Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մայր Աթոռի հողերը վաճառելիս

 

28 | 03 | 2009 | 21:30 | Հաղորդագրություն   

 

Հարուցվել է քրեական գործ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականություն հանդիսացող հողամասի մի մասը վաճառելու համար

 

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականություն հանդիսացող հողամասի մի մասը որպես համայնքային սեփականություն վաճառելու համար:

 

Հայ Առաքելյական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ Շիրակի մարզի դատախազություն ներկայացրած դիմումում մատնանշված հանգամանքների ստուգմամբ պարզվել է, որ Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության, շինարարության և անշարժ գույքի կադաստրի բաժնի պետի տեղակալ Հ.Գասպարյանը (լուսանկարում), իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականություն հանդիսացող Գյումրու Օզանյան փողոցի 1-ին հասցեի 0,81 հա հողամասից 116 քմ հողամասն առանձնացնելով որպես համայնքապատկան հողամաս, 26.05.08թ. ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում հողամասը գնել է Գյումրու քաղաքապետի տեղակալ Գ.Մանուկյանի որդին՝ Գևորգ Մանուկյանը:

 

Գնած հողամասը գրանցելու նպատակով վերջինս դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու ստորաբաժանմանը: Նույն ստորաբաժանման հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետ Ա.Գրիգորյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող հողամասը չափագրելուց հետո տվել է դրական եզրակացություն, որի հիման վրա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող հողամասը 08.07.2008թ. պետականորեն գրանցվել է Գևորգ Մանուկյանի անվամբ:

 

Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ՝ դիմումում նշված հանգամանքների ստուգման արդյունքներով ոստիկանության քննչական բաժնում 24.03.09թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


ՀՀ գլխավոր դատախազության
մամուլի ծառայություն


ՀՀ Քրեական օրենսգրքից ոչ պաշտոնական քաղվածք

 

Հոդված 308. Պաշտոնական լիազորությունները չարաշահելը

 

1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter