Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Բողոք ՀՀ Կրթության եւ գիտության նախարարին

 

31 | 03 | 2009 | 13:00 | Հաղորդագրություն (6)

 

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Ս.Սեյրանյանին

Պատճենը՝ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանին

 

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոցի թվով 16 մանկավարժներից

 

30 մարտի, 2009

 

ԲՈՂՈՔ

 

Դպրոցի մանկավարժական խորհրդի 16 անդամների առաջարկի կատարման նկատմամբ տնօրենի պաշտոնակատարի դրսեւորած անգործության մասին

 

Հարգելի պարոն Սեյրանյան,

 

2009 թվի մարտի 25-ին մենք, ներքոստորագրյալ մանկավարժներս գրավոր դիմումով դիմել ենք մեր` Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, խնդրելով մինչեւ մարտի 28-ը մանկավարժական խորհրդի արտահերթ նիստ գումարել: Մեր դիմումում ասվում է. Հաշվի առնելով մանկավարժական խորհրդի օրինակելի կանոնադրության կետ 13-ը` խնդրում ենք մինչեւ մարտի 28-ը հրավիրել մանկավարժական խորհրդի արտահերթ նիստ: Օրակարգում` 2009 թ.-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած մանկավարժական խորհրդի նիստի` օրակարգի 2-րդ հարցի արձանագրության եւ ընդունած որոշման քննարկում::

 

Անցած օրերի ընթացքում դպրոցի տնօրենի պաշտոնակատար Անահիտ Բաղդասարյանը մանկավարժական խորհրդի արտահերթ նիստ չի գումարել: Միայն այսօր` մարտի 30-ին դպրոցի գործավարը մեզ է հանձնել մարտի 28-ով թվագրված Ա.Բաղդասարյանի 01/135 գրությունը, որում ասվում է. Խնդրում եմ Ձեր 2009թ. մարտի 25-ի Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարին ուղղված դիմումում նշված մանկավարժական խորհրդի նիստի առաջարկվող օրակարգը հստակեցնել եւ այն ներկայացնել մանկավարժական խորհրդի կանոնադրությանը համապատասխան քննարկվող հարցերի շրջանակում: (պատասխանը մեջբերված է ամբողջությամբ):  

 

Հարկ ենք համարում ստորեւ բերել այն պատճառները, որոնք մեզ ստիպել են մանկավարժական խորհրդի արտահերթ նիստ հրավիրել:

 

Տնօրենի պաշտոնակատարը 2009 թվի փետրվարի 19-ին հապճեպ մանկավարժական խորհրդի նիստ էր հրավիրել, որի ե´ւ հրավիրումը, ե´ւ անցկացումը եղել էր ՀՀ գործող օրենսդրության կոպիտ խախտումներով.

 

1.         Մանկավարժական խորհրդի նիստի մասին իրազեկումը պատշաճ չի եղել. հայտարարությունը ուսուցչանոցում փակցվել է նիստից ընդամենը մեկ ժամ առաջ, ինչի հետեւանքով մանկավարժներից մի քանիսը չեն տեղեկացվել եւ, բնականաբար, չեն մասնակցել այդ նիստին:

2.         Մանկավարժական խորհրդի նիստի մասին հայտարարությունը չի պարունակել նախնական օրակարգ կամ օրակարգի նախագիծ, որի վերաբերյալ մանկավարժները փոփոխություններ եւ առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն չեն ունեցել:

3.         Նիստը հրավիրվել է դասերի ժամանակ, որի արդյունքում 60 րոպե շարունակ ձախողվել է դպրոցի դասապրոցեսը, երեխաները, այդ թվում` տարրական դասարանների, նիստի ամբողջ ընթացքում մնացել են դասարաններում առանց ուսուցիչների եւ դասվարների: Նույն ժամանակահատվածում վտանգվել է երկրորդ բ դասարանի աշակերտ Ազատ Գրիգորյանի առողջությունը եւ նույն դասարանի դասվար Սուսաննա Գրիգորյանի կյանքը, ինչը հնարավոր է եղել փրկել Շտապ օգնության ծառայություն կանչելով եւ առաջին բուժօգնություն ցուցաբերելով:

4.         Առանց օրակարգի նախագծի հրավիրված մանկավարժական խորհրդի նիստը ընթացել է նիստի գումարման կարգի խախտումով. տնօրենի պաշտոնակատարը նիստի սկզբում հայտարարել է օրակարգային մեկ հարց, օրակարգի այդ հարցի քննարկումը սկսվել է առանց օրակարգի հաստատման, ապա, պաշտոնակատարը հրամայական կերպով քննարկման է դրել նաեւ երկրորդ հարց:

5.         Մինչեւ երկրորդ հարցի քննարկմանն անցնելը (մանկավարժական խորհրդից դպրոցի խորհրդի երկու անդամ ընտրելը) դպրոցի մանկավարժական խորհրդի անդամ եւ փոխտնօրեն Ռուզան Մովսիսյանը առաջարկել է այդ հարցի քննարկումը հետաձգել, այն հիմավորմամբ, որ իր` դպրոցի կառավարման խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման մասին Շիրակի մարզպետի որոշումն ինքը վիճարկում է Վարչական դատարանում, բացատրել է, որ դատարանը կարող է բավարարել իր հայցը` անվավեր ճանաչել մարզպետի որոշումը, իսկ մանկավարժական խորհրդից դպրոցի խորհուրդ նոր անդամների պատվիրակումը կարող է անհնարին դարձնել դատարանի որոշման կատարումը, Ռ.Մովսիսյանը առաջարկել է չշտապել, մանավանդ, դպրոցի մանկավարժական խորհրդից դպրոցի խորհուրդ պատվիրակների ընտրության համար մարզպետը իր կարգադրության մեջ նշել է 20-օրյա ժամկետ, անցել է 9 օր եւ դեռ 11 օր կա այդ կարգադրությունը կատարելու համար: Այս հիմնավորմամբ Ռ.Մովսիսյանը պնդել է իր առաջարկը` խորհրդի նոր անդամների ընտրության հարցը հետաձգելու մասին: Առաջարկել է հետաձգման առաջարկությունը դնել քվեարկության, ինչին նիստը նախագահող տնօրենի պաշտոնակատարը պատասխանել է, թե Ռուզան Մովսիսյանը իրավունք չունի առաջարկներ անելու եւ ասել թե, ով որ համաձայն չէ, կարող է թողնել նիստը:

(Հաջորդ օրը ՀՀ Վարչական դատարանը, վարույթ ընդունելով Ռ.Մովսիսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետի, որոշեց կիրառել հայցի ապահովման միջոց` արգելել Շիրակի մարզպետի 2009 թվի փետրվարի 10-ի թիվ 29 կարգադրության կատարումը, այն է` դպրոցի մանկավարժական խորհրդից երկու անդամ ընտրել դպրոցի խորհրդի կազմ, իսկ այս գործով հայցի ապահովման համար մարտի 5-ին դպրոց այցելած ԴԱՀԿ ԱԾ ներկայացուցչին դպրոցի տնօրենի պաշտոնակատարը բացատրեց, որ մանկավարժական խորհրդի հիշյալ նիստը փետրվարի 19-ին արդեն կայացել է):

6.         Երկրորդ հարցի քննարկման ժամանակ (մանկավարժական խորհրդից դպրոցի խորհրդի երկու անդամ ընտրելիս) չորս առաջադրված թեկնածուներից անհասկանալի պատճառներով քվեաթերթիկ չեն մտցվել երկուսի` Անահիտ Միսկարյանի եւ Գեղեցիկ Հովհաննիսյանի անունները: Նրանք ինքնաբացարկ չեն հայտարարել:

7.         Յոթը քվե հավաքած Լաուրա Հովհաննիսյանը քվեարկությունից անմիջապես հետո հայտարարել է, թե ինքնաբացարկ է հայտարարում եւ հրաժարվում է լինել պատվիրակ դպրոցի կառավարման խորհրդում, ինչին ստացել է ժամանակավոր պաշտոնակատարի ռեպլիկը, թե ընտրությունն արդեն կայացել է եւ նա հրաժարվել չի կարող:

8.         Խորհրդի երկու անդամների ընտրության հաշվիչ հանձնաժողովը կազմել է քվեաթերթիկ, որում ներառել է երեք թեկնածուների անուն-ազգանուններ, բազմացրել է քվեաթերթիկը, ստորագրել է դրանց դարձերեսին եւ քվեաթերթիկները բերել է ուսուցչանոց: (Այդ քվեաթերթիկներից մի քանիսը մենք տրամադրել ենք դպրոցում ՀՀ ԿԳ նախարարության եւ ԿՊ Տեսչության ուսումնասիրող հանձնախմբին): Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, տեսնելով երեք թեկնածուների անուններով քվեաթերթիկները, հայտարարել է, թե քվեաթերթիկները սխալ են սարքված, պահանջել է նորից պատրաստել դրանք, թողնելով միայն Անահիտ Վարդանյանի եւ Լաուրա Հովհաննիսյանի անուն-ազգանունները:

9.         Փոփոխված քվեաթերթիկներով անցկացված քվեարկությունը չի եղել փակ եւ գաղտնի, ինչպես պահանջում են ՊՈԱԿ-ի եւ մանկավարժական խորհրդի կանոնադրությունները. ուսուցչանոցում տեղի ունեցած քվեարկության ժամանակ քվեախուց եւ քվեատուփ չի եղել: Մանկավարժները քվեարկել են մյուս մանկավարժներից 1,5-2 մետր հեռավորության վրա, սեղանին, երբ քվեաթերթիկում նշում կատարելու տեսարանը որեւէ կերպ փակ չի եղել այլոց համար:

10.      Մանկավարժական խորհրդի նիստից հետո նիստի մասին կազմված արձանագրությունը չի համապատասխանում իրականությանը, դրանում չկան այն բոլոր դրվագները, որոնք իրականում տեղի են ունեցել եւ նկարագրված են վերեւում:

 

Մենք վստահ ենք, որ Գյումրու թիվ 19 դպրոցի փետրվարի 19-ի մանկավարժական խորհրդի նիստի կազմակերպման, անցկացման եւ արձանագրության ստորագրման ընթացքում դպրոցի տնօրենի պաշտոնակատար  Անահիտ Բաղդասարյանը, մի շարք կարգազանցություններով չարաշահելով իր պաշտոնական դիրքը եւ անցնելով իր լիազորությունները, սահմանափակել է մեր օրինական իրավունքները:

 

Ահա այդ կոպիտ սխալներն ուղղելու համար նիստի հաջորդ օրը` փետրվարի 20-ին դպրոցի թվով 23 մանկավարժներով (դպրոցի մանկավարժները 28-ն են) բողոքներ ենք հղել Շիրակի մարզպետին, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետին ու դպրոցի տնօրենի պաշտոնակատարին: Բողոքում նկարագրված են վերը բերված օրինազանցությունների մեծ մասը: Այդ բողոքի լուսապատճեններն ուղարկվել են ՀՀ ԿԳ նախարարին եւ ՀՀ Կառավարության աշխատակազմին ղեկավարին:

 

Այդ բողոքներին հետեւել են մի շարք պաշտոնյաների կողմից մեզ ուղղված զանազան հարցապնդումներ, կանչեր տնօրենի աշխատասենյակ այն նպատակով, որ ուսուցիչները գրություններ տան, թե բողոքն ստորագրելիս, իբր, դրա բովանդակությանը ծանոթ չեն եղել: Մասնավորաբար, Շիրակի մարզպետարանի իրավաբանը անձնագրեր է պահանջել մեզնից եւ մեզ ուղղակի առանձին-առանձին հարցաքննել դպրոցում ու մարզպետարանում: Մենք պնդել ենք մեր բողոքն ու հայտնել, որ հետեւողականորեն պայքարելու ենք փետրվարի 19-ի մանկավարժական խորհրդի նիստի կազմակերպման եւ անցկացման օրինազանցությունները շտկելու համար: Այս ամենն այլկերպ, քան կարծիք ու դիրքորոշում ունենալու համար` հալածանք, կոչել չենք կարող:

 

Շիրակի մարզի կրթության մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը մարզպետին, իրեն եւ տնօրենի  պաշտոնակատարին բողոք հղած 23 հոգուց մեկին` Ռուզան Մովսիսյանին մարտի 5-ին տված գրավոր պատասխանում գրում է. Ի պատասխան ՀՀ Շիրակի մարզպետին հասցեագրված Ձեր եւ Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոցի մանկավարժական խորհրդի անդամների 2009 թվականի փետրվարի 20-ի դիմումի հայտնում ենք, որ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության եւ իրավաբանական բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դիմումում ներկայացված հարցերը չեն կարող հիմք ծառայել մանկավարժական խորհրդի որոշումը չեղյալ հայտարարելու համար (պատասխանը մեջբերված է ամբողջությամբ): Պարզվում է, որ այս պաշտոնյաների համար անհաղթահարելի դժվարություն է եղել 13 օրում բացահայտել բոլոր այն օրինազանցությունները, ինչ թվարկված է վերեւում եւ, ինչ 2 օրում պարզեց ՀՀ ԿԳ նախարարության եւ ԿՊ Տեսչության աշխատակազմը Գյումրիում աշխատելիս:

 

ՀՀ ԿԳ նախարարին դպրոցի փոխտնօրեն Ռուզան Մովսիսյանի փետրվարի 14-ի եւ 20-ի բողոքների հանգամանքների ուսումնասիրման համար դպրոց այցելած ՀՀ ԿԳ նախարարության եւ Կրթության պետական տեսչության հանձնախմբի ներկայացուցիչների հետ փետրվարի 23-24-ին տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մանկավարժները մեկ առ մեկ թվել եւ նկարագրել են այն բոլոր խախտումները, որ նշված են վերեւում: ՀՀ ԿՊ Տեսչության պետից Ռուզան Մովսիսյանին մարտի 13-ին հղված նամակում ասվում է, որ ուսումնասիրության արդյունքում միայն տնօրենի պաշտոնակատարի մասով պարզվել է, որ. Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը`

 

1.    Դպրոցի մանկավարժական խորհրդի` 19.02.2009 թվականի նիստը հրավիրել է մանկավարժական խորհրդի կանոնադրության 10-րդ, 11-րդ կետերի պահանջների խախտմամբ:

2.    Խախտել է խորհրդի ընտրության կարգի 2-3 կետի պահանջը` մանկավարժական խորհրդի նիստում, թեկնածուների ընտրության ժամանակ, քվեարկողները նշումներ են կատարել միաժամանակ երկու թեկնածուի օգտին (7 քվեաթերթիկ): Մանկխորհրդի նիստում առաջադրված 4 թեկնածուներից երկուսին հաշվիչ հանձնաժողովը չի գրանցել գաղտնի քվեարկության անցկացման համար նախատեսված քվեաթերթիկներում: Քվեաթերթիկները սխալ են կազմվել, նշվել են` դեմ, կողմ, ձեռնպահ:

3.    Մանկավարժական խորհրդի 19.02.2009 թվականի նիստում կայացած խորհրդի անդամների ընտրության արդյունքները չեն համապատասխանում այդ նիստի թիվ 7 արձանագրության տվյալների հետ:

 

Այսպիսով, 2009 թվականի փետրվարի 5-ի N 1-01/342 գրությամբ ՀՀ Շիրակի մարզպետի կողմից հանձնարարվել է իրականացնել դպրոցի կառավարման խորհրդի կազմի փոփոխություն` խախտելով տնօրենի թափուր պաշտոնի ընտրության կարգի 12-րդ կետի պահանջը: Այնուհետեւ հաջորդել է մարզպետի 2009 թվականի փետրվարի 10-ի N-29 կարգադրությունը` դպրոցի խորհրդի 4 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին: Եւ, վերջապես, ՀՀ Վարչական դատարանի կողմից 20.02.2009թ. որոշմամբ արգելվել է 10.02.2009թ. N 29 կարգադրության կատարումը Ձեր մասով` մինչեւ սույն վարչական գործով դատական ակտի կայացումը, որը չի կատարվել:

 

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ Շիրակի մարզպետին եւ պարտադիր կատարման հանձնարարական է տրվել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: (մեջբերման ավարտը):

 

Պարոն նախարար,

Մինչ օրս մենք տնօրենի պաշտոնակատարի գործողություններում չենք նկատել որեւէ գործողություն, որով վերջինս հիշյալ խախտումները շտկելուն ուղղված ինչ-որ քայլ ձեռնարկած կամ իրականացրած լինի:

 

Մեզ համար ակնհայտ է, որ խնդրո առարկա 2009 թվի փետրվարի 19-ի մանկավարժական խորհրդի նիստի օրինազանցությունների շտկման համար որեւէ ջանք չեն ներդնում  ոչ մարզպետը, ոչ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը եւ ոչ էլ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը, այլապես խնդիրը վաղուց կարգավորված կլիներ: Այդ պաշտոնյաները ձեւացնում են, թե խնդիր ըստ էության չկա: Այս անգործության այլ բացատրություն չունենք:

 

Մանկավարժական խորհրդի նիստ հրավիրելու մեր դիմումին ի պատասխան այսօր մեզ հանձնված տնօրենի պաշտոնակատարի գրությունը (մեջբերված է այս բողոքի առաջին էջի երկրորդ պարբերությունում) ոչ այլ ինչ է, եթե ոչ` խնդիրը կարգավորելուց խուսափելու հերթական եւ անհաջող փորձ: Տնօրենի պաշտոնակատարը խնդրում է մանկավարժական խորհրդի նիստի առաջարկվող օրակարգը հստակեցնել եւ այն ներկայացնել մանկավարժական խորհրդի կանոնադրությանը համապատասխան քննարկվող հարցերի շրջանակում:

 

Գովելի է, որ դպրոցի տնօրենի պաշտոնակատարն արդեն տեղյակ է, որ դպրոցի մանկավարժական խորհուրդը կանոնակարգ ունի: Զարմանալի է, որ ինքը մինչեւ փետրվարի 19-ի մանկավարժական խորհրդի նիստը անտեղյակ է եղել այդ կանոնադրության գոյությանը, որովհետեւ հակառակ պարագայում անհնարին է հասկանալ, թե ինչու է այդ նիստը կազմակերպելիս եւ անցկացնելիս ինքը խախտել նույն կանոնադրության մի շարք կետեր, մասնավորաբար.

  • 10-րդ կետը. նիստերի օրակարգը, անցկացման վայրը, ժամը նախօրոք հայտնվում է հաստատության աշխատակիցներին, այնինչ ոչ բոլոր մանկավարժներին է տեղեկացվել կայանալիք նիստի մասին, եւ ընդհանրապես չի տեղեկացվել քննարկվելիք հարց(եր)ի օրակարգը,

  • 11-րդ կետը. խորհրդի անդամների առաջարկությամբ եւ խորհրդի հավանությամբ օրակարգում հնարավոր են փոփոխություններ, այնինչ փետրվարի 19-ի նիստում ոչ միայն օրակարգ չի հաստատվել, այլեւ մանկավարժական խորհրդի անդամ Ռ.Մովսիսյանի առաջարկը` երկրորդ հարցը հետաձգելու մասին, քվեարկության չի դրվել եւ հրամայական կերպով արգելվել է առաջարկներ ներկայացնել:

 

Տնօրենի պաշտոնակատարի գրության խնդրանքը` մանկավարժական խորհրդի նիստի առաջարկվող օրակարգը հստակեցնել եւ այն ներկայացնել մանկավարժական խորհրդի կանոնադրությանը համապատասխան քննարկվող հարցերի շրջանակում, մեզ հուշում է, որ վերջինս ուշադրությամբ չի ընթերցել մանկավարժական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մեր դիմումը, այնտեղ բավականաչափ հստակ գրված է քննարկվելիք հարցը Օրակարգում` 2009 թ.-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած մանկավարժական խորհրդի նիստի` օրակարգի 2-րդ հարցի արձանագրության եւ ընդունած որոշման քննարկում:: Գուցե տնօրենի պաշտոնակատարն իր պատասխանով ուզում է ասել, թե մանկավարժական խորհուրդը չի կարող քննարկել մանկավարժական խորհրդի նախորդ նիստերից մեկի ժամանակ կայացված որոշու՞մը, կամ այդ որոշման արձանագրությու՞նը: Կամ` կարծում է, որ եթե նման քննարկում տեղի ունենա, այն չի համապատասխանի մանկավարժական խորհրդի կանոնադրությանը: Այնինչ, նույն կանոնադրության երրորդ կետում ասվում է, որ Մանկավարժական խորհուրդը ստեղծվում է հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով: Իսկ այդ արդյունավետության համար ահռելի նշանակություն ունեն ինչպես դպրոցի կառավարման խորհուրդը, խորհրդում մանկավարժական խորհրդից պատվիրակված երկու անդամների աշխատանքը, այնպես էլ` նրանց պատվիրակման գործընթացների օրինականությունը, այդ պատվիրակման պրոցեսի` մանկավարժական խորհրդի նիստի ընթացքը, այդ նիստի արձանագրության համապատասխանությունը տեղի ունեցածին եւ մի շարք այլ հանգամանքները: Ո՞վ, եթե ոչ մանկավարժական խորհուրդը պիտի ձեռնամուխ լինի մանկավարժական խորհրդի նիստերի գումարման ընթացակարգերի պաշտպանությանը եւ սխալների ուղղմանը: Ի՞նչ անել, եթե այդ գործընթացին ձեռնամուխ չի լինում ի պաշտոնե մանկավարժական խորհրդի նախագահը` այս դեպքում` տնօրենի պաշտոնակատարը:

 

Տնօրենի պաշտոնակատարն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին (կամ` շրջանցել է դիտավորյալ), որ մանկավարժական խորհրդի նիստ գումարելու մեր առաջարկում բերված օրակարգային հարցն ամբողջութմաբ վերաբերվում է մանկավարժական խորհրդի նախորդ նիստի մեկ հարցին եւ այդ հարցի քննարկման ու որոշման արձանագրությանը: Այսինքն, մենք չենք առաջարկում քննարկել Մադագասկարում կամ Շրի Լանկայում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումները կամ` դրամային խնայողություններ ունեցող ՀՀ քաղաքացիների մարտի 3-ի արժեզրկման հետեւանքով կրած ահռելի կորուստները, մենք առաջարկել ենք նիստ գումարել ու քննարկել հենց մեր` Գյումրու թիվ 19 դպրոցի կենսագործնեությանն ուղղակիորեն առնչվող հարցեր: Ավելին, մեր առաջարկած օրակարգը վերաբերվում է մանկավարժական խորհրդի նախորդ նիստում քննարկված հարցին, այդ քննարկմանը եւ արձանագրությանը:

 

Վերջապես, ցանկացած տրամաբանող մարդու համար էլ հստակ է, որ եթե փետրվարի 19-ի մանկավարժական խորհրդի նիստի երկրորդ հարցի քննարկումը եղել է մանկավարժական խորհրդի կանոնադրությանը համապատասխան քննարկվող հարցերի շրջանակում, ուրեմն այդ նույն հարցերի հետագա քննարկումները չեն կարող չլինել մանկավարժական խորհրդի կանոնադրությանը համապատասխան քննարկվող հարցերի շրջանակում, այսինքն` առաջարկված օրակարգը նույնպես բարեհաջող կերպով տեղավորվում է նույն` մանկավարժական խորհրդի կանոնադրությանը համապատասխան քննարկվող հարցերի շրջանակում (ներողություն կրկնաբանության համար): Ավելի պարզ չի լինում: Օրինակ. արդյո՞ք նույն մարմինն իրավազոր չէ քննարկել իր իսկ կայացրած նախկին որոշումները, վերանայել կամ չվերանայել դրանք, քննարկել նախորդ նիստերի արձանագրման որակը եւ համապատասխան եզրակացությունների գալ, լինի այդ մարմինը Ազգային Ժողով, որեւէ համայնքի ավագանի, թե` Ծնողական խորհուրդ: Իհարկե կարող է: Տնօրենի պաշտոնակատարի մարտի 30-ին մեզ հանձնված հստակեցման խնդրանքից դատելով, այս ամենն այնպես միանշանակ չէ իր համար:      

 

Այսպիսով, անկախ մանկավարժական խորհրդի կանոնադրության պարունակությունից, մեր առաջարկած (նիստի ժամանակ փոփոխվելիք կամ չփոփոխվելիք) օրակարգի հիմնավոր լինելու բավարար ապացույց է այն հանգամանքը, որ այն շոշափում է նույն դպրոցի մանկավարժական խորհրդի նախորդ նիստի ժամանակ քննարկված հարցը, որոշումն ու արձանագրությունը: Այսպիսով տնօրենի պաշտոնակատարի մարտի 30-ին մեզ հանձնված պատասխանը ոչ միայն խուսափողական է, այլեւ անհիմն: Մանկավարժական խորհրդի նիստ գումարելու փոխարեն նա որոշել է այսօրինակ թղթատարությամբ հնարավորինս հետաձգել այդ հարցի քննարկումը եւ ըստ էության անգործություն է ցուցաբերել:            

 

Պարոն նախարար,

Որպես խնդիրը արտադատարանական ճանապարհով կարգավորելու վերջին հնարավորություն, դիմում ենք Ձեզ, ակնկալելով հիշյալ խնդիրների նկատմամբ պատշաճ ուշադրություն, ընկալում եւ լուծում. տնօրենի պաշտոնակատարն իրավունք չունի անտեսել մանկավարժական խորհրդի նիստ հրավիրելու մանկավարժական խորհրդի անդամների կեսից ավելիի պահանջը: Խնդրում ենք պարտադրել տնօրենի պաշտոնակատարին մանկավարժական խորհրդի նիստ գումարել մեր նշած նախնական օրակարգով:

 

Հայտնում ենք Ձեզ, որ մենք ամենայն հետեւողականությամբ պայքարելու ենք մեր օրինական իրավունքների պաշտպանության համար եւ հասնելու ենք խնդրի արդարացի կարգավորմանը:  

 

Միաժամանակ, խնդրում ենք միջամտել, որ այս բողոքի տակ դրված մեր ստորագրությունների իսկությունը կամ կեղծված լինելն ստուգելու պատրվակով որեւէ պաշտոնյա մեզ առանձնազրույցի չհրավիրի մարզպետարան եւ այլուր, մեզնից անձնագրեր չպահանջեն ու անուղղակի ճնշումների չփորձեն ենթարկել մեզ: Մեր դպրոցի եւ մեր պարագայում խնդիրները կոծկելու այդ միջոցներն անարդյունավետ են, պիտի համոզված լինեն արդեն: Միաժամանակ հայտնում ենք, որ մեզնից յուրաքանչյուրն անձամբ է ընթերցել այս բողոքը եւ կամավոր է ստորագրել դրա տակ. այսով հայտարարում ենք, որ ցանկացած միջավայրում պատրաստ ենք կրկնել եւ լրացնել այս բողոքի բովանդակությունը:   

 

30 մարտի, 2009

 

Հարգանքներով՝

 

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոցի մանկավարժներ

 

Ռ.Մովսիսյան, Ս.Գրիգորյան, Ա.Միսկարյան, Ն.Հակոբյան, Ա.Ղուկասյան, Մ.Առաքելյան, Ս.Թափալցյան, Հ.Հովհաննիսյան, Լ.Մանասյան, Մ.Էլոյան, Ա.Խաչատրյան, Ա.Քյափանակցյան, Ն.Վարդանյան, Գ.Հովհաննիսյան, Գ.Հայրապետյան, Ն.Մեսրոպյան


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter