Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ամեն մեռելահացին, ամեն աղոթքի եւ կենացի հետ ... 

 

04 | 03 | 2009 | 19:00 | Հրապարակախոսական

 

Ակամա դիտարկումներ ՀՀ հյուսիսային ճամփեքին

 

1 մարտի 2009,

 

Դիտարկող՝ Լեւոն Բարսեղյան, անձամբ, վարորդ,

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ

Սեփական ավտոմեքենայով` Ford Sierra 2.0i 48LS482:

Հեռ + 374 91 82 13 63 , Email [email protected]  

 

Առավոտյան 10:00-ին Գյումրուց դեպի Վանաձոր ավտոճանապարհային ելքն ազատ էր, որեւէ ճանապարհային կամ այլ ոստիկան չի երեւացել Գյումրու հյուսիս-արեւելյան ելքին կամ ճանապարհին:

 

Առավոտյան 10:50-ին, Վանաձորի մուտքի մոտ՝ (Մ-3) Ստեփանավան գնացող խաչմերուկին 4 ՃՈ մեքենաներ կային, նոր Toyota-ներ, ոստիկանները կանգնեցրել էին Վանաձորից Սպիտակի ուղղությամբ մեկնող մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաների եւ արգելում էին նրանց հետագա շարժումը այդ ուղղությամբ, բանը միայն փաստաթղթերի ստուգումներով չէր ավարտվում: Կանգնեցված մեքենաները ե´ւ 5 տեղանոց մարդատարներ էին, ե´ւ միկրոավտոբուսներ: Դժվար է ասել` այս ճանապարհային ոստիկանների հետ այլ ոստիկաններ էլ կայի՞ն, թե ոչ: Հակառակ ուղղությամբ ընթացող մեքենաներին այդ պահին չէին կանգնեցնում:   

 

Առավոտյան ժամը 11:40-ին Ալավերդու մուտքի մոտ՝ Օձունի խաչմերուկում (Մ-6) մոտավորապես մեկ տասնյակ ճանապարհային եւ այլ ոստիկաններ էին կանգնած ՃՈ երկու ավտոմեքենաներով: Կանգնեցրին դեպի Ալավերդի գնացող իմ մեքենան: Մի քանի րոպե չէին մոտենում, դուռը բացեցի եւ հասկացնելով, որ իրենց եմ սպասում, ասացի. -Հանրահավաքի եմ գնում, գնամ էլի, չսպասեմ: -Ոստիկաններից մեկն այդ խմբից բացականչեց, թե՝ Հլը իջի, մոտեցի, հետո կխոսենք: Ես տեղիցս բացականչեցի, որ չեմ իջնի, մնացի նստած: Վերջապես մի լեյտենանտ, ինչ-որ վտանգ զգալով, մոտեցավ, պատիվ տվեց, ներկայացավ որպես ՃՈ տեսուչ, եւ խնդրեց իջնել: Իջա, հարցրեցի, թե ով է խմբի ղեկավարը: Մոտեցավ մի ավագ լեյտենանտ: Պահանջեցի բացատրել, թե ինչու են կանգնեցրել իմ մեքենան: Սկսեց հարցնել, թե արդյո՞ք գազով է մեքենան, ասացի՝ չեք տեսնու՞մ՝ ապակիները մթնեցված չեն ու մեքենան՝ ունիվերսալ թափքով (ֆուրգոն) լինելով, բեռնախցիկում եղած ամեն ինչ, առանց բեռնախուցը բացելու էլ երեւում է: Ոստիկանը փորձում էր բացատրել, որ ստուգում են բոլոր մեքենաները: Ես էլ բացատրություն էի պահանջում, թե ինչ հիմքով են ստուգում բոլոր մեքենաները, ի՞նչ գրավոր հիմք ունեն այդ անելու համար: Ոչ մի գրավոր հիմք այդպես էլ չներկայացրին: Ես, բացելով բեռնախուցը, պահանջեցի ստուգել այն, քանի որ նման ցանկություն էին հայտնել իրենք: Այժմ էլ, չնայած իմ համառ պահանջներին, ոչ մեկը չզննեց բեռնախցում գտնվող պոլիէթիլենե տոպրակներում առկա մի քանի բեռներից որեւէ մեկը, կամ պահեստային անվի առկայութունը: Ստացվեց, որ իմ մեքենան կանգնեցրել էին առանց իրավական հիմքի եւ խոչընդոտել են իմ ընթացքը ապօրինաբար: Այդ ընթացքում մյուս ոստիկանները կանգնեցնում էին դեպի Վանաձոր գնացող բոլոր մարդատար ավտոմեքենաները եւ սկսում էին փաստաթղթեր հարցնել:

 

Ժամը 12:20-ի մոտ իմ մեքենան մեկ այլ ճանապարհային ոստիկան կանգնեցրեց Տավուշի մարզի Արճիս գյուղից իջնող ճամփի՝ Մ-6 մայրուղուն միացող խաչմերուկի հատվածում՝ չգործող բենզակայանի դիմաց: Այստեղ էլ մի քանի ՃՈ ավտոմեքենաներ կային եւ՝ մոտ մեկ տասնյակ ոստիկան: Կանգնեցրել էին երկու ուղղություններով ընթացող էլի մոտ մեկ տասնյակ մեքենաների: Մոտ 5 րոպե սպասելով մեքենայի մեջ, տեսնելով, որ ոչ ոք չի մոտենում ու ներկայանում ինձ, ստիպված իջա եւ մոտեցա այն ոստիկանին, որը կանգնեցրել էր իմ մեքենան ու չէր բարեհաճում մոտենալ: Սա ինչ-որ ակտ էր գրում ոստիկանական Toyota-ի կապոտին: Սկսեցի բացատրություններ պահանջել, թե ինչու է կանգնեցրել իմ մեքենան: Պատասխանեց, թե հիմա ակտը կգրի-կավարտի եւ կգա կբացատրի: Ես հարցնում եմ, թե ինչո՞ւ է ակտ գրելու ընթացքում այլ մեքենա կանգնեցնում: Բացատրություն չունի: Հարցնում եմ՝ հիմա ակտ եք գրու՞մ, թե՞ մեքենա եք կանգնեցնում: Էլի բացատրություն չունի: Զայրացած սկսում եմ մյուս ոստիկաններից խմբապետին պահանջել: Վերջապես մոտենում է մի ավագ լեյտենանտ, եթե չեմ սխալվում ներկայանում է Մհեր անունով: Այս ոստիկանից եմ սկսում բացատրություններ պահանջել, թե ինչո՞ւ են կանգնեցրել իմ մեքենան ու չեն մոտենում, չեն ներկայանում (ես ընթանում էի դեպի վրացական սահմանը): Ոստիկանը սկսում է բացատրել, որ իրենք կանգնեցնում են Վանաձորի (Երեւանի) ուղղությամբ ընթացող բոլոր մարդատար մեքենաները, բառացի ասում է, որ հրաման ունեն մինչեւ ժամը 16-ը թույլ չտալ որեւէ մարդատար մեքենայի՝ շարժվել այդ ուղղությամբ, իսկ հակառակ ուղղությամբ ընթացող մեքենաներին, ինչպիսին իմն է, կանգնեցնում են, որպեսզի զգուշացնեն, որ վերադառնան ոչ շուտ քան ժամը 16-ը, այլապես չեն կարողանա անցնել այս ոստիկանական պատնեշը: Ես հարցրեցի, թե արդյո՞ք, եթե ես հիմա փորձեմ ետ դառնալ, չեն թողնելու: Ոստիկանը հստակ ասաց. ոչ իրավունք չունենք թողնելու: Մինչեւ ժամը 16-ը դեպի Վանաձոր գնացող մարդատար մեքենաների շարժումն արգելող՝ ոստիկանի նշած կարգադրությունը կամ դրա պատճենը խնդրեցի: Ասաց, թե դա գրավոր չէ, բանավոր հանձնարարված է եւ վերջ: Ես այդ բանավեճի մեջ իր ազգանունը հարցրեցի, ասաց, կարծեմ՝ Բուդաղյան: Համարձակ ոստիկան էր, կարծում եմ, այդպիսիք հաճախ չեն պատահում Հայաստանում: Ասաց՝ ինչ ուզում եք արեք, իրավունք չունեմ թողնելու:  Առանց մեքենաս ստուգելու եւ փաստաթղթերս ստուգելու, խնդրեց մեկնել: Այստեղ իմ եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցող վեճի ժամանակ նկատեցի, որ ոստիկանական խմբում քաղաքացիական հագուստով մարդ էլ կար՝ մոտ 45 տարեկան: Այդ ընթացքում ոստիկանները ետ դարձրին Թբիլիսիից Երեւան մեկնող մեկ միկրոավտոբուս՝  7 ուղեւորներով: Մյուսներին չէին թողնում դեպի Ալավերդի քշել:

 

Այս ամենը ներկայացրել եմ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին, որպես ակամա մոնիտորինգային փոքրիկ հաշվետվություն:

 

Այս ամենից հետ փորձեցի հանրության համար մեկնաբանություններ էլ գրել: Մի քանի անգամ գրեցի, ջնջեցի, նյարդերս կամքիցս զորեղ եղան, գրածս հատվածների բառերը հրապարակման համար անպիտան եղան. գուցե երեխաներն էլ են ինտերնետում լուրեր կամ վերլուծություններ կարդում, չուզեցի, որ նրանք նոր, թարմ եւ ժամանակին համահունչ հայհոյանքներ ու հիշոցներ սովորեն: Մնում է միայն պատգամս նրանց. -Այս եւ այլ միլիցիք, որոնց թվի պարզումը լուրջ ուսումնասիրության փափագ ծնեց, հագնում-կապում-տուն են պահում ու ֆռֆռում են մեր ու ձեր ծնողների փողերով, սրանց սնում, կերակրում ու վճարում ենք, իբր, որ մեր հասարակական կարգը պահպանեն, մոլորյալ ճամփորդին ճամփա ցույց տան, գող ու ավազակ բռնեն, իսկ սրանք նոր կարգեր են սահմանում՝ ինչպես կամենան, սրանց ջոջերը ծելեվիզորով ճոռթած խոսում են, թե հասարակական կարգի պահպանությանը կազմ ու պատրաստ են, բայց հակառակ կարգ են սահմանում՝ մեզ չեն թողնում Արճիսի խաչմերուկից ավտոն քշել դեպի Ախթալա` դիցուք` 2009 թվի մարտի 1-ին, ժամը 12:20-ին, 13:20-ին, 14:20-ին, 15:20-ին: Սրանք ուսադիրներ են հագնում՝ էլի մեր փողերով առած, պլպլան աստղիկներով, սրանք դեմքերին լուրջ արտահայտություններ են տալիս միամիտ վարորդների հանդիպելիս, առյուծ են կտրում, թղթեր ու գրիչ են առնում ձեռները, թե՝ բաբաբաբա~´մ՝ ակտ ենք գրում ու գառ են դառնում, երբ հասկանում են, թե իրենք ով են, մենք՝ ով: Մենք՝ իրենց հագցնող-կապցնող, թարմագույն մաշինեք ու ռոճիկ տվողներն ենք: Հենց հասկանում են՝ գառ են դառնում, բայց, քանի որ ցանկացած գառ համապատասխան չոբան ունի, սրանք էլ գիտեն, որ անչոբան՝ իրենց գելերը կուլ կտան եւ չոբանի այլասերված շնից անբարո՝ տրճիկ են տալիս չոբանի փետի շուրջ, ու հավատարմության ցուցանքով համբուրում են փետն այդ, փարվում են զանոր, գգվում հետը, լիզում,  խունջիկ-մունջիկ են գալիս իրենց բուն պարտականությունների կատարման իրավունքի եւ հալալ հացի համար վախենում են կռիվ տալ, վիճարկել էշ հրամանները, որ ստանում են, վախենում են վիճել, կասկածել էլ են վախենում, կարծիք էլ չունեն, վախենում են պագոնները պոկել, երեսներին տալ՝ թե ինձ ու իմ ախպորը, ինձ ու իմ ախպոր հընգորը, ինձ ու իմ հընգոր ախպորն ընչի ես կռվացնում այ ապիկար, այ տմարդի, այ հրեշ՝ պատասխանատվություն ստանձնած ջոջ: Սրանք մտքներում յուրյանց շեֆերին քրֆելով, իրենց բախտն անիծելով իրենց սեւ գործն են անում՝ իրավունք չունես ավտոն քշես դեպի Ալավերդի, որովհետեւ, ով գիտե, կարող է ցույցի էլ գնա՞մ: Ու գնում, էլի իրենց չոբանի փետն են լիզում: Միլիցոնց` մտքում արտահայտած ոչ մի դժգոհություն կամ արված հայհոյանք անօրեն հրաման տվողների հասցեին` չի արդարացնում իրենց վարքը: Թե հրամայեն առավոտները չորեքթաթ գործի գալ, տեսնես անելու՞ են: Իսկ՝ մի ոտի վրա թռթռալո՞վ: Եսի՞մ: Ու՞ր է սահմանն այն, որից այն կողմ սրանք ասելու են, -չէ, էդ մեկը չենք անելու: - Այդ սահմանի գոյության մասին տեսնես ինչ եւ ինչպիսի գիտելիքներ ունեն: Ու որ չանեն, տեսնես ի՞նչ են հիմնավորելու, ասելու են՝ պահանջն օրինական չէ՞, թե՞ իրենց, ներողություն արտահայտությանս համար, արժանապատվությունն են վկայակոչելու, ասեն՝ մեզ համար պատիվ չէ չորեքթաթ բաժին գալ:    

 

Հիմա ամենադժվարը. անեծքը՝ կշիռ ունի, օրհնանքը՝ նույնպես: Ու մարդու չարքաշ կյանքի ընթացքում անեծքն էլ, օրհնանքն էլ գրամ-գրամ, կաթիլ-կաթիլ, նստում են աստծո դավթարում: Կիլո-կիլո կամ ճզմում է մարդուս, հրում, կոխում գետինն ու գետի տակ, կամ՝ տակից հրում, վեր քաշում, հանում, հասցնում աստծո մատույցները: Միլիցոնց մի մասը սրան հավատում է, հավատալու բան չէ, բայց էս միլիցոնց մի մասը խաչ ունի գցած ֆորմի տակից, քավոր են կանգնում սրանք, մկրտվում ու մկրտել են տալիս ձագերին իրենց, մեռել թաղելու են գնում, հոգեհացի նստում, հարս են տանում, խնամի դառնում, մեռելոց ու զատիկ անում, բաժակ են բարձրացնում, կենաաաա~ացներ են ասում, ողջությո~ւն, բարիք ու հաջողություններ են մաղթում, գուցեեւ այն սեղանակից մեկին, որին հետո գիշերով գնդակահարելու են Լեոյի անկյունում, հասկանալի է, ոչ իրենց մեղքով՝ պետի հրամանով, դիմակ հագած եւ անմեղսունակ, սրանք եկեղեցի էլ են գնում, պարզվում է, մոմ էլ են վառում, իբր քրիստոնյաներ են ստի մերը Մագթաղինացու ջահել ժամանակների օրն ընկնի՞:

 

Մանկունք ու պարմանիք մեր եւ ամենքի պիտի իմանան եւ չմոռանան երբեք, թե ինչ հանցագործների ենք հագցնում, կապցնում, ավտո, քարտուղարուհի, աշխատասենյակ ու բենզին տալիս, որ մեզ օգնական լինեն, ու թե ինչպես են սրանք հատուցում: Այնքան ժամանակ, մինչեւ վերջին՝ վիզը ծուռ ու հեւքից թլվատ միլիցին չոքեչոք չգա ժողովրդի դուռն ու գետինը լիզելով մեղա չգա իր կերած քաքերի համար, իր ընկերոջ ախպոր ու ախպոր ընկերոջ վրա բողոքի ցույցի մեջ կրակելու, մայթին նետված կնոջ աչքերին գազ փչելու, իրենց տան տղամարդուն պոռնկաբար՝ սուտ մեղադրանքով դատելու ցիրկին ներկա լինելու գնացած կանանց, մայրերին, երեխաներին ու հայրերին քացու տակ առնելու, սուտ վկայություն տալու, հանցագործին թողած անմեղին բանտելու համար, իմ ու իմպես աննորմալների ճամփեն դժբախտաբար կտրելու համար, սրանք պիտի մեղա գան մարդամեջ մտնելու եւ այնտեղ լինելու իրավունքի հանուն: Այդտեղ կհասկանան, թե ի~նչ էր նշանակում, երբ իրենց գերազանցող սեւազգեստ ստախոսները հայոց արքայությունների նկարով նշանի եւ արյունով փրկած դրոշի տակ քրթմնջում էին քթների տակ. -Հանուն Հայաստանի Հանրապետության -առանց գետինը մտնելու: Բայց անեծքը քաշ ունի, գիտենք

 

Քանի մեղա չի եկել սրանցից վերջինը, մեր անձնագրերի համարների արանքներում, երեխանց ծննդականների ջրագծերի միջում, ամեն բարիլըսի, ամեն հացի նստելու, ամեն լուսաֆորի տակ կանգնելու, դռան զանգ տալու, ամեն սավառնակի տոմս առնելու, ավտո լվալու, ամեն ամպրոպի ու կայծակի արանքում, ամեն խորովածի շիշ դարձնելու, ամեն բողբոջ պատվաստելու եւ համեմ ցանելու, ամեն ջրերը տալու ու գազ թանկացնելու, ամեն փող պարտք առնելու կամ բարիք անելու, ամեն մոմ վառելու եւ ամեն աղոթելու, ամեն սիրո մրմունջի ու օրգազմի, ամեն քառասունքի ու մեր մեռելների անունների հիշողության արանքում հիշելու ենք սրանց, հատ-հատ, նմուշ-նմուշ, օրինակ-օրինակ, խումբ-խումբ, խմբապետ-խմբապետ, ամենքս՝ մեզ ու մեր զավակների համար, թող ճակատագրի ու պատմության գողերը ծելեվիզորով ու դասագրքերում գրեն իրենց ստերն ու երազախաբություները. անեծքը քաշ ունի

 

Կգան ժամանակներ, երբ սրանց մի սորտը լկտու ղժժոց կդնի, թե մեզ, օրինակ, ինչու եք նույնացնում են մյուսների՝ պագոնավորների եւ անպագոնների հետ բայց, ի՞նչ տարբերություն, զուգագուլպաներիդ վանդակները, ասենք, մի քիչ փոքր են կամ մեծ, ամենքին ու անգամ չբերներին է հայտնի՝ մի քիչ աբորտ չեն անում: Բայց երեւի, արդեն անում են Մեղայասսու:


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter