված էին չափազանց անհարմար մի վայրում, որի պատճառով դրանց ոչ մի ընտրող չէր կարողացել մոտենալ.

դ. Հանձնաժողովի նախագահը ճնշում էր գործադրում դիտորդների և ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց վրա.

ե. Մերսեդես և Համմեր մեքենաներով բազմաթիվ ընտրողների, հատկապես ծերերի, բերել էին ընտրատեղամաս:  

 

10/17 տեղամաս.

 

ա. Վստահված անձինք նկատել էին և կանխել 4 ընտրողների մասնակցությունը, որոնց անձնագրերում նշված գրանցման հասցեները չէին համապատասխանում գրանցամատյանում նշված հասցեների հետ, բայց հանձնաժողովի անդամները թույլատրել էին նրանց քվեարկելը.

բ. Հանձնաժողովի նախագահը խոչընդոտում էր դիտորդի և վստահված անձանց գործունեությանը:

  

10/21 տեղամաս.

 

ա. Ժամը 07:00-ից ստեղծվել էր լարված մթնոլորտ, քանի որ հանձնաժողովի անդամներից 2-ը կոպիտ կերպով առարկում էին, որ վստահված անձինք դիտարկումներ անեն` կանգնած սեղանների ետևում: Տեղի ունեցավ 3 նմանատիպ միջադեպ որոնք ուղեկցվում էին վիրավորանքներով և հայհոյանքներով.

բ. Քվեախցիկների դասավորությունը չէր ապահովում քվեարկության գաղտնիությունը.

գ. Ամբողջ ընթացքում տեղամասում ելումուտ էին անում կողմնակի մարդիկ` ոստիկաններ, շենքի հավաքարար, պարետ, վստահված անձանց ընկերներ և այլ անհայտ անձինք:

 

10/25 տեղամաս.

 

ա. Քվեախցիկների դասավորությունը չէր ապահովում քվեարկության գաղտնիությունը.

բ. Հանձնաժողովի նախագահը և վստահված անձանցից մեկը միջամտում էին քվեարկությանը:

 

10/28 տեղամաս.

 

ա. Քվեախցիկները չէին ապահովում գաղտնիությունը, քանի որ ընտրողները մեջքով կանգնած էին քվեարկում.

բ. Տիգրան Մեծ 33-5 հասցեի բնակիչը պնդում էր, որ չնայած բազմաթիվ բողոքներին, ընտրացուցակում տարիներ շարունակ իրենց հասցեում գրանցված է 4 բնակչի անուն, որոնցից 3-ը գտնվում են արտերկրում, իսկ մեկը ցուցակում գրանցված էր 2 անգամ իրար ետեւից.

գ. Ընտրատեղամասի անմիջապես մուտքի մոտ փակցված էին տարբեր թեկնածուների օգտին քարոզող պաստառներ.

դ. Ընտրատեղամասում պարբերաբար առաջանում էին երիտասարդ և ամրակազմ տղաների կուտակումներ, իսկ ընթացքում տեղամասում ելումուտ էին անում կողմնակի անձինք` ոստիկաններ, շենքի հավաքարար, պարետ, վստահված անձանց ընկերներ, թաղի տղաներ և այլն.

ե. Հանձանաժողովի քարտուղարը հրաժարվեց տրամադրել դիտորդին քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության պատճեն:

 

10/30 տեղամաս.

 

ա. Ընտրատեղամասում և նրա մոտակա տարածքում տիրում էր խիստ լարված մթնոլորտ: ժամը 15:00-ից մինչև ընտրության ավարտը տեղամասի դիմաց, 10-20 մետր հեռավորության վրա, առկա էին մի քանի տասնյակ մարդկանց խմբեր: Նրանք այցելում էին տեղամասը, ինչպես նաև նույն դպրոցում տեղակայված հարևան տեղամասերը (10/29 և 10/31), ուղեկցում էին ներս ընտրողներին կամ դուրս եկողներից հարցնում էին, թե ում օգտին են քվեարկել: Հանձնաժողովի նախագահը ոստիկաններին չկանչեց կարգը պահպանելու և դիտորդը ստիպված էր զանգահարել Կենտրոնի ոստիկանության բաժանմունք, որից հետո միայն 10-15 րոպեով ոստիկանները հայտնվեցին.

‎բ. Քվեախցիկները չէին ապահովում գաղտնիությունը, քանի որ ընտրողները մեջքով կանգնած էին քվեարկում.

գ. Խցիկներին հաճախ մոտենում էին մի քանի հոգով: Նախագահը, մասնավորապես առավոտյան և երեկոյան ժամերին, ընտրողներին ուղեկցում էր մինչև քվեախցիկ և հուշում, թե ում անունը նշեն.

դ. Մոտ 15 հոգի առնվազն 4-5 անգամ տարբեր հագուստներով մասնակցել էին ընտրությանը:

ե. Ընտրության ընթացքում մարդկանց վրա գործադրվում էր հոգեբանական ճնշում: Քվեախցիկներից մեկից ընդամենը 50 սմ վրա, իսկ քվեատուփից` 1 մետրի վրա անկյունում տեղադրված էր տեսախցիկ, որը տեղափոխվեց հանդիպակաց անկյուն միայն ժամը 17:00-ի մոտ` Ազատություն ռադիոկայանի լրագրողի դիտողությունից հետո: Անհայտ մնաց, թե ում կողմից էր կատարվում նկարահանումը.

զ. Ընտրության ընթացքում մի երիտասարդի դուրս էր հրավիրվել, ասելով որ նա կարուսել է անում Արարատ Զուրաբյանի օգտին նշված քվեաթերթիկով: Տեղամասի առջևում նրան ծեծել էին դրսում կանգնած երիտասարդները նախագահի ներկայությամբ: Նախագահը ոստիկանությանը չէր դիմել, սակայն իր մոտ էր պահել երիտասարդի անձնագիրը.

է. Մեր կազմակերպության դիտորդից միջանցքների կուտակումները և խմբերի ակտիվ տեղաշարժը նկարահանելու ժամանակ այդ խմբերի երիտասարդներից մեկը, մյուսների հայհոյանքների ուղեկցությամբ` քաշքշելով խլել էր լուսանկարչական ապարատը, վերադարձնելով այն մի քանի րոպե անց առանց ժապավենի: Երկրորդ անգամ, երիտասարդների նույն խմբից մեկը գողացել է դիտորդի պայուսակը, հանելով նրա միջի ապարատը և կրկին վերադարձնելով այն առանց ժապավենի.

ը. Դիտորդների և վստահված անձանց նկատողություններին նախագահն արձագանքում էր կոպտորեն, սպառնալով դուրս հրավիրել տարածքից:

 

10/37 տեղամաս.

 

ա. Տեղամասում առավոտից մինչև օրվա երկրորդ կեսը մթնոլորտը շատ լարված էր: Հանձնաժողովի բոլոր անդամները անընդհատ վիրավորելով, մեղադրելով, փորձում էին ճնշում գործադրել անդամներից մեկի վրա:

բ. Տեղամասի բացվելու ժամանակ, դիտորդներին և վստահված անձանց ասացին, որ գնան և իրենց տեղերը նստեն` սահմանափակելով իրենց իրավունքները և խոչընդոտելով աշխատանքը:

գ. Կազմակերպության դիտորդին հանձնաժողովի քարտուղարը հրաժարվեց տալ արձանագրություն: 

դ. Հանձնաժողովի անդամներից մեկը սպառնացել է վստահված անձանց և դիտորդներին, արգելելով ծանոթանալ ընտրողների անձնագրի հետ.

ե. Ամբողջ ընթացքում տեղամաս էին ներս ու դուրս անում կողմնակի անհայտ անձիք: 

զ. Միևնույն մարդը 5 անգամ ելումուտ էր անում տեղամաս` ավտոմեքենայով տարբեր մարդկանց էր բերում քվեարկելու:

 

Դիտորդության տվյալների ավելի մանրամասն ամփոփումը տեղադրվելու է կազմակերպության էլեկտրոնային կայքում. www.transparency.am 


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

   

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտ

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter