Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ժառանգություն կուսակցության հայտարարությունը

 

06 | 03 | 2009 | 21:00 | Հայտարարություն

 

Ժառանգությունը իշխանություններից պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել ստեղծված քաղաքական եւ տնտեսական ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար

 

 Ժառանգություն կուսակցությունն արձանագրում է, որ երկրում առկա վստահության ճգնաժամը թեւակոխեց նոր փուլ` անմիջականորեն անդրադառնալով տնտեսության եւ ժողովրդի լայն խավերի սոցիալական վիճակի վրա: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ամիսներ շարունակ երկրի արժութային պաշարների հաշվին դրամի փոխարժեքի արհեստական սանձումը եւ լողացող քաղաքականության վերակենդանացման միջոցով դրամի աստիճանական ու անցնցում արժեզրկման տարբերակի տեւական մերժումը հանգեցրին նրան, որ ՀՀ ազգային արժույթը մեկ ժամվա ընթացքում 20-30%-ով արժեզրկվեց, իսկ ավելի ստույգ` գահավիժեց, ինչը վկայում է, որ իշխանությունները չեն նախապատրաստել երկիրը վերահաս ճգնաժամին, ձախողել են Հայաստանը ֆինանսատնտեսական եւ սոցիալական ցնցումներից զերծ պահելու բոլոր հնարավորությունները, ավելին` ֆինանսական այս ցնցումը դարձրել են մի խումբ օլիգարխների համար հավելյալ անաշխատ շահույթներ կորզելու միջոց: Այսօր իշխանությունները գործնականում չեն տիրապետում իրավիճակին, տապալել են նաեւ իրենց իսկ հռչակած` ֆինանսական, տնտեսական եւ սոցիալական քաղաքականությունը, պետական բյուջեի կատարումը: Նմանապես մինչ այդ` 2008թ. փետրվարի 19-ին, ապաեւ մարտի 1-ին իշխանությունները հօդս ցնդեցրին երկիրը քաղաքակա´ն ցնցումներից զերծ պահելու բոլոր հնարավորությունները:

 

Հավատարիմ մնալով իր այն սկզբունքին, որ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ են արմատական, համակարգային, ազատական, ժողովրդավարական եւ սոցիալական բարեփոխումներ, Ժառանգությունը գտնում է, որ նման պայմաններում ընդդիմությունը չի կարող հավանական իշխանափոխության ակնկալիքով անտարբեր սպասել հերթական սոցիալական պայթյունին, ժողովրդի զանգվածային աղքատացմանն ու պետական համակարգի փլուզմանը: Մենք գիտակցում ենք, որ նման պայթյունը հղի է նախեւառաջ ներքին իրավիճակի անկառավարելիության վտանգով` իրավիճակ, երբ լեգիտիմության պակաս ունեցող եւ մեծապես քրեականացված քաղաքական գործընթացները կարող են վերջնականապես դուրս գալ օրինական ձեւաչափերից եւ մտնել բոլորը բոլորի դեմ առճակատման հուն: Խիստ վտանգավոր է սպասողական պահվածք դրսեւորել մի իրավիճակի հանդեպ, որը կարող է դուրս գալ թե իշխանության եւ թե ընդդիմության վերահսկողությունից ինչն ի զորու է անհաղթահարելի դարձնել ոչ միայն հասարակական համաձայնության ձեռքբերումը, այլեւ արտաքին մարտահրավերների դիմագրավումը:

 

Ժառանգությունն իշխանություններից եւ առաջին հերթին` գործող նախագահից, պահանջում է արմատապես փոխել երկրի կառավարման մոդուսը եւ շուտափույթ կերպով կենսակոչել հետեւյալ քայլերը.

 

1. Անհապաղ ազատ արձակել քաղաքական շարժառիթներով հետապնդվող քաղաքացիներին` քաղբանտարկյալներին, եւ բացահայտել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած հանցագործությունները, դրանց իրական մեղավորներին ենթարկել պատասխանատվության, ինչը թերեւս կմեղմի առկա ճգնաժամի բաղադրիչներից մեկը` քաղաքական լարվածությունը:

 

2. Վերացնել օլիգարխիկ-քրեածին համակարգի հիմքերը:

 

3. Ապահովել բյուջեի ձեւավորումն ու կատարումը, օրենքների իրավակիրառական պրակտիկայի թափանցիկությունը` վերահսկողական գործառույթներ իրականացնող հանրակարգերում ընդգրկելով ընդդիմության դերակատարներին եւ լայն հասարակայնության վստահելի ներկայացուցիչներին:

 

4. Ազգային ժողովի անհապաղ վերանայմանը ներկայացնել պետբյուջեն` ոչ միայն բացառելով դրա սոցիալական հատվածի կրճատումը, այլեւ ավելացնելով պետական աջակցության ենթակա սոցիալական խավի շրջանակները, իսկ որպես հավելյալ հարկային մուտքերի աղբյուր ներդնել պրոգրեսիվ հարկման համակարգը: Անվերապահորեն հարկային դաշտ բերել խոշոր հարկատուներին, ներդնել փոքր եւ միջին ձեռնարկությունների համար հավելյալ հարկային ու մաքսային արտոնություններ, գարնանացանի շեմին ավելացնել գյուղացիական անհատական տնտեսությունների պետական սուբսիդավորումը` խուսափելու համար վերահաս պարենային ճգնաժամից:

 

5. Երեւանի քաղաքապետի ընտրություններում եւ դրան նախորդող նախընտրական շրջանում վերջապես ապահովել օրինականություն, ազատություն, արդարություն ու թափանցիկություն` կայացնելով ընտրական հանրակարգերի հանդեպ հանրային վստահությունը, ինչը հնարավոր չէ առանց բացահայտելու ու պատասխանատվության ենթարկելու 2008թ. նախագահական եւ ՏԻՄ ընտրությունների կեղծարարներին, մարտի 1-ի մարդասպաններին, սադրիչներին ու նրանց ուղղորդողներին:

 

Այս քայլերի չիրականացումն աստիճանաբար կխորացնի քաղաքական ու տնտեսական ճգնաժամը, որից միակ ելքը արմատական իշխանափոխությունը կլինի, եւ Ժառանգությունն այդժամ կպահանջի իշխանության հրաժարականը:

  

Երեւան, 5 մարտի 2009թ.


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter