Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գագիկ Շամշյանի սեռական օրգանների եւ մտամոլոր պահակների անպատասխան սիրո մասին

 

13 | 03 | 2009 | 22:00 |

 

 

Իմ Մարշալ (մականունով) ընկերը Շահումյանի կալցոյի մեջ իր մի ամորձին կորցրեց, թուրքի, թե ռուսի գնդակն այդպես էր դիպել  հետո առանց մեր կատակի էլ ասում էր` ձու էլ կա, ձու էլ .:

 

Գագիկ Շամշյանը կռվարար տղա է:

 

Գագիկ Շամշյանը իմ ընկերը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է. Գագիկ Շամշյանի սեռական օրգաններին խփողը տղամարդ չէ: Եթե այս մտքին անհամաձայն մեկը կգտնվի, Հայաստանի պատմության թանգարանում պահած տեղ կա: Տղամարդ բառի օգտագործումն այստեղ սեռային խտրականություն չի պարունակում: Կարող էի ասել, թե Գագիկ Շամշյանի սեռական օրգաններին խփողն արժանապատվություն չունի, բայց դրանից հետո ստիպված պիտի լինեի մեկնաբանել այդ բառը, ինչն արդեն անիմաստ է: Տեսնես այդ ի՞նչ ահարկու վտանգ է իրենից ներկայացրել Գագիկ Շամշյանը լեզվաբանական Բրյուսովի համար, որ վնասազերծելու միակ ելքը գտել են նրա սեռական օրգաններից կախվելը: Երեւի միայն այդպես է հնարավոր եղել Գագիկին տապալել: Զարմանալի է, որ երիկամներին չեն սկսել խփել էն էսթաբլիշմենթակից մշակույթակրի կնոջ ու դրա համազգեստավոր գազանաբարո ընկերների պես:

 

Ես, եղել է, ժամերով դիտել եմ Գագիկ Շամշյանի աշխատանքը` դատարանների շուրջն ու ներսում: Նա միշտ աշխատում է պատերազմի եւ խաղաղության սահմանագծին, բայց չեմ տեսել, որ կռիվ նախաձեռնի: Նրա մասին կռվարար ասելիս, ի նկատի ունեմ բնավորության պայթուցիկությունը, քանի չեն կպնում՝ մեղվի նման բզզում է, ֆոտոսարքը ձեռին պտտվում է, սողոսկում է մարդկանց միջով, հասնում իր ուզած տեղին ու դիրքին, հայտնվում է այնտեղ, որտեղ բոլորովին չեն սպասում ու Գյումրու դատարանի, իբր զբաղված դահլիճում (Ուռուտյանի դատին զուգահեռ), նկարում թուղթ խաղացող 2 քառյակ ոստիկանի : Բայց հենց կպնում են իրեն, հենց մի թեթեւ քաշում են թեւքից՝ միլիցիք կամ ավելի միլիցիք կամ ոչ պակաս միլիցիք` պայթում է, սկսում է նախ խռովկան երեխայի պես քաշել թեւքը, ձգվում, փորձում է հեռանալ, հենց հալածել են սկսում, տրաքում է՝ կռիվ է սարքում, սկսում է վիճել ու լավ է անում, որովհետեւ կարգին տղա է, հոգին ուժեղ է, թեպետ երիկամներն` ավելի տկար մարտի 1-ի առավոտվա քացիներից:

 

Մեկը լինի հարցնի.-Ընչի՞ եք զարկել Գագիկ Շամշյանի սեռական օրգաներին, պատկերացնու՞մ եք դրա քաղաքական հետեւանքները: Էգուց պեդդեպը կգրի, որ ռեժիմն արդեն ֆոտոլրագրողների սեռական օրգաններից է վախենում, 56 կիլանոց տղեքի սեռական օրգաններից: Մտածե՞լ եք դրա մասին, հասկանու՞մ եք դրա բանասիրական հետեւանքները. երկուշաբթի ԵԱՀԿ-ն կասի ճիշտ է` ֆոտոլրագրողի տապալումը եղել է եվրոպական չափանիշներին համապատասխան, բայց որոշ խնդիրներ դեռ մնացել են չլուծված, մասնավորաբար, չի հաջողվել պոկել նրա սեռական օրգանները , ԵԽԽՎ-ն առաջիկա նիստում Հայաստանի մասին մոտավորապես 1658 բանաձեւում համապատասխան ռեկոմենդացիա կդնի, որ կվերաարձանագրվի մոտավորապես 1673 բանաձեւում, թե Վենետիկի հանձնաժողովը արդեն հավանություն է տվել ՀՀ Գագիկ Շամշյանի սեռական օրգանները անմնացորդ խժռելու մասին օրենքի նախագծի վերջին տարբերակին, ի գո~րծ ներողություն: Միամիտ հարցեր չտաք, թե իշխանությունն ի՞նչ մեղք ունի:

 

Գագիկ Շամշյանին ծեծելու դրդապատճառի ամենահավանական վարկածն այնուամենավ սա է. տեսել են` ինչքան անզգույշ քաշքշում են` չի մեռնում, ինչքան դատում են` չի նստում, ինչքան նաֆսում են` չի ծնկում, սկսել են կասկածել սեռական օրգանների զորության վրա, սկսել են հետապնդել-հետապնդել, մետրոյում, ավտոբուսում, ցույցերի ու երթերի մեջ, գիշեր ու ցերեկ, շնչակտուր ու համբերատար, լոզոտ ու քրտնահոտ, գուցե` սիրածոր ու երեւի` վավաշոտ մինչեւ Գագիկ Շամշյանը մտել է Բրյուսովի լեզվաբանական ծուղակը : Ա~յ նախանձ, ա~յ չուզողություն

 

-Գագիկ Շամշյանը կարգին, կռվարար տղա է: Շատվոր եք եղել, գյադե´ք: Ապացուցված է վաղուց. ֆոտոխցիկով, թուղթուգրիչով մարդկանց վրա հարձակվողներդ ու տերերը ձեր մարդկային խոսք չեք հասկանում, այլապես հասկացած կլինեիք վաղուց, մի´ խփեք լրագրողների ամորձիներին` ոտներդ կջարդեք, լրագրողներին մի´ կպեք պատահաբար, մի´ կպեք պարզապես, մի´ կպեք դիտմամբ, մի´ կպեք պատվերով ու մի´ կպեք անպատվեր, գլուխներդ պատերով տվեք, պատը` գլուխներովդ, զգաստ, զգույշ ու զգոն եղեք լրագրող տեսնելուց, պապանձվեք լրագրողի քայլք լսելուց, հեռվանց լրագրողի ներկայություն զգալուց անգամ կոճկեք բերաններդ, շղթայեք վզերդ մոտակա կոնդին կամ գոնե` միմյանց, աչալուրջ ու սրտացավ եղեք, ուշադիր, ակնդետ, հեռազգա ու կանխատես եղեք, որ թե սայթաքի լրագրողը հանկարծ, նետվեք ոտների տակ, փռվեք ու գրկեք, որ փեշը կամ արմունկը գետնին չգա, կհատուցվի, վստահ եղեք, բայց այս ամենը, այս լեզվով չեք հասկանում ցավոք: Ուրիշ լեզվով պիտի խոսվի հետներդ, Սահմանադրություն չբերեք հետներդ ու ազատ տեղաշարժման հոդվածի վրա հոնգուր չլաք տեղում:   

 

Լեւոն Բարսեղյան


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter