Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ընդդեմ ՀՀ Քաղաքաշինության նախարարության նախագծի

 

18 | 03 | 2009 | 17:00 | Հայտարարություն

 

Գյումրու հանրային խորհրդի 11-րդ նիստի մասնակիցների հայտարարությունը

 

18 մարտի 2009, Գյումրի

 

Ծանոթացանք ՀՀ Քաղաքաշինության նախարարության վեբ կայքում տեղադրված Գերեզմանատեղերի համար վճարովի հիմունքներով տրամադրվող հողատարածքների մեկ քառակուսի մետրի համար վարձավճարներ սահմանելու եւ ՀՀ կառավարության 2006 թվի նոյեմբերի 23-ին N1910-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին եւ դրա տեղեկանք-հիմնավորմանը:

 

Այս հայտարարությամբ մեր զարմանքն ու վրդովմունքն ենք հայտնում նախագծում տեղ գտած այն դրույթների կապակցությամբ, որոնցով նախատեսվում է գերեզմանատեղերի համար վճարովի հիմունքներով տրամադրվող լրացուցիչ հողատարածքի մեկ քառառակուսի մետրի վճարի չափ սահմանել  Երևանում 1,0 մլն դրամ, իսկ մարզերում` 0,5 մլն դրամ: Մեզ համար անընդունելի են նախագծում բերված գները, իսկ նախագիծն ամբողջությամբ վիրավորանք է բոլորիս հասցեին:

 

Համարում ենք, որ հիշյալ գները կամ սակագները որեւէ կերպ հիմնավորված չեն, անհասկանալի եւ մեզնից գաղտնի են մնում առաջարկվող գների գոյացման հաշվարկները, մասնավորաբար` ինչու պիտի Երեւանում լրացուցիչ 1 քառակուսի մետրը կրկնակի թանկ արժենա քան մարզերի գերեզմանատեղերի մեկ քառակուսի մետրը, ինչո՞ւ պիտի մարզերում գերեզմանատեղերի լրացուցիչ մեկ քառակուսի մետրը արժենա 0,5 մլն դրամ, եւ ոչ` 50 դրամ կամ 50 մլն դրամ, ո՞րն է եղել այդ թվերի հաշվարկի տրամաբանությունը:

 

Պահանջում ենք անհապաղ շրջանառությունից հանել հիշյալ նախագիծը, անկախ եւ որակյալ փորձագետների մասնակցությամբ այն ենթարկել փորձաքննության, կատարել գների վերահաշվարկ, մասնավորաբար զանազանեցնել (դիվերսիֆիկացնել) գները` կախված Հայաստանի համայնքների բնակչության թվից, հողերի գոտիավորման առկա սխեմաներից եւ համայնքների հողահատկացման հնարավորություններից: Մասնավորաբար, վստահ ենք, որ գյուղական բնակավայրերում գերեզմանատեղերի հատկացումը պիտի կատարվի բացարձակ անվճար, իսկ քաղաքային բնակավայրերում` գերեզմանատեղերի հատկացման համար պիտի կիրառվեն արդեն առկա տարածագհատման գոտիականության գործակիցները:

 

Առաջարկում ենք, այս խնդրի շուրջ հանրային քննարկումներ եւ լսումներ կազմակերպել Հայաստանի ոչ պակաս քան 40 գյուղական եւ քաղաքային համայնքներում, ինչպես նաեւ` զանգվածային լրատվամիջոցներով:


Ծանոթություն.

 

Գյումրու հանրային խորհուրդը իրավաբանական անձ չէ: Խնդրվում է Գյումրու հանրային խորհուրդը ուրիշ բաների հետ չշփոթել: Այն բաղկացած է անհատ քաղաքացիներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, լրագրողներից, պետական եւ տեղական իշխանությունների ու կազմակերպությունների աշխատակիցներից, մշակույթի գործիչներից եւ այլն: Գյումրու հանրային խորհրդի աշխատանքային սկզբունքը բաց ֆորումն է: Գյումրու հանրային խորհուրդը նախաձեռնվել է  2005-2007 թվականների ընթացքում, այն իր առաջին պաշտոնական նիստը գումարել է 2007 թվականի օգոստոսի 11-ին: Գյումրու հանրային խորհրդի առաքելությունը Գյումրու զարգացման խթանումն է: Աշխատանքների համակարգողներն են Խորան Արդ ՀԿ նախագահ Սեյրան Մարտիրոսյանը (հեռ. 0312 59450, 56917 [email protected]) եւ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը (հեռ 0312 50622, [email protected]): ԳՀԽ նիստերի արձանագրությունները տես www.asparez.am եւ www.menqplus.am կայքերում:    


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter