Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մարտի 25-ը որպես Խոսքի ազատության տոն ունենալու եւ նշելու մասին

 

20 | 03 | 2009 | 21:30 | Հայտարարություն  

 

 

2009 թվի մարտի 25-ին լրանում է մեկ տարի այն օրվանից, երբ մոտ մեկ տասնյակ հազար հայաստանցիների եւ աշխարհասփյուռ հայության ջանքերով հաջողվեց հաղթանակ տոնել Խոսքի ազատության համար մի աննախադեպ գոտեմարտում. համաժողովրդական հեռուստատեսային եւ ինտերնետային մարաթոնի շնորհիվ 7 օրում հանգանակվեց մոտ 25 մլն դրամ, որով հնարավոր եղավ ետ մղել Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության դեմ հարկային մարմինների լայնածավալ հարձակումը մինչեւ ելման դիրքեր: Մարտի 25-ին փակվեց այն տուգանային գումարը, որ կեղծ ու չապացուցված հիմքերով նկարել էին հարկայինի օպերլիազորները եւ, որ առանց վկաներին լսելու եւ ապացույցների ուսումնասիրման` արտանկարել էր դատարանը: Հանգանակության շնորհիվ հնարավոր եղավ պահպանել հեռարձակման հաճախականության լիցենզիան, աշխատատեղերը, ազատ եւ միայն հանրությունից կախված հեռուստաընկերությունը ու մեր բոլորի Խոսքի, արտահայտման, կարծիքի, տեղեկատվության ազատությունը: Դժվար է գերագահատել այն սխրանքը ինչ գործեց հեռուստաընկերությունը հանրության աջակցությամբ:

 

Դեռ մեկ տարի առաջ, արժանիորեն գնահատելով այդ հաղթանակը, մտահղացանք Մարտի 25-ը Խոսքի ազատության տոն ունենալ ու տոնել այդ օրը ամեն տարի:

 

Այսով տեղեկացնում ենք, որ 2009 թվի մարտի 25-ին` չորեքշաբթի օրը Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում հանդիսավորությամբ նշվելու է այս տոնը. ժամը 14-ին տեղի է ունենալու մամլո ասուլիս, ապա` հյուրերի համար զբոսանք հին քաղաքում, իսկ ժամը 17-ին` ճաշկերույթ: Բոլոր նրանք, ովքեր այդ օրը նաեւ իրենց տոնն են համարում, հրավիրվում են Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ` Գյումրի, Պուշկինի փ., 96: Այդ օրը բաժակ ենք բարձրացնելու բոլոր նրանց պատվին, ովքեր որեւէ ներդրում ունեցան ԳԱԼԱ ՀԸ եւ Խոսքի ազատության պաշտպանության գործին:

 

Խնդրում ենք այս հրավերը համարել հատուկ անձնական հրավեր եւ տարածել բոլոր հնարավոր ուղղություններով:

 

Տոնակատարության նախապատրաստությունները պատշաճ կազմակերպելու համար խնդրում ենք մասնակցությունը նախահաստատել մինչեւ մարտի 24-ը ժամը 15-ը [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներով, կամ 0312 50622 կամ 091821363 հեռախոսահամարներով:  


    

Հատված 1 տարի առաջ հրապարակված մամլո հաղորդագրությունից

 

Մարաթոնը, չնայած մեկնարկեց Գյումրիում եւ Շիրակի մարզում, շատ արագ ծավալվեց Հայաստանով մեկ, ապա հասավ մինչեւ Եվրոպա, Միացյալ Նահանգներ, ՌԴ ծայր արեւելք` Պրիմորյե: Հազարավոր մարդիկ իրենց դրամական նպաստը բերեցին Խոսքի ազատության պաշտպանությանը: Նրանց մոտ մեկ քառորդը երբեք չի դիտել Գյումրու ԳԱԼԱ ՀԸ հաղորդումները, բայց իրենց հանգանակություններով նպատակահարմար գտավ այդպես իր բողոքը հայտնել հայաստանյան հասարակական-քաղաքական բարքերի նկատմամբ: Մարաթոնը դարձավ համահայկական: Նվիրատվություններ կատարեցին անհատներ, խմբեր, գործարարներ, թոշակառուներ, ուսանողներ եւ դասախոսներ, դպրոցականներ, աշակերտներ, ուսուցիչներ եւ դպրոցական հանրույթներ, լրագրողներ, ԶԼՄ-ներ, հասարակական գործիչներ, հասարակական կազմակերպություններ, պատգամավորներ, թաղային հեղինակություններ, իրավապահ համակարգի աշխատակիցներ, արտագնա աշխատողներ, տնային տնտեսուհիներ, գործազուրկներ եւ շատ ուրիշներ: Նվիրատվությունները կազմում են 2104 տող, այդ թվում 542 տող` բանկային փոխանցումների ճանապարհով: Հանգանակության մասնակիցների ճշգրիտ թիվը որոշել խիստ դժվար է: Բանն այն է, որ մի քանի հարյուր դեպքերում նվիրատուները ներկայացել են խմբերով. Մի խումբ ընկերներ, թիվ -- վարժարան, կամ դպրոց եւ այլն: Մոտավոր հաշվումներով եւ վերլուծությամբ, Խոսքի ազատության պաշտպանության հանգանակությանը մասնակցել է մոտ 10.000 հոգի:

 

ԳԱԼԱ ՀԸ եւ Խոսքի ազատության պաշտպանության հանգանակությունը ընթացել է 7 օր շարունակ, 2008 թվի մարտի 19-25-ը, եւ հետաքրքիր զուգադիպությամբ ներառել է Ավագ Շաբաթվա մեծ մասը եւ Սուրբ Զատիկը: Մարաթոնն իսկապես դարձավ փորձությունների շաբաթ, հազարավոր մարդիկ ոտքի ելան եւ ապացուցեին, որ Խոսքի ազատությունն իրենց համար մեծագույն արժեք է, որ իրենք պատրաստ են այն պաշտպանել այս եւ, եթե անհրաժեշտություն լինի` այլ միջոցներով էլ:

 

Հայաստանյան ներքին քաղաքական զարգացումների` մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների, քաղաքական բանտարկությունների, խոշտանգումների, գրաքննության, զանգվածային ահաբեկությունների եւ այլ այլանդակությունների ֆոնին սա փոքր, բայց խորհրդանշական հաջողություն էր.

 

 Հաջողվեց փրկել ազատ եւ ինքնուրույն լրատվական քաղաքականություն վարող հեռուստաընկերությունը,

 Հաջողվեց պահպանել մի քանի տասնյակ աշխատատեղ Գյումրի քաղաքում,

 Հաջողվեց պահպանել հեռարձակման հաճախականության լիցենզիան,

 1 պատմական նախադեպ ստեղծվեց, առ այն, որ հանրությունը պատրաստ է պաշտպանել այն հեռուստաընկերությունը, որը գործով է ապահովել բազմակարծություն ու իր գործն անելով ընդդիմացել է քողարկված եւ բացահայտ գրաքննությանը:

 

Հարկային տեսչության գրոհը ԳԱԼԱ ՀԸ դեմ մեկնարկեց 2007 թվի հոկտեմբերի 16-ին եւ տեւեց  մինչեւ 2008 թվի մարտի 25-ը` 161 օր: Այդ ամբողջ ընթացքում ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ն չկարողացավ անգամ 1 դրամ ծախսել, աշխատեց ծանրագույն ֆինանսատնտեսական եւ հոգեբանական պայմաններում: Այդ կես տարում ունեցավ ընդամենը 540.000 դրամ եկամուտ, կորցրեց բոլոր գովազդատուներին, որոնք, չդիմանալով ռեժիմի ճնշումներին, դեռ մինչեւ 2007 թվի նոյեմբերի 1-ը դադարեցրին իրենց պատվերները ԳԱԼԱ ՀԸ-ում:

 

Հարկայինի հարձակման մասով կրկնակի խայտառակություն է այն փաստը, որ այս հարկային գրոհի նախաձեռնող ՀՀ ԿԱ ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանից սկսած մինչեւ ամենաշարքային օպերլիազորը եւ հարկայինի ակտը հաստատած ՀՀ Վարչական դատարանի դատավոր Էդ.Նահապետյանը ԳԱԼԱ ՀԸ դեմ իրենց գործողությունները իրագործելիս վճարվում էին մեր հարկերից: Եւ ՄԻ Եվրոպական դատարանում ԳԱԼԱ ՀԸ-ին հասցված վնասների հնարավոր փոխհատուցման վճռի կատարումը լինելու է էլի մեր վճարած հարկերի հաշվին` պետական բյուջեից: Ստացվում է, որ իրենց պաշտոնական դիրքը չարաշահող պաշտոնյաների սխալների եւ դիտավորությունների համար վճարում ենք մենք բոլորս:

 

Մանրամասները` www.asparez.am կայքում:


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter