Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հաղորդում քրեական հանցագործության մասին

 

09 | 09 | 2008 | 12:00 | Հայտարարություն

 

2008թ. սեպտեմբերի 4-ին Ազգային անվտանգության տնօրեն Գ.Հակոբյանը Արմենպրեսին տված պարզաբանումներում հայտնում է, որ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում կազմակերպվող հանրահավաքների և երթերի ընթացքում հնչեցնում էին քաղաքացիական անհնազանդության պատրաստ կոչեր` անկախ ընտրությունների վերջնարդյունքից:

 

Տվյալ պարզաբանմամբ` ԱԱԾ տնօրենը հիմնավորում է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու որոշումը:

 

1.   Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ԱԱԾ-ի տնօրենը հրապարակավ հայտնում է, որ զբաղվում է քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումով:

 

2.   ԱԱԾ տնօրենը քաղաքացիական հնազանդությունը համարում է քրեորեն պատժելի արարք, որը քրեորեն հետապնդելի չէ ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլև ճանաչվում է որպես քաղաքացիների իրավունք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանի 3-րդ պարբերությամբ:

 

ԱԱԾ տնօրենը, փաստորեն, գերազանցել է իր պաշտոնական լիազորությունները, ավելին, չարաշահել է` դրանք օգտագործելով ընդդեմ քաղաքացիների, որը ՀՀ օրենսդրությամբ հանդիսանում է քրեորեն պատժելի արարք (ՀՀ Քր. օր-ի 316, 317 հոդված):

 

Սույն հայտարարությամբ

 

1.   Որպես հաղորդում դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին քրեական գործ հարուցելու ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանի նկատմամբ,

 

2.   Դիմում եմ ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դևիսին եւ ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիգին:

 

ԱԱԾ տնօրենի` որպես իշխանության կարևոր օղակներից մեկի ղեկավարի կողմից քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումների հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության կողմից` որպես Եվրախորհրդի անդամ պետության պարտավորության կատարման շրջանակներում:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Նախագահ Արթուր Սաքունց


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստոս    
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter